top of page
Writer's pictureAnna Zakharyan

Առաջին համաշխարհային պատերազմի հատկությունները և Հայերի ցեղասպանությունը

(Նյութ ուսանողների համար)

Պատկերացնենք, որ մենք գտնվում ենք Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և զգում ենք, որ հայերի հանդեպ սպառնալիք կա։ Ինչ՞ կարող էինք անել, որպեսզի փրկվեինք ցեղասպանությունից։ Նվազագույնը, մենք պետք է իմանայինք կողմերի ռազմավարական դիրքերը։ Մոտավորապես, այսպես․

Մինչև ռազմական գործողությունների սկսվելը դժվար էր որոշել ուժերի դասավորությունը եվրոպական մայրցամաքում, չէր կարելի ասել, որ այս կամ այն միությունը կանխորոշված էր կամ ակնհայտ: Բայց, անկասկած, երկրներից ամեն մեկը պատերազմում ուներ իր անհատական հետաքրքրությունները և նպատակները: Դիտարկելով դրանք, մենք զարմանքով բացահայտում ենք ամենուր առանց բացառությունների թշնամական հարաբերությունները կողմերի միջև։ Կարևորագույնները, դրանց ձգտումն է էքսպանսիայի, օտար ռեսուրսների էքսպլուատացիա, սեփական ձեռքբերումների պաշտպանություն, խանդոտ վերաբերմունք այլ երկրների հաջողությունների նկատմամբ, նրանց զարգացումը կանգնեցնելու և խափանելու ձգտում, վրեժխնդրության միտք, հարստացման նոր հնարավորությունների փնտրտուք և այլն:

Կարողեինք՞, արթյոք մենք վարել մեր սեփական ռազմավարությունը հաշվի առնելով հետևյալ փաստերը և երկրների միջև հարաբերությունները։

Մեծ Բրիտանիա

  1. չէր կարողանում ներել Գերմանիային 1899-1902թթ-ին անգլո-բուռական պատերազմում բուռերին սատարելու համար:

  2. մտադրված չէր մի կողմ քաշված հետևել, թե ինչպես է Գերմանիան ներխուժում շրջաններ, որոնք համարում էր <<իրենը>>. դա արևելյան և հարավ-արևմտյան Աֆրիկան էր:

  3. գերմանիայի դեմ վարում էր չհայտարարված էկոնոմիկական և առևտրային պատերազմ:

  4. վարում էր ակտիվ ռազմածովային պատրաստվածություն այն դեպքում, եթե Գերմանիայի կողմից ագրեսիվ գործողություններ լինեն:

  5. գերմանական պոտենցիալ վտանգի պատճառով հրաժարվեց երկրի համար ավանդական <<անթերի իզոլյացիայի>> քաղաքականությունից և անցավ հակագերմանական պետությունների բլոկ ստեղծելու քաղաքականությանը:

Ֆրանսիա

  1. ձգտում էր ռեվանշի պարտության համար, որը հասցրել էր նրան Գերմանիան ֆրանկո-պրուսական պատերազմում 1870թ-ին:

  2. մտադրված էր վեադարձնել Էլզասն ու Լոթարինգիան, որոնք առանձնացվել էին Ֆրանսիայից 1871թ-ին :

  3. զգուշանում էր նոր գերմանական ագրեսիայից:

  4. ամեն գնով ձգտում էր պահանել իր կալոնաները, մասնավորապես Հյուսիսային Աֆրիկան:

Ռուսական կայսրություն

Հարկավոր է նշել, որ Ռոսաստանը ուներ էական պատճառներ պատերազմ մտնելու համար: Բոլոր ստորև թվարկվածները կարելի է վերագրել երկրորդական պատճառներին:

  1. հավակնում էր իր նավատորմի ազատ անցմանը Միջերկրական ծով, պնդում էր, որպեսզի թուլացնեն կամ իր օգտին վերանայեն Բոսֆորի և Դարդանելիի նեղուցների վերահսկողության ռեժիմը:

  2. Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցումը գնահատում էր որպես Գերմանիայի կողմից ոչ ընկերական ակտ: Բայց Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում այլ տարաձայնությունները Գերմանիայի հետ հարթվեցին Պոցսդամի պայմնաագրով 1911թ-ին:

  3. պնդում էր բացառապես պրոտեկտորատի իրավունքի իր սլավոնական ժողովուրդների նկատմամբ, սատարում էր Բալկաններում սերբերի և բուլղարների հակաավստրիական և հակաթուրքական տրամադրվածությունը:

Գերմանական կայսրություն

Ֆրանսիայի կայծակնային կործանման գերմանական պլանը, որը կոչվում էր <<Շլիֆֆենի պլան>>:

  1. ձգտում էր քաղաքական և էկոնոմիկական գերակայության եվրոպական մայրցամաքում 1871թ-ից հետո, հավակնում էր հավասար իրավունքների Անգլիայի, Ֆրանսիայի, Բելգաիայի, Նիդեռլանդների և Պորտուգալիայի գաղութների տիրապետության համար: Ցուցաբերում էր առանձնահատուկ ակտիվություն շուկաների ստացման համար:

  2. կվալիֆիկացնում էր Անտանտը` որպես պայմանագիր, որի նպատակն էր քայքայել Գերմանիայի ուժգնությունը:

  3. ցանկանում էր գրավել նոր տարածքներ

Ավստրո-Վենգրիա

  1. լինելով բազմազգային իմպերիա, միջազգային հակասությունների պատճառով Ավստրո- Վենգրաին եղել է Եվրոպայում անկայունության մշտական օջախը:

  2. ձգտում էր պահպանել 1908թ-ին իր կողմից զավթած Բոսնիան և Հերցոգովինան

  3. հակազդում էր Ռուսաստանին, ով իր վրա վերցրել էր Բալկաններում գտնվող բոլոր սլովանացիների պաշտպանության դերը:

Հիմա մտածենք, հայկական ո՞ր մարմիններն էին տիրապետում վերոնշյալ տեղեկություններին և ի վիճակի էն եղել փրկել հայերին ցեղասպանությունից։

Է․Ռ․Գրիգորյան

0 views0 comments

Recent Posts

See All

Учитель как исследователь

В школах нередко учитель выполняет роль чтеца, озвучивая содержание учебника. Дети в таком случае задаются вопросом, «А зачем ходить в...

Comments


bottom of page