Պատմական, մշակութային փաստերի և իրողությունների նենգափոխումն ու աղավաղումն անվտանգային լրջագույն երևույթ է, որը մտահոգություններ և անհանգստություններ է հարուցում: Այն շոշափում է ազգի և պետության հիմքերն ու գոյաբանական խնդիրները: Այս կարևոր հանգամանքը մեզանում՝ հայկական միջավայրում զարմանալիորեն անտեսվել է և այժմ էլ անտեսվում է: Հայոց պատմության խեղաթյուրումների հայեցակարգը ստեղծել են ապակարուցողական ուժերը և ի մասնավորի նրա ուղեղային կենտրոնները: Սա Մեծ եղեռնի գաղափարական նախապատրաստումն էր: Խոսքը XIX դարի կեսերի մասին է: Նման դեպքում մեր ինքնության պահպանության համար պետք է մարտնչել միայն համակարգային գործիքակազմով՝ Հայոց ազգային համակարգով: Մնացած ջանքերը դատապարտված են կործանման: Պետության համար անկյունաքարային է ազգային ռազմավարական ծրագիրը, որը բոլոր ոլորտների կազմակերպման մեթոդաբանական հիմքն է և գործունեության հիմնավորումը: Այս առումով ուշագրավ են մեր որոշ հարևանների՝ թուրքերի, ադրբեջանցիների և վրացիների(նկատի ունենք քաղաքական վերնախավերը) կատարած ոճիրներն ու աղարտումները, որը բացատրվում է տվյալ հանրույթների հիմնականում քաղաքակրթական ցածր մակարդակով և մեր թշնամիների ծրագրային մոտեցումներով: Խիստ անհրաժեշտություն է զգացվում մշակել հատուկ հայեցակարգ և տալ արժանի հակահարված: Իսկ անվտանգային նոր համակարգում քաղաքակրթական հայեցակետը պարտադիր բաղադրիչ է: Բայց ներկայիս մեր վերնախավը, ցավոք, չունի դրա հստակ գիտակցումը: Ժամանակը չի սպասում: Պետք է վիճակն արմատապես շտկել:
Այժմ անդրադառնանք ադրբեջանական խեղաթյուրումների ներկայիս միտումներից մի քանիսին: Խոսքը Ուտիքի և Աղվանքի հասկացությունների աղավաղման ու չարաշահման մասին է: Սկսենք սկզբից: Այսպես կոչված, Ադրբեջան և ադրբեջանցի պետություն ու ժողովուրդ չեն եղել, այլ դրանք արհեստական և մոգոնված հասկացություններ են: Դա համաշխհարային հետնաբեմի հերյուրած նախագիծն է, որն ուղղված է արիական երկրների ու ժողովուրդների դեմ: Այսպես կոչված, Ադրբեջանը ռազմական և ահաբեկչական կազմավորում է, որին Արցախի պաշտպանության բանակը հասցրեց ջաղջախից հարված այս վերջին նենգ և ստոր պատերազմում (2020թ սեպտեմբեր-նոյեմբեր): Սակայն Ադրբեջանը դեռևս շարունակում է իր ջղաձգումները՝ անելով անհեռանկար ու անհեթեթ քայլեր: Նա առաջնորդվում է կոպիտ ուժի ցուցադրման մեթոդաբանությամբ՝ արհամարհելով միջազգային իրավունքների բոլոր պահանջներն ու չափորոշիչները:
Խեղաթյուրումները հատուկ ուղղորդությամբ միտված են ազգային մշակույթի ոչնչացմանը: Իսկ մեր մշակույթը Հայոց ազգային համակարգի բաղադրիչներից մեկն է: Անդրադառնանք Ուտիքի հիմնախնդրին: Այն Մեծ Հայքի տասներկուերորդ և կարևորագույն նահանգներից մեկն է, որի միայն մի մասն է հիմա ՀՀ-ի կազմի մեջ:Տարածքի մեծ մասը զավթել է Ադրբեջանը: Մեր դեմ գործում է թշնամիների նենգ նշտարը, որը կտրում է Հայոց քաղաքակրթության մեղրահացը և մատուցում քոչվոր մշակույթին: Նահանգը գտնվում