top of page
Writer's pictureAnna Zakharyan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԱՀԱՆ (15.04.2020)

(գործնական դիտարկումներ)

Մարդը հոգեբանական խոցելի էակ է, որն ունի բոլոր հնարավորությունները պաշտպանված և ապահովված լինելու համար: Այդ նպատակին հասնելու համար պետք է արվեն համապատասխան կանխարգելիչ քայլեր և գործողություններ: Հոգեբանական ծառայություններ միշտ էլ եղել են, բայց այսպիսի ծայրահեղ իրավիճակում պետք է հանրային բուժարարության համալիր ծրագիր, որը կբացառի սխալն ու վրիպումը:

1.Մենք պետք է մտածենք միայն դրական հասկացություններով և պատկերացումներով, որպեսզի վհատությունն ու հուսալքությունը բույն չդնեն մեր հոգում: Դրական էներգետիկան ապրեցնում է և հուսավառում, դրա համար էլ պետք է վերացնել ամեն տեսակ խոչ ու խութերը: Այս եղանակով չեզոքանում է լարվածությունը:

2.Պետք է ճիշտ ընտրել բարեկամին, ընկերոջը և զրուցակցին ու հեռու մնալ անցանկալի և ոչ համախոհ ընկերակցից: Նման մարդկանց պետք է շրջանցել և չմտնել անհարկի բանավեճի մեջ, քանի որ դա կհասցնի հոգեկան աղետալի վիճակի: Մենք դրանով բազմակ ուժեղանում ենք և մեր կենսակերպով ազդում սոցիալական աշխարհի վրա:

3.Մարդը չի ճանաչում իր հնարավորություններն ու կարողությունները, քանի որ գտնվում է խեղաթյուրված սոցիալական պայմաններում և ելք չի տեսնում: Նրա մեջ պետք է բոցավառել հնարավորություների և կարողությունների հուրը՝ նրա մեջ հավատ ներշնչելով իրական հաջողությունների և սպասվելիք ձեռքբերումների նկատմամբ:

4.Կասկածը թուլության նշան է, պետք է մոտենալ ճշմարտությանը, որը ցրում է ամեն կարգի տարակույս: Կասկածամտությունը փլուզում է հնարավոր դրական ելքի շենքը, կարող ես հայտնվել այդ փլատակների տակ: Երբեք չկորցնել լավատեսության և ապագայի նկատմամբ հավատի հիմքերը:

5.Սեփական կարողությունների թերագնահատումը լուրջ թերություն է: Այդ դեպքում ուրիշները քեզ չեն գնահատի: Հարկ է շեշտակի բարձրացնել սեփական ինքնագնահատականը և նաև ապահովել հետաքրքրության ցանկալի մակարդակ: Դու գրավիչ ես և անդիմադրելի հմայքի տեր:

6.Կյանքը վայելքի և հաճույքի հրաշալի մի հովիտ է, ուր դու կարող ես քեզ երջանիկ և գնահատված զգալ: Ես չունեմ մտահոգիչ ոչ մի խնդիր: Մենք մերժում ենք սթրեսը, ընկճախտն ու տառապանքը: Ես արբեցման իմաստասիրության կողմնակիցն եմ:

7.Պետք է ներշնչել այն հստակ գիտակցությունը, որ դու Տիեզերքի հարազատ զավակը և մասնիկն ես ու նրա բարոյականության կրողը: Ես սիրում եմ Տիեզերքը: Դա պետք է ինձ հզորացնի և օժտի ուժեղ էներգիայով:

8.Ես ի վիճակի եմ ցանկացած հարց լուծել և այն էլ դրական ելքով ու ինձ ոչ ոք չի կարող խանգարել: Դա անպայման լինելու է, այլընտրանք, այլ ուղի պարզապես գոյություն չունի:

9.Ես գոհ եմ իմ անցած կյանքից և հաղթականորեն ընթանում եմ դեպի լուսավոր ապագան: Այս հարցում չկա ոչ մի կասկած ու տագնապ: Կասկածանքները փակում ենք մի արկղում և բանալին գցում ջուրը:

10.Հոգսերը ինձ բնավ էլ չեն անհանգստացնում, ես բարձր եմ կանգնած դրանցից: Բարդ խնդիրների լուծումը, խրթին հարցերին անդրադարձը ես հետաձգում եմ հետագա տարիներին և ավելի պատեհ պահերի: Սա ինձ համար անդորր կյանքի գրավական է:

11.Ես մշտապես և անդուլ կերպով զբաղված եմ ինքնակրթությամբ և ունեմ գիտելիքի անհագ ձգտում: Այս կացությունը մեծագույն վայելք է և կյանքի իմաստավորում: Զարգացած և պարկեշտ անհատը մեծ հարստություն է: Ես նրանցից մեկն եմ:

12.Մեզ սպասում է հրաշալի ապագա: Ես ամեն ինչ անելու եմ, որ այն դառնա իրականություն: Դա ինձ լիովին հաջողվելու է: Ես ապրում եմ այս պահի ամբողջ գրավչությունը:

13. Անհրաժեշտություն է դրական և ազնիվ ուժերի համախմբումն ու ներդաշնակեցումը, այսինքն՝ ստեղծել համերաշխիքի մթնոլորտ, որը նպաստելու է անհատական հարմարավետության խնդրի ամրագրմանը և բացասական ուժերի չեզոքացմանը:

Ռուբեն Նահատակյան

15.04.2020

Recent Posts

See All

<strong>Строительство будущего</strong>

В течение многих лет в Ереване функционирует Независимый Аналитический клуб, объединяющий единомышленников, работающих в разных отраслях...

Comments


bottom of page