(նախնական տարբերակ)
Հերմեսը առասպելական և խորհրդավորության քողով պատված բացառիկ մի անհատ է, որի վաստակն ու գործը դեռևս լիարժեք գնահատված չեն: Սա անմիջականորեն կապված է Հայոց քաղաքակրթության արժեքների ճանաչման, համաշխարհային պատմության մեջ հայի տեղի ու դերի գիտակցման և պատմական խեղաթյուրումների բացահայտման հետ: Քամական համակարգը ծրագրված և մեթոդաբանորեն աղավաղել է նրա կերպարը՝ նվազեցնելով նրա քաղաքակրթական կշիռն ու դրոշմը մարդկության զարգացման ընթացքի վրա: Հերմեսը հազարամյակներ շարունակ արարել, պայքարել է լույսի, գիտության և տիեզերական ճշմարտությունների համար:
Հերքվում է նրա հույն կամ հրեա լինելու հանգամանքը, որը լավ մտածված հերյուրանք է և ակնհայտ խաբեություն: Հերմեսը հայ է իր մտածելակերպով, տիեզերասիրությամբ, գիտության նկատմամբ ունեցած պաշտամունքով: Նրան անվանել են Արմեն կամ Հարման, պարզապես սա ոմանց քիմքին հաճելի չէ, բայց աներկբա իրողություն է: Նա նաև միշտ եղել է մերը և միաժամանակ մարդկությանը, քանի որ նվիրվել է մարդկությանը և Աստծուն: Հայերիս սևեռուն նպատակն է այս մեծ մտածողին և գիտնականին վերադարձնել մեզ և մեր իրականություն, որպեսզի նա սատար լինի մեր առաջընթացին ու հաղթական երթին: Հերմեսի և հերմեսականության կարիքն այժմ խիստ զգալի է, որովհետև ներկայումս հոգևոր դատարկություն կա, որը պետք է լցվի նրա իմաստուն հիմնադրույթներով և հայեցակարգերով:
Ուսյալ մարդկանց հիմնական խնդիրն է նպաստել նրա անձի և գործի ճանաչողությանը, որը հեղաբեկիչ նշանակություն կունենա մարկանց ճակատագրում և տեսլականում: Սա կատարվելու է փուլ առ փուլ, ջանասիրաբար և մանրակրկիտ կերպով: Հետագայում դրան կհաջորդի խորազնին և համալիր հետազոտության շրջանը, որը կօգնի առավել խորը ընկալել և հասանելի դարձնել նրա էությունը: Կգրվեն համապարփակ աշխատություններ և մեկնություններ, որոնք կլրացնեն հերմեսագիտության բացերն ու թերի կողմերը: Դրան տրմաբանորեն կհաջորդի Հերմեսի հանրայնացման, հանրաճանաչության և հանրահռչակման ընթացքին նպաստելը, որը կարևոր շրջափուլ կլինի մեզ համար: Մեզանից լուրջ սպասելիքներ կան, իսկ ժամանակը չի սպասում: Այսօր շատ բան խեղված է և խաթարված, իսկ Հերմեսին ուղղակի պատերազմ է հայտարարված: Նա մեզ կօգնի բազում իրողություններ բացահայտելու և պարզաբանելու համար՝ առավել ընկալելի դարձնելով զարգացման իրական ընթացքն ու տրամաբանությունը:
Հերմեսը կախարդական հմայքի և հզոր ազդեցության մեծ դաշտ ուներ և գրեթե երկրպագության առարկա էր: Խնդիրն այն է, որ նա տիեզերական և բնական օրինաչափությունների խորամուխ գիտակն էր և դրանց կիրառողը: Ներհուն այս գիտնականը հիմնադիրն է բազմաթիվ գիտությունների և գիտական համակարգերի: Այն էլ հավելենք, որ հայ քրմերը և մշակույթի երևելիները մեծավ մասամբ հերմեսականության լուսավոր գաղափարների կրողն են ու տարածողը: Խոսքը Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, Եզնիկ Կողբացու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Մխիթար Հերացու, Գրիգոր Տաթևացու և այլոց մասին է: Հերմեսի էության և ստեղծագործական նկարագիրը ընկալելու համար զննության առարկա դարձնենք հերմեսական յոթ հիմնադրույթները և դրանց արդիական հայեցակետերը:
