Գաղափարախոսությունը - մետաֆիզիկական միևնույն ժամանակ փիլիսոփայական,կրոնական,հոգևոր կատեգորիա է: Այն բաժանվում է քաղաքական,իրավական,փիլիսոփայական տեսակների և իր մեջ ներառում է կրոնական, բարոյական և էստետիկ գիտակցություն և ունի տեսական ու կիրառական մասեր:
Ազգային գաղափարախոսությունը կարելի է ներկայացնել որպես հայացքների և գաղափարների, ծրագրերի, կարգախոսների, փիլիսոփայական հայեցակարգերի համակարգ, որոնց մեջ գիտակցվում և գնահատվում են մեկ ազգի ներկայացուցիչների վերաբերմունքն իրականության, միմյանց և շրջապատի նկատմամբ։
Ցանկացած ազգային գաղափարախոսության հիմքում անհրաժեշտ է, որ ընկած լինի ազգային գաղափարը <ազգային ոգին>:Հայ ազգային գաղափարախոսության հիմքում ընկած է Հայ ազգային գաղափարը (ոգին),որը դրված է եղել Հայ ազգի կազմավորման պահից և մնացել է ամփոփոխ:
Կարելի է առանց որեևէ կասկածի պնդել,որ Հայերի ազգային գաղափարը հանդիսացել է և շարունակում է հանդիսանալ հետևյալ հիմնական հոգևոր սկզբունքների ամփոփոխելիության ապահովումը:Դրանք են. առանց բացառության բոլոր մարդկանց արժևորումը, ելնելով նրանց՝ յուրաքանչյուրի անկրկնելիությունից բխող համընդհանուր հավասարության սկզբունքից, հոգևորի գերակայությունը նյութականի նկատմամբ, մարդու մեջ արարչագործական սկզբի ակտիվացումը,մարդակերության և արյունապղծության արգելքը, հոգևոր և ֆիզիկական կատարելագործման անհրաժեշտությունը, սերունդների վերարտադրությունը ու համամարդկային հոգևոր ուսմունքի հիմնարար դրույթների պաշտպանությունը:
Հենց սա էլ հանդիսանում է Հայ ազգի առաքելությունը:
Վերոշարադրյալը հաստատվում է հետևյալ փաստերով.
Մարդը, ընտանիքը, ազգը, հասարակությունը, ընդհանուր մարդկությունը բնական կերպով ընդգրկված են կյանքի նյութական-հոգևոր-տեղեկատվական միասնական դաշտում(Աստված, Տիեզերք, բնություն, ,...):Վերջինս ունի ներքին միասնականություն, գոյություն ունի և աշխատում է զարգացմանն ուղղված որոշակի համընդհանուր օրենքներով և թույլ չի տալիս դրանցից շեղումներ ։ Այդ օրենքների մի մասն ակնհայտ է, կարող է և պետք է հաշվի առնվի միասնական դաշտի մեջ մտնող բոլոր տարրերի գոյակցության և զարգացման բնական ձգտման ընթացքում։ Հակառակ դեպքում, Նա ճանապարհ կգտնի ազատվելու ավելորդ բեռից։ Յուրաքանչյուր նոր տարր, որը Նա ձևավորվում է բազմազանության ավելացման համար, ի սկզբանե ունի իր առաքելությունը: Ինչպես և միասնական դաշտի մյուս բոլոր բաղադրիչները՝ մարդը, ընտանիքը, ազգը, հասարակությունը, մարդկությունն ունեն առաքելություն և, վերջինիս չհամապատասխանելու դեպքում, անխուսափելիորեն լուծարվում են։ Հակառակ դեպքում միասնական դաշտի գոյությունը վտանգվում է։
Այս գործընթացում յուրաքանչյուր մարդ,ազգ իր կազմավորման պահին որոշակի խթան է ստանում <դաշտից> զարգացման ընդհանուր նպատակների հետագա աջակցման համար: Այս խթանը ձևավորվում է որոշակի Գաղափարի տեսքով (իր Ոգուն համապատասխան), որը լրացնում է դաշտում արդեն գոյություն ունեցող ամեն ինչ։ Նորի ձևավորման նպատակը մնում է նույնը՝ բազմազանության ավելացում։ Համապատասխանությունն իր առաքելությանը որոշիչ գործոն է հանդիսանում, որը թույլ է տալիս գոյություն ունենալ և զարգանալ առանց առանձնահատուկ խնդիրների։