էր Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում, Աղվանքի ու Արցախի հարևանությամբ և զբաղեցնում մեծ տարածք: Նմանօրինակ թիրախներից էր նաև Մեծ Հայքի անկապտելի մաս կազմող Խորագույն Հայքը կամ Տայքը, որը մութ ուժերը զիջում են վրացիներին՝ շահարկելով քաղկեդոնական(ուղղափառ) պատմամշակութային շերտի ազգային պատկանելիությունը: Այս հարցում կա մի նրբություն, որը մասնագետները հաշվի չեն առնում: Խնդիրն այն է, որ Տայքի և Հյուսիսային Գուգարքի եկեղեցիները պատկանում են հայ քաղկեդոնական ճարտարապետական դպրոցին:
Այն վաղնջական ժամանակաշրջանում մտել է Հայկազունիների կամ Հայկազյանների թագավորության մեջ՝ կազմելով այդ կայսրության անքակտելի մասը: Ակնհայտ այս իրողությունը միտումնավոր կերպով անտեսվում է՝ Հայկազունիներին համարելով առասպելական ու դիցաբանական անձինք: Մինչդեռ պատմահայր Մովսես Խորենացին հստակ և շատ որոշակի նշում է նրանց պատմական դեմք լինելը: Հայոց պատմության բազմադարյան ընթացքից անջատվում է մի կարևոր և մեծ հատված: Ընդհանրապես Ուտիքը շատ դեպքում մոռացության է մատնվում՝ խաթարելով Հայաստանի ամբողջականությունը: Իսկ սա հայեցակարգային և ռազմավարական մեծ սխալ է:
Մեզ հակոտնյա և թշնամի ուժերը վերաձևել են սրբազան մեր հայրենիքը և տարածքներ պոկել Հայաստանից: Խոսքը 387թ. ոչ արիական Սասանյանների(հիշենք, որ նրանք պարսիկներ չեն) ձեռքով Ուտիքի և Արցախի միացումն է Աղվանքի հետ՝ դրանով իսկ ստեղծելով հատվածային մի միավոր: Նենգափոխությունների շարքում իր ուրույն տեղն ունի ուդիների մասին հերյուրանքը, որը առարկայական խնդիր է լուծում: Խոսքը Ոտիքի հայ բնակիչների մասին է, որոնք առանձին էթնիկ միավոր չեն, ինչպես ներկայացնում են օտար շահեր սպասարկող որոշ վայ գիտնականներ: Ներկայումս դա քաղաքակրթական տեխնոլոգիա է, որն ուղղված է հայության դեմ: Ցավալի է, որ ուտիացի թուրքախոս հայերը ցանկացել են բնակվել Հայաստանում, բայց իշխանությունները մերժել են: Մինչդեռ Ուտիքի հայերն ապրում են համահայկական շահերով ու խնդիրներով՝ նպաստելով մեր հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը:
Տարբեր իրավիճակներում, անտեղյակությամբ և դիլետանտությամբ պայմանավորված, Ուտիքը շփոթում են Արցախի հետ, որն անհեթեթություն է: Հյուսիային Արցախ եզրույթն անմիջականորեն և ուղղակիորեն վերաբերում է հենց Ուտիքին: Պատմական վավերագրերում և վիմագրություններում այս անվանումը գոյություն չունի: Հիմա ավելի շատ խոսվում է Արցախի, քան թե Ուտիքի մասին: Սա, համոզված եմ, ուղղորդված մոտեցում է և նպատակ ունի մոռացության մատնել Մեծ Հայքի այս նահանգը:
Այժմ ադրբեջանական կողմը(ավելի ստույգ՝ համաշխարհային հետնաբեմը) շրջանառության մեջ է դրել նաև ուդիների մասին կեղծ հիմնադրույթը, որպեսզի հայությունից օտարեն մեր մշակույթն ու գենետիկան: Ինչ վերաբերում է ուդիերենին¦, ապա խոսքն ընդամենը հայկական բարբառներից մեկի մասին է, որով խոսել են Ուտիքի մեր հայրենակիցները: Այս հարցում լուրջ անելիք ունեն հայ լեզվաբանները, մանավանդ բարբառագետները: Այնպես որ, ուդիների¦ ներգրավումը Աղթամարում և Դադիվանքում ձախողված փորձ է ու սադրանք: Ըստ էության այս հիմնախնդիրն ուղղակի կապված է հայկական գործոնի հետ, որի մասին հայկական կողմը համառորեն լռում է:
