top of page

Ապրելու և հաղթելու արվեստը

  • Oct 3, 2020
  • 1 min read

1.Անհրաժեշտ է ապրել առողջ և խելամիտ վարքուբարքով և նիստուկացով, քանի որ ապականված և հիվանդ կենսակերպը օրինաչափորեն ծնում է պատժի տեխնոլոգիա: Լույսը ներհակ է խավարին:

2.Խաղաղ կյանքի ժամանակ մշտապես պետք է պատրաստ լինել պատերազմի և անվերապահ հաղթանակի: Այս առումով էական են հորդորները և կոչերը, որոնք մարտի են տանում մեզ:

3.Առաջնահերթ նշանակություն ունեն մտքի ճակատը և ռազմավարական հայեցակարգը, որոնք տալիս են հաղթելու բանաձևերը: Հաղթելու գիտությանը այլընտրանք չկա:

4.Պատերազմում շատ կարևոր են հոգեբանական տեխնոլոգիաները և քիչ զոհեր տալու մարտարվեստը: Յուրաքանչյուր զինվոր և սպա անկրկնելի արժեք են: Ոչ մի թշնամի անխորտակելի և անպարտելի չէ:

5.Կյանքը պետք է կազմակերպել տիեզերական և բնական օրենքներին համապատասխան՝ խստորեն հաշվի առնելով ամբողջականության, ներդաշնակության սիրո, պատասխանատվության, կազմակերպվածության և այլ սկզբունքներն ու գաղափարները:

6. Պետք է ունենալ մարտավարական և ռազմավարական մերձակա ու հեռագնա ծրագրեր, որպեսզի բացառվի անսպասելիության և անակնկալի գործոնը: Քաղաքական հաշվարկը ամեն ինչ է, իսկ տարերայնությունը՝ հանցավոր վարքագիծ ու ինքնասպանություն:

7.Խաղաղ ժամանակ պետք է զբաղվել մեր ժողովրդի բարոյական, ազգային և համամարդկային ամենօրյա դաստիարակությամբ՝ բացառելով օտար և կասկածելի արժեքների թափանցումը մեր կեցություն: Այս տեսակետից անչափ կարևոր են եթերը և առցանցը, որոնք պետք է անպայմանորեն մշտապես վերահսկել:

8.Հայոց քաղաքակրթության խորունկ ճանաչումը և այդ արժեքների ու բանաձևերի կիրառումը պետք է լինի պարտադիր պայման: Ինքնաճանաչողությունը նպաստում է ոգու հզորությանը և մտքի ճկունությանը: Ազգային գաղափարների քարոզը ապրելու տեխնոլոգիա է:

9. Ազգային միաբանության համար հիմնարար արժեք է ինտելեկտի և դրամագլխի համադրումը, որը գործնականում մեզ կդարձնի անպարտելի և մրցունակ: Դրանց առանձին ու տրոհված կարգավիճակը թուլության և տկարության նշան է:

10.Կասկածամտությունը և թերահավատությունը սեփական գործունեության արդյունքների նկատմամբ տվյալ հանրույթի համար շատ վտանգավոր են ու կարող են վիժեցնել ցանկացած լուրջ ծրագիր:

Ռուբեն Նահատակյան

պատմաբան, վերլուծաբան

03.10.2020թ.

հեռ. 091 54 72 41

Recent Posts

See All
Новая Германская Медицина

Новая Германская Медицина (НГМ) основана на медицинских открытиях, сделанных доктором медицины Райком Гердом Хамером. В начале 80-х...

 
 
 

Comments


© 2035 by Kathy Schulders. Powered and secured by Wix

bottom of page