top of page
  • Writer's pictureAnna Zakharyan

«Խաբ­ված ժո­ղո­վուրդ»

Ֆրիտ­յոֆ Նան­սե­նի «Խաբ­ված ժո­ղո­վուրդ» գրքում առ­կա է Մեծ Բրի­տա­նիա­յի պահ­պա­նո­ղա­կան­նե­րի և լի­բե­րալ­նե­րի պա­րա­գլուխ­ներ Սթեն­լի Բոլ­դո­ւի­նի և Հեր­բերտ Ասկ­վի­տի կող­մից իշ­խող լեյ­բո­րիս­տա­կան կու­սակ­ցութ­յու­նը ներ­կա­յաց­նող վար­չա­պետ Ռամ­զեյ Մակ­դո­նալ­դին 1924 թ. սեպ­տեմ­բե­րին հղված դի­մու­մը: Նրա­նում բրի­տա­նա­կան կա­ռա­վա­րութ­յու­նը մե­ղադր­վում էր 1915 թ. հա­յե­րի կո­տո­րա­ծից ու ար­տաք­սու­մից հե­տո նրանց մոտ 5 մլն. ֆունտ ստեր­լինգ (թուր­քա­կան ոս­կով) չա­փով հարս­տութ­յա­նը տի­րա­նա­լու մեջ: Հա­յե­րի զանգ­վա­ծա­յին սպա­նութ­յուն­նե­րից ու բռնի տե­ղա­հա­նութ­յու­նից հե­տո Օս­ման­յան բան­կում արևմտա­հա­յե­րի ըն­թա­ցիկ և ա­վան­դա­յին բան­կա­յին հա­շիվ­նե­րը թուր­քա­կան կա­ռա­վա­րութ­յան հրա­մա­նով փո­խանց­վե­ցին Կ.­ Պո­լիս՝ պե­տա­կան գան­ձա­տուն, իսկ 1916 թ. կա­ռա­վա­րութ­յու­նն այդ գու­մա­րից 5 մի­լիոն ֆունտ ստեր­լինգ ու­ղարկ­եց Բեռ­լին՝ Գեր­մա­նիա­յի կայ­սե­րա­կան բանկ (Reichbank)՝ նոր ար­ժեթղ­թե­րի թո­ղարկ­­ման նպա­տա­կով<1>: 1918 թ. կայս­րութ­յան ողջ պատ­մութ­յան ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ ե­րիտ­թուր­քա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը թո­ղար­կե­ցին 19 մլն. օս­ման­յան ոս­կուն հա­մար­ժեք ար­ժեթղ­թեր<2>: Դժվար չէ նկա­տել կա­պը՝ բաց թողն­ված ար­ժեթղ­թե­րի և Գեր­մա­նիա­յի կայ­սե­րա­կան բան­կում դե­պո­զի­տաց­ված ոս­կու միջև: Անգ­լիա­կան դի­վա­նա­գի­տա­կան փաս­տաթղ­թե­րից պարզ է դառ­նում, սա­կայն, որ նշված գու­մա­րը Գեր­մա­նիան բռնա­գան­ձել էր Օս­ման­յան կայս­րութ­յու­նից իբր՝ օս­ման­յան պարտ­քի դի­մաց, իսկ Մեծ Բրի­տա­նիան այդ գու­մա­րը բռնագ­րա­վեց Բեռ­լի­նից՝ իբրև ռազ­մա­տու­գանք<3>: Ի դեպ, Գեր­մա­նիա­յի կայ­սե­րա­կան բան­կում դե­պո­զի­տա­ցած այս 30.000 կգ­ ոս­կու հար­ցը հա­յե­րի կող­մից ա­ռա­ջին ան­գամ բարձ­րաց­վել է 1984 թ. Տիգ­րան Գու­յումճ­յա­նի կող­մից՝ Ժո­ղո­վուրդ­նե­րի Մշտա­կան տրի­բու­նա­լում Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հար­ցը քննար­կե­լու ժա­մա­նակ, երբ տրի­բու­նա­լին հանձն­վեց «Հա­յոց սե­փա­կա­նութ­յան բռնա­գրա­վու­մը և հայ­կա­կան պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի ոչն­չա­ցու­մը որ­պես ցե­ղա­սպա­նութ­յան գոր­ծըն­թա­ցի ար­տա­հայ­տութ­յուն» վեր­նագ­րով զե­կույ­ցը<4>:

 

<1> Արզումանյան Մ. Վ., Նանսենը և Հայաստանը, Եր., 1986, էջ 128–129:

<2> Հովհաննիսյան Ա., Քեմալ Աթաթուրքը և հայերի ունեզրկման գործընթացը, «Վէմ», Եր., 2011, թիվ 1, էջ 172:

<3> Սարուխանյան Տ., Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում և Մեծ Բրի­տանիան (1915–1918), Եր., 2005, էջ 90–91:

<4> Տե՛ս Հովհաննիսյան Ա., Քեմալ Աթաթուրքը և հայերի ունեզրկման գործընթացը, «Վէմ», Եր., 2011, թիվ 1, էջ 169:

0 views0 comments

Recent Posts

See All

Անգլիայի կողմից հայերի ունեցվածքի յուրացման նյութեր

Ֆրիտ­յոֆ Նան­սե­նի «Խաբ­ված ժո­ղո­վուրդ» գրքում առ­կա է Մեծ Բրի­տա­նիա­յի պահ­պա­նո­ղա­կան­նե­րի և լի­բե­րալ­նե­րի պա­րա­գլուխ­ներ Սթեն­լի Բոլ­դո­ւի­նի և Հեր­բերտ Ասկ­վի­տի կող­մից իշ­խող լեյ­բո­րիս­տ

<strong>Строительство будущего</strong>

В течение многих лет в Ереване функционирует Независимый Аналитический клуб, объединяющий единомышленников, работающих в разных отраслях науки и производства. Результаты работы были изданы в ряде моно

Comments


bottom of page