Նշենք նաև, որ Աղվանքը էթնիկ անվանում չէ, այլ պատմական անձի անուն: Բանն այն է, որ այս տեղանքը Հայկ Նահապետից սերված Աղվանի կամ Առանի երկիրն էր, տարածքը: Ի դեպ, Աղվան նշանակում է հանգիստ, քաղցր բարք ունեցող, մեղմաբարո: Այս մասին ստուգապատում վկայում են Մովսես Խորենացին Հայոց պատմություն¦ և Մովսես Կաղանկատվացին Պատմություն Աղվանից աշխարհի¦ աշխատություններում: Փաստորեն մենք գործ ունենք Հայոց քաղաքակրթության, քաղաքակրթական մեր տարածքի հետ: Սա հիմնախնդրի անկյունաքարն ու մեկնակետն է: Իսկ Աղվանից կաթողիկոսությունը պարզապես Հայ առաքելական եկեղեցուն ենթակա թեմերից մեկն էր: Այս հանգամանքը ինչ-որ բան ասում է:
Աղվանքը պատմության էջերում հայտնի է նաև որպես Քռի ձախափնյակ կամ Բուն Աղվանք: Աղվանքում իշխել են հայազգի Արշակունիները, որոնք ծագում են պարթևներից, այն է՝ հայ զինվորական դասից: Այս իրողությունը մեզանից խնամքով թաքցրել են: Օրինակ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը հենց այդ դասի ներկայացուցիչ էր: Այնպես որ, Պարթևական կայսրությունը հայկական կազմավորում էր: Պարթևների՝ առանձին ժողովուրդ լինելը նենգ ու ապակողմնորոշող մոգոնվածք է, որպեսզի այն կտրեն հայությունից: Սա պատմական խեղաթյուրման հետևանք է, որը կատարել են մեր հակառակորդները: Ուշագրավ է, որ պարթև բառը բացատրվում է հայերենով, այն նշանակում է հաղթահասակ, ուժեղ:
Աղվանական տեսությունը¦ ևս ստեղծել են մեր թշնամի տեսաբանները՝ ակադեմիկոս Զիյա Բունիաթովի գլխավորությամբ: Վերջինս ադրբեջանական հայտնի կեղծարար ու պատմաշինարար: Այդ աշխատանքներին մասնակցում էին Ֆարիդա Մամեդովան և այլ վայ գիտնականներ: Տեսության հիմնական նպատակն այն էր, որ Հայոց քաղաքակրթությունից կտրեն մի մեծ կտոր և դարձնեն ադրբեջանական: Ըստ նրանց տեսակետի՝ աղվանները ադրբեջանցիների (ազիկների, այլ ոչ թե ազերիների) նախնիներն են և կերտել են Արցախի, Ուտիքի, Փայտակարանի և Բուն Աղվանքի հայկական տարածքների քրիստոնեական կոթողները: Պատմական ճշմարտությունն այն է, որ թուրք-խազարական քոչվորները բնաջնջել կամ ձուլել են բնիկներին:
Դա ԽՍՀՄ-ի ժամանակներում էր՝ 1960-ական թվականներին, երբ ազգային զարթոնքի այդ շրջանում նրանց դեմ դուրս եկավ Հայի տեսակը ներկայացնող Պարույր Սևակը և ջախջախեց գիտնականների այդ հանցախումբը: Սա ադրբեջանական կողմի համար անակնկալ էր, քանի որ հակահարվածը արհեստավարժ էր և արդյունավետ: Դա թանկ արժեցավ Սևակի համար, քանի որ կազմակերպվեց նրա ավտովթարը¦: Հավելենք, որ խորհրդային վերնախավը պարբերաբար վերացնում էր ազգային գործիչներին: Սկսվել էին հալածանքներ հայերի նկատմամբ: Սև¦ ցուցակում էին հայտնվել Պարույր Սևակը և գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը: Ի դեպ, երկնային պատժի յուրօրինակ սկզբունքով Բունիաթովն սպանվեց Բաքվի նախագահականի աշխատակազմի շենքից դուրս գալիս:
