Ներկայացնենք Մաշտոցի ասոյթներից մի քանիսը՝ առանց մեկնաբանութեան:
1.«Աստուած արարեց այս աշխարհն ու կարգաւորեց՝ որ լինեն ծնունդներ, եւ ծնուածները սնուելով ու խրատուելով առաքինանան՝ ու սէր դրսեւորեն»:
2.«Պէտք է բարի կամեցողութիւն ունենալ բոլո՜ր մարդկանց հանդէպ»:
3.«Հաւատքի եւ սուրբ վարքերի միաբանութիւնը՝ գիտութեան աղբիւր է»:
4.«Առաջ ընկնելու մոլորութեամբ՝ զօրութիւնդ մի՛ վատնիր ատելով չարը, այլ կատարելագործուիր ու արարիր»:
5.«Սատանան իր հնարամտութիւններով ամէն ժամ թշնամանք է սերմանում»:
6.«Չարերը չարով են կործանուելու»:
7.«Չարերը կառավարւում են անաստուածութեամբ՝ ու անձնասիրութեամբ»;
8.«Հոգեւոր խրատները նման են հոսող ջրին՝ որի եզրին տնկուել է ծառը, որպէսզի ժամանակին պտղաբերի: Նա ինչ որ կը վերցնի ջրից՝ դա էլ նրան յաջողութիւն կը բերի»:
9.«Սկզբում չկար կորուստ (մահ, էներգետիկ կորուստ), երբ չկար լուսապսակից (կարողութիւնից) առաջ ընկնելու մոլորութիւնը»:
10.«Ամբարտաւանութիւն եւ անձնասիրութիւն չկար՝ երբ չկար հպարտացող չարը, որը մեզ պատառոտեց: Այժմ դրա պատճառով երեւելի չէ խոնարհի եւ մեզ սիրողի լուսապսակը (էներգետիկ դաշտը), այլ ամէն տեղ մասնատուած է՝ ու պահւում է հեզերի ու խոնարհների մօտ, որպէսզի հանգստութիւն լինի աշխարհում»:
11.«Արդարի արդարութիւնը իրեն կը գայ կեանքում. անօրէնի անօրինութիւնը իրեն կը գայ մահուամբ»:
12.«Բարիք գործողը կը ստանայ իր իրաւունքը միանգամայն, իսկ անիրաւը՝ դատաւորից»:
13.«Ախտերի առաւել չարագոյնն է գարշութիւնը՝ որով պղծում են անասուններին եւ արուներին»:
14.«Նօյի օրերին կանայք դառնում էին տղամարդ ու վայելում ուրախութիւն՝ երբ եկաւ ջրհեղեղն ու կորցրեց բոլորին»:
15.«Հուրը այրում է այրելին՝ իսկ պահքով սրբացեալներին առաւել եւս լուսաւորում է եւ պայծառացնում»:
16.«Պէտք է ճշմարիտ խօսքի տարածողները լինել. պէտք է գտնել դրա կորսուած մասերը՝ ու պահպանել գտնուածը»:
Աւելացնենք նաեւ զեկուցման ընթացքում չներկայացուած ասոյթներից:
17.«Աստուածն այս աշխարհը կարգեց որպէս դպրոց»:
18. Իր որդիներին ստուգելու համար՝ Աստուած նրանց տուեց մշակուելու կեանք»:
19.«Մահուան պատճառով երկրաւոր կեանքը աւարտւում է, իսկ հոգու լուսապսակը գլխից ելլնելով ուղարկւում է Տիրոջը»:
20.«Դժոխքը ապականիչ գերեզմանն է»:
21.«Աստուածն ի՛նքը միայն գիտի իր անունը: Մենք նրան անուանում ենք իր գործերի անուններով Արարիչ, Հայր, Տէր, Ամենազօր, Գթացող, Ողորմած, Սուրբ, եւայլն»:
22.«Ինչպէս արեւն իր լոյսով ու ջերմութեամբ մի՛ արեւ է կոչւում, ինչպէս աղբիւրն իր գետով ու ջրով մի՛ ջուր է կոչւում՝ այդպէս էլ Հայրը, Որդին ու Սուրբ Հոգին մի՛ Աստուած է կոչւում եւ ո՛չ աստուածներ»:
23.«Բոլոր արարածները Բարձրեալի մէջ են ընդգրկուած»:
24.«Մինչ մարդը հնազանդւում էր Աստուծոյ օրէնքներին՝ վայրի գազանները հնազանդւում էին մարդուն»:
25.«Կենդանի են արդարութեա՛մբ ապրողները: Մեղքերի մէջ թաղուածները իրենց կեանքի ընթացքում էլ մահացած են»:
26.«Աստուածային իմաստութեան հնարքներով կարելի է մեզ ծառայեցնել հուրը, ջուրը եւ հողմը»:
27.«Վերին հոգեղէնները միշտ ուրախանում են արարածների պայծառացող իմաստութեան համար»:
28.«Աստուած մեզ արժանացրել է Մարդ լինելու պատուին»:
29.«Ովքեր կը լինեն Քրիստոսի կատարեալ իմաստութիւններով՝ Մարդ կը կոչուեն»:
30.«Աստուծոյ ստեղծած յիմարը իմաստնագոյն է քան աշխարհի իմաստունները»:
31.«Աստուծոյ ստեղծած իմաստունը նախ սուրբ է, ապա խաղաղարար ու լի բարութեամբ, արդար պտուղներով»;
32.«Միայն մարդկային մարմնի ու մտքի կարողութիւններին ապաւինելով՝ հասու չէք լինի աստուածային մեծութեանն ու փառքին»:
33.«Արարչի շնորհներով պէտք է պայքարել արդարութեան, սրբութեան եւ ճշմարտութեան համար»:
34.«Պահքը կ՛արտաքսի մարմնի մէջ ծածկուած հիւանդութիւնները»:
35.«Լուսոյ պատմուճանն (աուրան) ու բարիքների արմատը սրբութիւնն է»:
36.«Ով առանց պահք բռնելու կ՛ելնի հոգեւոր պայքարի՝ առաջին սպանուողը կը լինի»:
37.«Սուրբ Հոգին թշնամի է անժամանակ ու անտեղի սնուցման: Թշնամի է նաեւ հանդուգն սնուցման»:
38.Ովքեր առողջ են ու տարիքով շատ փոքր՝ թող զգուշանան մսից ու գինուց»:
39.Ովքեր կը կամենան աստուածապաշտութեամբ ու Յիսուս Քրիստոսի իմաստութեամբ ապրել՝ հալածանքի կ՛ենթարկուեն»:
40.«Երանի հեզերին՝ քանզի նրանք ժառանգելու են երկիրն ու երկրային զօրութիւնները»:
41.«Նա մեզ տուեց աչքի լոյս եւ մտքի խրատ՝ որպէսզի արթուն եւ զուարթուն լինենք»:
42.«Բարկութեամբ եւ ամբարտաւանութեամբ խմբուածներին խաղաղութեան, խոնարհութեան ու հաշտութեան բերողը՝ կը նմանուի Աստուծոյ Որդուն»:
43.«Ով որ չարով կը հրապուրուի ու չարը կ՛ուսուցանի՝ սատանայ կ՛որակուի»:
44.«Իշխանաւորներից ոմանք հենց իրենք են աւելացնում անիրաւութիւնները՝ կաշառք ստանալով կամ այլ չարիքներով»:
45.«Չարը Քրիստոսի վարդապետութեան նշոյլներով էր հանդէս գալիս՝ երբ Տէրը հարթեցրեց նրա մեքենայութիւնները»:
46.«Արժանի չէ աղանդները խուզարկելն ու դրանց իմաստութիւնների մէջ դեգերելով ժամանակ կորցնելը՝ քանզի քեզ է տրուել Աստուածայինը»:
47.«Պէտք չէ՛ հաղորդուել խաբեբաների խօսքին ու գործին: Պէտք է ազատուել բոլոր անօգուտ բաներից»:
48.«Ճշմարիտ զօրեղները ամուր բերդ կը լինեն տկարների համար՝ եւ օգնական ու բարերար»:
49.«Բարեգործները բարեկեցիկ կը լինեն՝ հենց իրենց բարերարութեան պատճառով»:
50.«Չարիք արարողներին սպասում է յաւիտենական տանջանքն ու անմահ մահը»:
51.«Սէրը լուսաւորիչն է մտքի եւ անդամների»:
52.«Սուրբ սէրը չի թողնում որ անդամները բաժանուեն ու քայքայուեն»:
53.«Գանձը իմաստութիւնն է սրտի՝ որն ունէր ստոյգ գիտութիւնը անցեալում, ունի նաեւ ներկայում»:
54.Լուսաւորներին նմանուելով՝ հաւատացեալները ճառագայթներով կը լցնեն տիեզերքը»:
55.Բերանը ճրագարանն է ճշմարիտ մտքի եւ խօսքի լոյսի»:
56.«Այն ձեռքը որն հաւատով է ճշմարտեալ՝ խաչը խորհրդանշող անօթ է»:
57.«Ով միջօրէին կարողանում է իր աչքերը բանալ արեգակի լոյսին՝ նրա բիբին խաւարը չի մերձենում»:
58.«Ովքեր Քրիստոսի իմաստութեամբ են մկրտւում՝ լինում են ճշմարիտ հաւատքով»:
59.«Ով որ հեռու կը լինի Տիրոջ երկիւղից՝ կրթութիւնը նրան կը տանի ծուլութեան, ու Աստուծոյ պատուիրանների արհամարհանքին»:
60.«Աստուած բոլորին է ցանկանում կենաց զօրութիւն՝ եւ կամենում է, որ բոլորը ժառանգաւոր լինեն ճշմարիտ կեանքի գիտութեան»:
61.«Առաջին սուրբերը հաւատքով իմացան ու ճանաչեցին բոլոր արարածների յօրինուածքները» (Այսօր գիտութեամբ կարելի է իմանալ):
62.«Պէտք է հագնել հոգեւոր ազատութեան լուսաւոր զգեստը»:
63.«Ինչպէս որ աղբիւրը ջուր չի խնդրում, արեգակը լոյս չի խնդրում՝ այդպէս էլ Աստուած տուողն է բոլոր բարիքների, եւ ո՛չ թէ առնողը»:
64.«Աստուած իր օրէնքներն ու իրաւունքները ցոյց է տուել իմանալի ու երեւելի արարածներով»:
65.«Արարածները Հօր անունով կոչուել են “հայրեր”, Որդու անունով “որդիներ”: Իսկ սուրբ Հոգու անունով կոչուել են մարդկանց հոգիները»:
66.Կրօնաւորեալները եթէ ճշմարիտ հաւատով, անարատ վարքով ու սուրբ սրտով արդար դառնան՝ ապա նրանց երկիրը կը լինի նոր, եւ Աստծուն հաճելի նորոգուած կեանքով»:
<1> «Յաճախապատում», էջ 6:
<2> Նոյն, էջ 8:
Comments