Ի տարբերություն Գաղափարի, Գաղափարախոսությունը իրենից հոգեվոր առանցք է ներկայացնում, որը փոփոխական է, և շրջակա իրականության ազդող գործոններին հարմարվելու միտում ունի։ Ուստի, մեր գաղափարախոսության հիմքերը պարզելու համար կարևոր է պատկերացում կազմել հենց հայերի ձևավորման սկզբնական փուլի մասին։ Դա թույլ կտա հստակեցնել ազգի Գաղափարը (և Ոգին) և մշակել ներկա պահի ազգային գաղափարախոսության հիմքերը։
Բազմաթիվ փաստերից հատկապես առանձնանում են վերջին երկու համաշխարհային աղետների հետևանքները, որոնք մեծապես փոխել են Երկրի վրա կյանքի զարգացման ընթացքը: Դրանցից ամենամեծը տեղի է ունեցել մոտ 12,5 հազար տարի առաջ, գիսաստղի հետ մեր Մոլորակի բախումից։ Արդյունքում զգալիորեն փոխվել է ցամաքային կյանքի ամբողջ կառուցվածքը, հատկապես Հյուսիսային կիսագնդում։ Անհետացան խոշոր կաթնասուններից շատերը, ավելի վաղ այս տարածաշրջանի տիրակալները՝ մամոնտները, քարանձավային արջերը, թրաժանիք վագրերը, հսկա եղջերուները և այլն։
Մեզ համար հիմա հատկապես կարևոր է, որ աղետից փրկվեցին միայն մի քանի փոքր խմբեր, որոնք մոտ էին քաղցրահամ ջրի կուտակումներին՝ սառցադաշտերի սկվսած ինտենսիվ հալոցքի սահմաններում, մեծ քաղցրահամ լճերի մոտ։ Դրանցից կենտրոնական գոտում միայն մեկ փրկվածների խումբ, Հայկական հեռնաշխարհում, ձևավորվել է ռասայական նոր տեսակ՝ եվրոպեոիդ, և կարողացել ապահովել զգալի նյութական, մշակութային և հոգևոր թռիչք։ Ձեվավորվել են երկու մշակութային նորամուծություններ՝ միջին քարե դար (մեզոլիթ) և նոր քարե դար (նեոլիթ): Փրկվածների և նրանց ժառանգների հետագա վերաբնակեցումը գնացել է բոլոր ուղղություններով տարբեր արագություններով, իրենց զբաղվածության բնույթով պայմանավորված։ Գոյատևման հին եղանակների հետևորդները որսորդության և հավաքչության (մեզոլիթ) շնորհիվ շարժվում էին տարեկան մոտ մեկ կիլոմետր միջին արագությամբ և կարողացան հաջորդ խոշոր մոլորակային աղետի (Մ.թ.ա. 3100) պահին բնակություն հաստատել արևմտյան Եվրոպայից ու հյուսիսային Աֆրիկայից մինչև Ալյասկա: Իսկ ովքեր յուրացրել էին նոր քարե դարի (նեոլիթ) նորամուծությունները՝ հողագործությունը, անասնաբուծությունը, ստացիոնար կացարանի կառուցումը, խեցեգործությունը, քարի մշակումը փայլեցմամբ, զգալիորեն դանդաղ էին շարժվում, շուրջ 300 մ/տարում, և այդ ժամանակաընթացքում յուրացրեցին Կենտրոնական Եվրոպայից և Աֆրիկայի հյուսիս-արևելքից մինչև Բայկալ և ժամանակակից Չինաստանի հյուսիս-արևմտյան սահմաններն ընկած տարածությունները։
Բացի գործնական գիտելիքների և հմտությունների գումարից, միջին քարե դարի (մեզոլիթ)ու նոր քարե դար (նեոլիթ) մշակույթները նախորդողներից տարբերվում էին բոլորովին նոր հոգեվոր սկզբունքներով: Դրանցից ամենա նշանակալիներն են՝ համընդհանուր հավասարության հաստատումը և առանց բացառության բոլոր մարդկանց արժեվորումը, հոգեվորի գերակայությունը նյութականի նկատմամբ, մարդու մեջ ստեղծագործական ձիրքի ակտիվացումը, մարդակերության և արյունապղծություն արգելքը, ֆիզիկական կատարելագործման անհրաժեշտությունը, սերունդների վերարտադրությունն ու ուսմունքի հիմնարար դրույթների պաշտպանությունը։ Դա անընդունելի բան էր նախնադարյան մարդու համար, նրա առաջացման ժամանակվանից։ Նման բան չէր նկատվել նրա գիտակցված գոյության նախորդ ողջ ընթացքում (մոտ 130 հազար տարի)։ Վերին քարե դարի մարդը վարում էր զուտ սպառողական կենսակերպ։ Ամբողջ շրջակա բնությունը ու նրա բնակիչները ծառայում էին նրա սեփական և իր փոքր ցեղային խմբի ցանկությունների կատարմանը։ Օտար ցեղի ներկայացուցիչները դիտվում էին միայն որպես պոտենցիալ մրցակիցներ և ենթակա էին ոչնչացման, նույնիսկ որպես ուտելիք:
Նեոլիթի վերաբնակեցվածների ալիքի կրողներն այն ժամանակվա արիական ընդհանրությունն էին ներկայացնում։ Հենց այստեղից է սկսվել նրանց տարաբնակեցումը, և այստեղ է պահպանվել իրականության նոր ընկալման հիմքը՝ նյութականի նկատմամբ հոգեվորի գերիշխանության միջոցով։ Դաշտի համար կարևոր են ոչ թե մարդու նյութական գործողությունները, այլ նրա հոգեվոր որոնումները, ուղղված համընդհանուր բազմազանության մեծացմանը։
Այս նոր ուսմունքի հիմնական պահապանները կենտրոնական գոտու բնակիչներն էին, ժամանակակից հասկացություններով՝ հայերը։ Հնում դա ընկալվում էր որպես ինքնին հասկանալի, և այդ սկզբունքների համաձայն ապրում էր աղետից փրկված այդ հիմնական խմբի հետնորդների ողջ համայնքը, որոնք այժմ կազմում են Երկրի բնակչության մոտ 88 տոկոսը։ Հատկապես նշենք, որ հենց այդ ժամանակ է դրվել հայ ազգային ոգու հիմքը, ազգային գաղափարը։ Կենտրոնական տարածքի բնակիչները մարդկության հոգեվոր հիմքերի հիմնական պահապաններն էին: Ամբողջ հետագա պատմությունը հաստատում է այս թեզը։
Քանի որ Հայ ազգային գաղափարախոսության հիմքում ընկած է այն ազգային գաղափարը,որն է «աշխարհի հոգևոր պահապանների» դերակատարությունը ուստի այս առաքելությունը կյանքի կոչելու համար առանցքային կարևորություն ունի Հայ ազգի միասնությունը, ազգային գաղափարախոսության և ազգային առաքելության շուրջ:
«Աշխարհի հոգևոր պահապանների» դերը եղել և մնում է ոչ թե մեր արտոնությունն այլ ազգերի և ժողովուրդների նկատմամբ, այլ ծանր պատասխանտվություն, որը պահանջում է մշտական մասնակցություն համաշխարհային զարգացման բոլոր միտումներին: Եվ հիմա ամբողջ երկրագնդի վրա ցանկացած հոգեվոր փոփոխության ներդրման համար պայքարողների առաջին շարքերում մենք մշտապես հանդիպում ենք մասնակից հայերի, ովքեր չեն կարողանում անմասն մնալ ցանկացած հոգեվոր նորամուծության ներդրման գործընթացին։
Ազգերը տարբերվում են որոշակի օբյեկտիվ անհատական հավաքական հատկանիշներով: Ընդ որում, պատմական հանգամանքների փոփոխության ֆոնին, գաղափարախոսության գործառույթներից մեկն է դառնում ազգային ինքնագիտակցության նույնականության պահպանումը, գաղափարի բեկումը կոնկրետ պատմական գործընթացում։ Այդ իսկ պատճառով ազգային ինքնագիտակցության որոշման (ովքեր են հայերը) և ազգային գաղափարախոսության հիմքերի հաստատումը կատարվում է էթնիկ նույնականացման միջոցով՝ լեզվի և մշակույթի, պատմության, ավանդույթների, տարածքի, դաստիարակության ընդհանրության բացահայտում ու հաստատում, սերունդների կապի վերականգնում։ Ազգային գաղափարախոսությունը հասարակությանը թույլ է տալիս պահպանվել որպես պատմության ամբողջական սուբյեկտ։ Ցանկացած ազգային գաղափարախոսության նպատակն ու առաքելությունը հենց ամբողջ ազգի միավորումն է։