Այժմ ևս այս տեսությունը կրկին հրապարակի վրա է, բայց չկա հայեցակարգային հստակ հակահարվածը: Մեր մասնագետները¦ խոսում են նկարագրական, ոչինչ չասող, կեղծ ակադեմիական դատողություններվ՝ առանց խորանալու հարցի բուն էության մեջ: Սա աններելի և ամոթալի պահվածք է, որն ավելի է կատաղեցնում անարգ թշնամիներին ու հակառակորդներին: Մինչդեռ անհրաժեշտություն կա ստեղծել ուղեղային լուրջ կենտրոն, որն իրականություն կդառնա միայն ազգային իշխանության օրոք:
Աղվանական տեսությունը¦ ևս վերաբերում է Հայոց քաղաքակրթությանը, քանի որ մշակութային էանիշները (ատրիբուտները) հայկական մշակութային են: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է և քննության ենթակա չէ: Քաղաքակրթական կալվածքները չի կարելի անտեր թողնել, չէ՞ որ դրանք տեր ունեն: Հայությունը դեռ ետ է բերելու պատմական նվիրական այդ տարածքները և նաև վսեմաշուք կոթողները: Մենք լի ենք հավատով և հույսով:
Անհրաժեշտություն է մեզանում, այսինքն՝ ՀՀ-ում, հիմնել քարոզչության մի մարմին, որը պետք է համալրվի արհեստավարժ, նորովի մտածող կադրերով և զբաղվի հայեցակարգային լրջագույն հիմնախնդիրներով, նաև՝ ուդիների¦, աղվանական տեսության¦ հարցերով: Այսինքն՝ հարցը պետք է լուծել ինստիտուցիոնալ կերպով: Մանավանդ, որ հայության դեմ մղվում են քաղաքակրթական և տեղեկութային պատերազմներ: Մենք այս ոլորտում անհասկացող թութակի պես անընդհատ խոսում ենք քարոզչական պատերազմում մեր կրած պարտությունների մասին, որոնք կարող էին և չլինել:
Մեզ համար շատ կարևոր է իրավապայմանագրային դաշտի վերանայման խնդիրը, քանի որ 1920թ. մայիսի 11-ին Ազգերի լիգան (ՄԱԿ-ի նախորդը) իրավաբանորեն ճանաչեց Հայաստան պետության անկախությունը, որի մեջ, ի շարս այլ տարածքների, մտնում էին Ուտիքը, Արցախը և Նախիջևանը: Իրավական այս հիմնադրույթը հայկական կողմը զարմանալի անփութությամբ ու անհասկանալի համառությամբ անտեսում է՝ մեծ վնաս հասցնելով Հայկական հարցի լուծմանը: Հիմա մեր թշնամիները հատուկ նպատակով շրջանառում են խորհրդային քարտեզները և անժամանակ սահմանազատումն ու սահմանանշումը: Իսկ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդն է, այլ ոչ թե Խորհրդային կախյալ Հայաստանի: Սա հզոր հաղթաթուղթ է և իրավական զորեղ կռվան:
Միով բանիվ, քաղաքակրթական մեր արժեքների ճանաչումն ու պահպանությունը ազգային ինքնության և պետական անվտանգության հիմնախնդիր է: Հայկական գիտական և քաղաքական շրջանակները պետք է ազատվեն խորհրդային (հոմո սովիետիկուս) և այլ օտար աշխարհայացքային կարծրատիպերից ու մտածեն ազգային ու գիտական հասկացություններով: Պետք է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք. այժմ զարգացումները կրում են արագընթաց և պտտաձև (տուրբուլենտ) բնույթ, ուստի դանդաղումներն ու հետաձգումները կարող են հանգեցնել ծանր հետևանքների:
Ռուբեն Նահատակյան
ռազմավարագետ, վերլուծաբան
11.11,2021թ.
Comments