Մենթալիզմի սկզբունքը ներկայացնում է մտքի տեխնոլոգիաները և դրա վիթխարի ուժը: Ամենուրեք իշխում է միտքը և գաղափարը, մնացածը ածանցյալ է և ստորակա: Ուշագրավ է, որ ամբողջ Տիեզերքը ներկայացնում է մտքի կերպար: Այս հիմնադրույթը հնարավորություն է տալիս յուրացնել Մտքի Տիեզերքի Օրենքները և դրանք հաջողությամբ կիրառել զարգացման համար: Ժամանակակից հնչեղություն ունի այն պատկերացումը, որ առանց այս դրույթի կիրառման, պարզապես անհնարին է ընդհանրապես զարգացումն ու առաջընթացը: Եվ սա աքսիոմատիկ իրողություն է ու հիմնարար արժեք: Անիմանալի են Աստծո օրենքներն ու կանխադրույթները: Դժվար է պատկերացնել մեկ այլ անհատականություն, որն այսքան խոր ու համապարփակ ազդեր մարդկության վրա՝ կանխորոշելով շատ բան:
Մյուսը համապատասխանության կամ համաբանության սկզբունքն է: Սա գծում է ներդաշնակության և համակարգերի համադրականության պատկերը, որը արարչական մեծ տարերք ու զորություն ունի: Ինչ որ երկնքում է, այն էլ երկրի վրա է ու հակառակը: Այսպես, աստեղատները ճշգրիտ արտացոլում են գտել երկրի վրա՝ Հայկական լեռնաշխարհում լեռնագագաթների ու լեռնաշղթաների կերպարանքով ու տեսքով: Զարմանալի ու ապշեցուցիչ մի իրավիճակ, որը վկայում է տիեզերական ճարտարապետության մասին: Այս սկզբունքը ներառում է այն ճշմարտությունը, որ կեցության տարբեր հարթություններում գոյություն ունի համապատասխանություն օրենքների և երևույթների միջև: Այս դրույթը համապարփակ օրենք է: Հին հերմեսականները կարծում էին, որ սա մտքի կարևոր գործիքներից մեկն է; Դրա շնորհիվ մենք կարող ենք շատ բան իմանալ և ճանաչել:
Հաջորդը թրթռման սկզբունքն է: Ըստ այդ հիմնադրույթի՝ ոչ մի բան հանգիստ վիճակում չէ, այլ ամեն շարժվում է և թրթռում: Այս դրույթը հռչակել են դեռևս Հին Եգիպտոսի վարպետները: Նշյալ սկզբունքը հավաստում է, որ մատերիայի, էներգիայի, բանականության և ոգու միջև եղած տարբերությունները կախված են թրթռման արագությունների փոփոխություններից: Ուշագրավ է, որ ոգու թրթռումը կատարվում է այնպիսի արդյունավետությամբ, որ այն փաստացի գտնվում է անդորրի մեջ: Աշխարհում ամեն ինչ թրթռում է և տատանվում՝ կորպուսկուլները, էլեկտրոնները, ատոմները, մոլեկուլները, աշխարհները և միգամածությունները գտնվում են տատանման ծիրի մեջ: Դա վերաբերում է նաև էներգիայի, ուժի, բանականության և հոգևոր պլաններին: Այս սկզբունքի միջոցով հնարավոր է դառնում իշխել սեփական և այլոց մտքերի թրթռումների վրա: Իմաստուններն ասում են. §Ով հասկանում է թրթռման սկզբունքը, նա խլել է իշխանության գայիսոնը¦:
Պակաս նշանակություն չունի նաև բևեռականության սկզբունքը: Աստված աշխարհն ստեղծել է զույգերով: Ամեն ինչ երկակի է, ունի իր բևեռը և հակոտնյան: Բոլոր ճշմարտությունները նաև կիսաճշմարտւթյուններ են, բոլոր տարիմաստությունները կարելի է հաշտեցնել: Այս դրույթը ենթադրում է կրկնություն: Դրույթը մեկնում է, որ ամեն ինչ ունի երկու բևեռ, երկու հակադիր հայեցակետ՝լույս և խավար, թաց և չոր և այլն: Այդ սկզբունքը գործում է նաև բանականության պլանում:
Ռուբեն Նահատակյան 23.05.2021թ.
Comentarios