Ավանդաբար Հայկական Լեռնաշխարհի բնակիչները մշտապես մշակել ու աշխարհին են առաջարկել բոլորի կողմից պահանջված և բոլորի համար ընդունելի միավորման մոդել՝ տարբերակված (դիֆերենցված) մոտեցման հիման վրա (ի տարբերություն ժամանակակից գլոբալիստների): Առաջարկվում էր երկվության վրա հիմնված կառուցվածք, որը ներառում է առաջին հայացքից անհամատեղելի բաղադրիչներ՝ ազգային ինքնության և ժողովուրդների համընդհանուր միավորման գաղափարը։ Ոչ թե բոլոր տեսակի բույսերի բացարձակ փոխարինում «լավագույնով», այլ տարբեր տեսակների հանդուրժողական համակեցություն (ինչպես նաև անհատական մակարդակով ընտրության իրավունքի)։ Փաստագրական ծավալուն նյութը ցույց է տալիս մարդկության զարգացման հազարամյակների ընթացքում Հայկական Լեռնաշխարհից ծագող գաղափարական ազդակներից աշխարհի հոգեվոր վերածննդի սկզբունքային հնարավորությունն ու անգամ անխուսափելիությունը: Դրանում է կայացել և կայանում այս մոլորակում հայերի հիմնական առաքելությունը։ Հենց միասնական, բոլորի համար ընդունելի գաղափարական բազան կարող է և պետք է դառնա նոր միասնական աշխարհի կառուցման հիմքը։
Մեր այս հիմնական գործառույթն իրականացնելու համար պետք է պաշտպանել հոգեվոր էությունը, սեփական գաղափարախոսության վրա հիմնված ազգային մշակույթը։ Դա թույլ կտա ինքնապահպանվել, ապահովել ազգային գաղափարի և ազգային ոգու շարունակականությունը՝ կպահպանվի հայերի, որպես միասնական ժողովրդի արժեքը, որը հազարամյակներ շարունակ գտնվում է Մոլորակի վրա դրական փոփոխությունների կենտրոնում։
Ազգային ինքնագիտակցության գործողության հիմնական թեզը պետք է լինի ազգային գաղափարի հաստատումը, որպես ազգային գաղափարախոսության գլխավոր իմաստի։ Գաղափարական հիմքերի որոնումը սեփական ազգային գաղափարից ու ոգուց դուրս չի կարող դրական արդյունքներ տալ։ Դրսից սերմանված կամ ճնշման տակ ընդունված գաղափարախոսական դավանանքները չեն գործում ցանկացած հասարակության մեջ։ Ազգն ընդունում է որպես իրենը միայն այն, ինչը համապատասխանում է իրականության իր գաղափարախոսական ընկալմանը։ Օրինակ, Հայաստանում քրիստոնեության հաստատումը հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ այդ վարդապետության հիմնական դրույթները համապատասխանում էին դրանից տասը հազար տարի առաջ հայ հասարակության մեջ պաշարված նախնական հոգեվոր դրույթներին։
Մարդու (այդ թվում և հայերի) հոգեվոր աշխարհի հետագա փոփոխությունների վրա ազդած կարևոր գործոն է դարձել ևս մեկ մոլորակային աղետ (Մ.թ.ա. 4 հազ. վերջ), որը կտրուկ փոխեց մարդու արտաքին կենսամիջավայրը և պատճառ դարձավ մարդկության նախորդ հարատև միասնության քայքայմանը: Արիական գոտուց դուրս Նեղոսի հովտում և հարավային Միջագետքում ձևավորվեցին մշակութային նոր միավորումներ՝ պետություններ։ Ժամանակակից հետազոտողների կողմից ներկայացված որպես ժամանակի «առավել առաջադեմ քաղաքակրթություններ», նրանք ներկայացնում էին, մինչ այդ առանց որևէ փոփոխության գործող, հոգեվոր հիմնարար սկզբունքներից անվերապահ հեռանալու հետևանքը: Հասարակության կազմակերպման այն ժամանակվա պետական համակարգի հիմնական տարբերությունը կայանում էր հենց հավասարության սկզբունքներից (հաստատվեց գույքային և սոցիալական շերտավորումը), հոգևոր գերակայությունից հեռանալը (նյութական բաղադրիչը ձեռք բերեց չտեսնված կշիռ), նվազեց ստեղծագործության դերը մարդկանց կյանքում և ձևավորվեց նոր աշխարհակարգին համապատասխան արհամարհանք հոգեվորության պահպանման անհրաժեշտության նկատմամբ: Այս ամենը