Ֆրանսիական և հետո բոլշևիկյան հեղափոխությունը անցավ երեք հայտնի լոզունգներով` ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Այդ լոզունգները ընկած են նաև թավշյա հեղափոխությունների հիմքում, որոնք քողարկված են «դեմոկրատիա» անվան ներքո։ Եթե ֆրանսիական և բոլշևիկյան հեղափոխությունները անցան արյունահեղությամբ, ապա նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս թավշյա հեղափոխություններ։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո հայտնվեց երեք գաղափարախոսություն` մարկսիզմ, կոնսերվատիզմ և լիբերալիզմ։ Բոլոր մնացածը այս երեքի տարատեսակներ են։ Այս երեք գաղափարախոսության վրա էր հենված նախկին աշխարհակարգը` կապիտալիզմը, որը արդեն փլուզվել է։ Իսկ այժմ ստեղծվում է նոր արժեհամակարգ և աղավաղվում են հին արժեքները։ Կառուցվում է նոր աշխարհ, որի կառուցման համար դեռ նախորդ դարում պայման էին դառնում պատերազմները, իսկ հիմա առավել հարմար տարբերակ է պանդեմիան։ Որն էլ չի թաքցնում համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը իր «Reset» գրքում։ Շվաբը նշում է, որ իրագործվում է չորրորդ արդյունաբերական հեղափոխություն և այն անվանել է «մեծ նոր մեկնարկ»: իր խոսքերով, «Այն կհանգեցնի մեր ֆիզիկական, թվային և կենսաբանական ինքնության միաձուլմանը»: Փորձում են իրագործել տրանսհումանիստական բաղձալի երազանքը։ Եվ այս միաձուլման ուղղությամբ ակտիվ աշխատում է «Neuralink» ընկերությունը։ Նման ընկերությունները առաջնորդվում են մարդասիրական նկատառումներով, բայց գոյություն ունի նաև մեդալի հակառակ կողմը. - Մեզ խոստանում են խաղաղություն, բայց տալիս են պատերազմ։ - Խոստանում են ազատություն, բայց էլ ավելի են սահմանափակում իրավունքները։ - Բժշկությունը զարգանում է, բայց ավելանում են հիվանդները ու հիվանդությունները։ - Կյանքը կարծես զարգանում է, խոսում են պրոգրեսիայից, բայց դիտարկվում է համատարած դեգրադացիա։ 20-րդ դարի առաջին կեսը հարուստ էր գիտական և նորարական ձեռքբերումներով, իսկ երկրորդ կեսից մինչ օրս կարելի է «պարծենալ» երեք ձեռքբերմամբ` smartphone - ներ, ինտերնետ և համակարգիչներ, որոնք էլ ձևավորում են մեր նոր իրականությունը, որի հենասյունն էլ հանդիսանում է հենց ինտերնետը։ Իսկ ստեղծված հնարավորությունից օգտվում են մի շարք հայտնի և ոչ հայտնի ընկերություններ, որոնցից են «SCL Group» վարքագծի ուսումնասիրության և ռազմավարական հաղորդակցության բրիտանական ընկերությունը իր դուստր «Cambridge Analytica» և «Crow Business Solutions MENA» ընկերությունները։ Նման ընկերությունները հոգեբանների կողմից մշակած հատուկ ալգորիթմների միջոցով սոց - ցանցերից և ինտերնետից հավաքագրում են անալիտիկ տեղեկություններ օգտատիրոջ վերաբերյալ և կազմում «հոգեբանական նկարագիր», կոչելով այն «big data»: Եթե մի ժամանակ կապիտալիզմի հիմքում ընկած էր «օգտագործել» մարդկային աշխատանքային ռեսուրսը, ապա այժմ «արհեստական ուղեղ - ինտերնետ - խելացի քաղաքներ» կոմբինացիայով փորձում են կառավարել մարդկանց մտքերը և վարքագիծը։ Պատահական չէ նաև փախստականների հոսքը դեպի Եվրոպա և Հայաստանի ստորագրած պայմանագիրը ՄԱԿ -ի հետ, որում Հայաստանը 2022թ.-ին ևս պարտավորվում է ընդունել մեծ քանակի փախստականների։ Պատահական չէր նաև պատերազմը։ Պատահական չէ նաև Եվրոպայի տված մի փոքր պակաս քան 3 միլիարդ եվրոն, որի մի մասը, ըստ պետական ծրագրի հատկացվելու է «խելացի քաղաք» կառուցմանը և ինչ-որ մի մասն էլ ճանապարհների կառուցմանը։ Հայաստանը ևս ունի իր նշանակալից դերը և մասնակցում է «մեծ խաղին»` աննկատ կործանելով կրթական և ընտանեկան համակարգերը։ Հայաստանը պատրաստվում է դառնալ համաշխարհային առևտրային կենտրոն, բայց անկասկած, հայերին դրանից օգուտ չկա։
Vahan Pahlevanyan
Comentarios