հանրագումարում բերեց գաղափարական հենքի փոփոխության այդ տարածաշրջաններում, ձևավորվեցին, նախկինում համատարած գործող սկզբունքներից արմատապես տարբերվող, նոր հոգեվոր սկզբունքներ։ «Հիվանդությունը» ծավալվում էր և «բուժման» համար պահանջում որոշակի գործողություններ։ Առաջին նման փորձը ձեռնարկվել է Հայկական Լեռնաշխարհի բնակիչների կողմից՝ այդ «առաջադեմ քաղաքակրթությունների» ուժային վերացման միջոցով։ Այդ պայքարում թրծված և այդ ժամանակների նոր, առավել առաջադեմ զենքով (բրոնզե սրերով և մարտական կառքերով) զինված զորքը փորձեց ոչնչացնել, շերտավորման և հարստահարման, այդ նորակազմ ոչ հոգեվոր համակարգերի հիմքերը։ Մ.թ.ա. 2600 թ. - ին սկսվեց Միջագետքի քաղաք-պետությունների վերացումը, իսկ մ.թ.ա. 1710 թ. - ին հիքսոսները ներխուժեցին Եգիպտոս։ Սակայն պայքարի այս ձևը դրական արդյունք չտվեց։ «Սանձահարողներն» իրենք շատ արագ ընդունեցին կործանարար գաղափարական սկզբունքները, հակվեցին այլոց աշխատանքի հաշվին բարեկեցիկ գոյատևման հնարավորությանը և դարձան նոր վարակի տարածողներ։ Նրանք հայտնի են որպես բրոնզե դարի «առաջադեմ քաղաքակրթությունների» հիմնադիրներ, Միջերկրական ծովի ափերից մինչև Խաղաղ օվկիանոսի ափեր ձևավորելով առաջին պետությունները: Դրանում արտահայտվեց նաև մեր նախնիների հոգեվոր որոնումների ակտիվ բաղադրիչը, որոնք չկարողացան ընդիմանալ այդ նորամուծությանը Հայկական Լեռնաշխարհի սահմաններից դուրս։ Միայն Կենտրոնի բնակիչները դեռևս դուրս էին մնում այդ խելագարությունից, որը տիրել էր ժամանակի ամբողջ աշխարհի մարդաբնակ տարածությանը: Այս փաստը կրկին հաստատում է այստեղ ավանդական ազգային գաղափարի պահպանությունը, և հենց այդ ժամանակաշրջանը կարելի է համարել հայկական էթնոսի ձևավորման ավարտը, արդեն բոլոր շրջապատողներից կտրուկ տարբերվող։
Զարգացման կարծրատիպի արմատական փոփոխությունը օրինաչափ էր Դաշտի համար։ Այն ունի իր պատճառը, և տեղի է ունենում խիստ որոշակի վայրում ու որոշակի ժամանակ։ Դաշտի ընդհանուր զարգացումը տեղի է ունենում պարուրաձև, կրկնվելով ավելի բարձր մակարդակում։ Եվ հիմա եկել է հերթական փոփոխությունների ժամանակը։ Անկման ցիկլային փուլը մոտենում է ավարտին՝ մենք պետք է պատրաստվենք բնության ու հասարակության մեջ արմատական դրական փոփոխություններին:
Մ.թ.ա. 2 հազ.-ի կեսերին նորից Հայկական Լեռնաշխարհից ձեռնարկվեց մարդու գոյության սկզբնական հոգեվոր սկզբունքների վերականգնման երկրորդ փորձը։ Կրկին շեշտը դրվում էր ուժի վրա։ Նոր բանակը, որն այժմ զինված էր, այն ժամանակվա համար չտեսնված, երկաթե զենքով, փորձեց ոչնչացնել արդեն իսկ ամրապնդված և ներքին ու արտաքին պայքարի հարուստ փորձ կուտակած պետությունները։ Այս ռազմաշունչ ալիքը, հայտնի որպես «ծովի ժողովուրդներ», ընդարձակվեց, ավերածություններ ու շփոթություն տարածելով հասարակության շերտավորման վարակով բռնված բոլոր շրջաններում։ Ամենուր, որտեղ նա հաջողության էր հասնում, հաստատվում էին մարդկանց հավասարության, վաղուց մոռացված, հոգեվոր սկզբունքները՝ ստեղծվում էին ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված նոր հասարակական միավորումներ։ Այդպես եղել է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Չինաստանում։ Սակայն այդ փորձն էլ համատարած հաջողություն չունեցավ։ Դիմակայել կարողացավ Եգիպտոսը։ Իսկ մյուս տարածաշրջաններում որոշակի ժամանակի ընթացքում (մոտ 200 տարի) ձևավորված ժողովրդավարական նորագոյացությունները վերածվեցին ստրկատիրական պետությունների։ Ստրուկներ դարձան հիմնականում բնիկները, որոնք չէին միացել ժողովրդավարության նոր համակարգին։ Մարդկանց համընդհանուր հավասարության սկզբունքը կրկին խախտվեց։
Ավելի ուշ հոգեվոր գործունեությունը սահմանափակվում էր վաղուց մոռացված սկզբունքների հաստատման փորձերով՝ հասարակության մեջ առաջացած և աստիճանաբար ուժ հավաքող կրոնական հոսանքների միջոցով։ Հաջորդող համաշխարհային կրոնների հիմնական հոգեվոր սկզբունքներն ի ցույց են դնում հենց այդ ուղղվածությունը՝ մարդկանց հավասարության և նյութականի նկատմամբ հոգեվոր սկզբունքի գերազանցության հաստատումը։ Սա փորձ էր գոնե հոգեվոր ոլորտում պահպանել մարդկության առավել արժեքավոր ձեռքբերումը՝ իր միասնականության և հավասարության գիտակցությունը։ Նյութականության ոգին ավելի ու ավելի էր ուժ ստանում, ներթափանցեց նույնիսկ բազմաթիվ կրոնական վարդապետություններ և հոգեվորությունը վերածվեց անթույլատրելի շքեղության, ավելորդության։ Մարդկության հետագա ողջ պատմությունը վկայում է, որ միայն ոգևորության վրա հենվելը փրկության չի տանում։ Նյութական բաղադրիչը, ավելիու ավելի է աճում, այժմ չտեսնված կշիռ է ձեռք բերել։
Բայց Երկրի ոգեշնչությունը ամբողջությամբ չի ոչնչացվել։ Հին վարդապետության բեկորները այժմ էլ անցնում են մաքուր նյութականության հետևորդների կողմից կառուցված պատնեշների միջով։ Մարդկությունն ամբողջությամբ չի կորցրել միասնության զգացումը, ինչը հատկապես հստակ երևում է պատմության կրիտիկական պահերին և «ոչ ստանդարտ» իրավիճակների առաջացման դեպքում: Թվում է, թե մարդկանց անպայման պետք է ուժեղ ցնցում, որպեսզի նրանք հասկանան, որ կյանքի նկատմամբ այն մոտեցումը, որը գերիշխում է մեր օրերում, նրանց տանում է դեպի ինքնաոչնչացման փակուղի։
Բուն համամարդկային արմատների վրա հիմնված հզորագույն հոգեվոր լիցքը, որ ստացել են մեր նախնիները ավելի քան 12 հազար տարի առաջ, և այս ամբողջ ընթացքում ապահովել մեր գոյությունը, անկասկած, կարող է ու պետք է վերականգնվի իր մանրամասներով և համալիր: Ազգային գաղափարի վերականգնման ուղին անցնում է պատմական (իսկ մեր դեպքում, նույնիսկ, նախապատմական) խորքային հետազոտություններով։ Պետք է վերականգնել ավանդական ազգային արժեքները, «հիշել ինքներս մեզ պատմության մեջ», գիտակցել ազգի գաղափարախոսական (իսկ դա նշանակում է նաև ընդհանրապես) կեցության հոգեվոր պատասխանատվությունը։
Պետք է հաշվի առնել նաև, որ հավատը, չնայած մարդկանց և ժողովուրդների հոգեվոր պատկերացումներում թվացյալ ծանրակշռությանը և բազմակողմանիությանը, ազգային գաղափարի միայն մի մասն է ներկայացնում։ Հավատը չպետք է խանգարի մեզ հաստատել սեփական ինքնատիպությունը, արժեքը և անհրաժեշտությունը ինքներս մեզ և Երկրի համար։
Մեր ժամանակակից գաղափարախոսության հիմնական տարբերությունը պետք է լինի իր յուրահատկության և ժամանակակից աշխարհին անհրաժեշտության գիտակցումը, ինչպես դա եղել է հազարամյակների ընթացքում։ Մենք արևելք, արևմուտք, հարավ կամ հյուսիս չենք, այլ՝ կենտրոնը, դա մեր «այցեքարտն» է։ Մեր գաղափարախոսությունը պետք է հենվի վերը նշված ազգային գաղափարի հիմնական տարրերի վրա։ Մենք պետք է նախ ճանաչենք ինքներս մեզ, ապա սկզբնական հոգեվոր պատգամներին հետևելու անհրաժեշտության մեջ համոզենք բոլորին՝ սկսած մեզ հոգեհարազատ մնացած արիիներից։ Պետք է հասնել նրան, որ բոլորը հավասարվեն մեզ, այլ ոչ թե մենք՝ արևմուտքին կամ արևելքին։ Մեր ինքնապահպանման միջոցը պետք է լինի ոչ թե քրիստոնեությունը, մահմեդականությունը կամ այլ կրոնական հոսանք, ոչ թե հավատը, այլ գիտելիքի և ինքնաբավության զգացումի հիման վրա հիմնված համոզմունքը։ Մեր անցյալի, ներկայի և ապագայի գիտակցումը թույլ կտա պահպանվել, ամրապնդվել և կրկին հոգեվոր հենարան դառնալ ողջ աշխարհի համար: Անհրաժեշտ է հասնել համընդհանուր համերաշխության, գործել ոչ թե միանման, այլ ներդաշնակ՝ համադրելով սեփական և մյուսների ջանքերը (ընդհանուր հետաքրքրություններ, ընդհանուր գործունեություն, փոխադարձ վստահություն)։ Մեր հենարանը պետք է լինի բարոյականությունը, համոզմունքը, մարդկության պատմության մեջ մեր նախնիների ակնառու դերի գիտակցությունը, մշակույթը, կրթությունը։ Երկրային ցամաքի կենտրոնը գտնվում է այստեղ։ Այլ տարածքներից ոչ ոք ի վիճակի չէ ինչ-որ լավ բան տալ ամբողջ մարդկությանը: Մենք պետք է հրաժարվենք հույսերից, որ բոլորի համար ճիշտ գաղափարներ կարող են դրսից ներմուծվել: Տարածաշրջանային շահերը միշտ գերակշռելու են, եթե դրանք չեն բխում կենտրոնից։
Առաջընթացը հնարավոր է միայն ուղենիշների փոփոխության դեպքում։ Առաջընթացի աստիճանները պետք է լինեն անձը – ընտանիքը – ազգը – հայրենիքը – մարդկությունը – Երկիրը – Տիեզերքը։
Այժմ երևում են հայկական ազգային գաղափարի հետևյալ հիմնական բաղադրիչները։ Առաջին՝ Մոլորակի, առանց բացառության, բոլոր մարդկանց հավասարության սկզբունքը։ Երկրորդ՝ մարդու մեջ հոգևորի գերակշռությունը նյութականի նկատմամբ։ Երրորդ սկզբունքը հաստատում է, անընդհատ փոփոխվող ու բազմապատկվող նպատակներին հասնելու համար, ստեղծագործական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը: Չորրորդ սկզբունքը սահմանում է մշտական հոգեվոր և ֆիզիկական աճի կարևորությունը, վարդապետության հոգեվոր հիմքերի պահպանումն ապահովելու համար։ Հայերը ներկայանում են այդ գաղափարի հոգեվոր բաղադրիչի հիմնական կրողները ողջ հաջորդող ժամանակի ընթացքում։
Հայ պետք է համարել նրանց, ովքեր ապրում են վերը նկարագրված այն սկզբունքներով, որոնք տարբերում են նրանց նյութականի գերակշռության հետևորդներից։ Մեր գաղափարախոսությանը համապատասխանող կարելի է համարել միայն նրանց, ովքեր ընդունում են սովորույթները, նորմերը, պատկերացումները, որոնք տեղավորվում են ազգային հիմնական գաղափարի մեջ՝ բոլոր մարդկանց հավասարության և նյութականի նկատմամբ հոգեվորի գերակշռության՝ Դաշտի պահանջը մեզանից։ Այս մոտեցման դեպքում ազգային պատկանելությունը կորցնում է կշիռը՝ չէ որ Երկրի բոլոր բնակիչները Հայկական Լեռնաշխարհից դուրս եկածների ժառանգներն են։ Մնացած ամեն ինչը ձեռքբերովի է հազարավոր տարիների ընթացքում և որևէ կերպ չպետք է ծանրակշիռ նշանակություն ունենա հայության ընդհանուր հոգեվոր համակարգում, այլապես առաջարկվող այս գաղափարական դրույթը չի ընկալվի և կմնա մեր ազգային համակարգից դուրս։ Պետք է ինքներս հասկանանք և բոլորին համոզենք, որ մենք բոլորս կենտրոնից ենք։ Այստեղ են մեր ընդհանուր արմատները։ Եվ եթե կանհետանան մարդկության հոգեվոր հիմքերի հիմնական կրողները՝ հայերը, մյուսները նույնպես չեն գոյատևի։
Հայկական հասարակության մեջ սեռական, ռասայական, նեղ ազգային տարբերություններ չեն եղել և չպետք է լինեն։ Ցանկացած մարդ հավասարապես արժեքավոր է Դաշտի համար, հակառակ դեպքում նա չէր լինի։ Խտրականությունը հակասում է մեր սկզբունքներին։ Հայ ընտանիքի հիմնական առաքելությունը եղել և մնում է երկուսի հոգեվոր միասնությունը երրորդի՝ երեխայի ստեղծման համար (զարգացում)։
Բարոյականությունը, հաշվի առնելով Դաշտի պահանջները, գաղափարական բազայի հիմքն է հանդիսանում։ Բացի այդ, մեծ նշանակություն ունի հայերի պատմության, էության, դերի ու առաքելության իմացությունը։ Ծանրակշիռ է ազգի հոգևոր արմատների պահապանի՝ մշակույթի դերը։ Անհրաժեշտ է հոգեվոր հիմունքների ոգով դաստիարակություն և ուսուցում՝ միայն ստացած ճշմարիտ գիտելիքների միջոցով է հնարավոր հասնել նպատակին։
Հասարակության նոր կառուցվածքի հաստատումը առաջացնում է նոր տիպի պետականության անհրաժեշտություն,որը ոչ թե պահապան է լինելու մարդկանց և հասարակության բաժանման սկզբունքներին,այլ ընդհակառակը ապահովելու է մարդու և հասարակության միասնության: Նոր տիպի պետության գործանական նշանակություն է երաշխավորել մարդու և հասարակության ընդհանրական շահերի և նպատակների կյանքի կոչումը,որտեղ կենտրոնական դերակատարություն կունենան՝ մարդու և հասարակության անվտանգությունը,բարեկոցությունը,ազատ զարգացման հնարավորությունը և արդար հասարակությունում ապրելու իրավունքը:
Հիմա, երբ հարց է դրված ազգի գոյության մասին, հարկ է գիտակցել սեփական էությունը և գործել խիստ առաջարկվող շրջանակներում՝
Մշտապես հաստատել հոգևորի գերակայությունը նյութականի նկատմամբ
Բացառել ցանկացած բաժանում, հակադրում (սեռական, ռասայական, ազգային՝ արյունակցական, կրոնական, կուսակցական, տարածաշրջանային և այլն)
Մշտապես արարել(ստեղծել մծտապես նորը ,հատկապես հոգևոր ոլորտում)
Մշտապես հավատարիմ մնալ միասնական դաշտի պահանջներին կյանքում և գործունեությունում
Հայ ազգի առաքելությունը ենթադրում է Հայերի պաշտպանության անհրաժեշտությունը համայն մարդկության համար:Հակառակ դեպքում մարդկությանը սպառնում է ոչնչացում:
Հայեր - մեզ պահպանելու, մեր առաքելությունը իրականացնելու և մեր կոչմանը համապատասխան լինելու համար անհրաժեշտ է.
Յուրաքանչյուր Հայի կյանքը բարձրագույն արժեք է
Մշտապես կիրառել Հայը Հայ ազգի համար և Հայ ազգը Հայի համար սկզբունքը
Յուրաքանչյուր Հայի կենսական նշանակություն ունեցող խնդիրները պետք է գտնվեն ամբողջ Հայ ազգի ուշադրության կենտրոնում
Հայաստանն ու հայերը դեռ ունակ են վերականգնելու իրենց նշանակությունը որպես համաշխարհային մեսիա։ Բայց դա հնարավոր է միայն այն անսահման դերի լիակատար գիտակցությամբ, որը կատարել են մեր նախնիները, հազարամյակների ընթացքում հայերի որպես միասնական էթնիկ համայնք գոյատևելու ընթացքում։ Պատմության մեջ «ինքն իրեն վերհիշելը» նշանակում է գիտակցել հոգեվոր պատասխանատվությունը ազգի գաղափարական գոյության, պատմության մեջ ազգային գաղափարի իրագործման համար, այն անմահ ոգու իրականացման համար, որը դրված է ազգի ձևավորման ժամանակ նրա հոգեվոր հիմքում:
Տիգրան Մկրտչյան
Comments