top of page
Writer's pictureern grig

Վալերի Վարդանյան. Հարաբերությունները ներդաշնակեցնելու ժամանակը

Կարծում եմ, որ Էռնեստ Գրիգորյանի  «Հարաբերությունների ներդաշնակեցում» երկրորդ հոդվածը բավական հետաքրքիր ու բովանդակալից է՝  հիմնավոր քննարկմանը արժանի։ Ունեմ նաև մի շարք մասնավոր դիտարկումներ, որի մասին կցանկանայի բարձրաձայնել։ 
Անշուշտ ճիշտ է հոդվածագիրը, որ աշխարհի ժողովուրդները շարունակում են  կուրորեն ապրել։ Դա կտևի այնքան ժամանակ, մինչև, ըստ իս,  չձևավորվի իմաստունների ինստիտուտ։ Հայտնի փաստ է, որ  հասարակության առանձին շերտեր ու անհատներ, մոտավորապես հիսուն-վաթսուն տարեկանից հետո են սկսում տեսնել իրականությունը,  տարբերակում սևը սպիտակից, հասկանում սեփական առաքելությունը։ Այլ բան է, որ միջազգային տրանսկոնտինենտալ կորպորացիաները և տեղերում նրանց դրածոները փորձում են սեփական օրենքներով ու դրվածքով կառավարել պետությունները, որի մասին տեղին է անրադառնում հոդվածագիրը։ 
               Այնուհետ հեղինակը հիմնավորում է, որ պետության օրենքներն ու  կանոնները պետք է ներկայացնեն  գիտնականները, այլ ոչ թե՝ քաղաքական գործիչները՝ քանի որ մոլորակը, օդը, ջուրը, գետերն ու օվկիանոսները, բնական պայմանները բոլորի համար նույնն են։ Միտքը զարգացվում է նաև «Ներդաշնակեցման մաթեմատիկական հիմքերը» և «Սրբազան մաթեմատիկայից մինչև սուրբ սոցիոլոգիա» ենթագլուխներում։ 

Վերապահումով եմ մոտենում այս եզրույթին, որ քաղաքական գործիչները ի վիճակի չեն հավուր պատշաճի լուծել եղած խնդիրները և այն միայն գիտնականների մենաշնորհն է։ Դա այդքան էլ այդպես չէ, քանի որ հասարակական համակարգի օրենքները, կանոններն ու փոխհարաբերությունները ի սկզբանե ներդրվել ու կանոնակարգվել են իմաստունների կողմից, թեև դժվար է ասել, թե իմաստուններից քանիսն են անցյալում եղել գիտնական, քաղաքական գործիչ կամ հոգևորական։ Հայտնի իրողություն է, որ քաղաքական, հասարակական գործընթացները, իրոք, պետք է մշակեն ու վերահսկեն իմաստունները, ովքեր հասարակության աստիճանակարգման սանդղակում առաջին հորիզոնականն են զբաղեցնում։

Հեղինակը տեղին է անրադառնում, հատկապես, կրթական ոլորտին, որտեղ  գործում է 14 հիերարխիկ աստիճանակարգ, ուր ամրագրված են կարգավիճակի համապատասխանությունը մասնագիտական ​​հմտություններին և ոչ ոք չի խախտում հավասարությունը, ոտնձգում ընդունված կարգի և օրենքի դեմ։ 
Ինչ վերաբերվում է ռուս գիտնական Լ. Վ. Կարնաուշենկոյին, ապա, կարելի է ասել, որ նա սկզբունքորեն ճիշտ է ձևակերպում պետության գործառույթները։ Կարծում եմ, որ ուղղակի  չի բացատրում, թե ի՞նչպես է և  ու՞մ կողմից է պետք կյանքի կոչել և վերահսկել այդ գործընթացը։ Սա օրինաչափ է, քանի որ անգամ Օրենսդիր իշխանությունը՝ գործադիր իշխանության հետ միասին, ի վիճակի չէ այդ ամենը վերահսկել ու ուղորդել։ 
Այնպես որ ինչպես սեփական, այնպես էլ՝ հարևան երկրների իշխանության ղեկին պետք է լինեն  Իմաստուն գործիչներ և փորձեն  համաձայնեցված ու ներդաշնակ ղեկավարել իրենց երկրները։ Բայց քաղաքակրթական ու ծագումնաբանական տարբերությունների և տարաձայնությունների ներկա պայմաններում հնարավոր չէ այն անգամ կախարդական փայտիկի միջոցով կյանքի կոչել։ Կարծում եմ, որ այս փուլում դա կարող են անել ծագումնաբանորեն իրար շատ մոտ,  հավատարիմ ժողովուրդները, հատկապես՝ նրանց իշխանական ու հոգևոր վերնախավերը։
Կարելի է համաձայնել հոդվածագրի հետ, որ իրողությունից ելնելով Ռուսաստանը պետք է դառնա համաշխարհային հանրության ներդաշնակեցման նախաձեռնողը։ Այստեղ կա ճշմարտություն, բայց պետք է լրջորեն քննարկել, թե ի՞նչպես է Ռուսաստանը դա անելու միայնակ։ Եթե ոչ միայնակ, ապա՝ ո՞ր ազգի, կամ ազգերի հետ ներդաշնակեցված։
               Ինչ վերաբերվում է այն փաստին, որ կրոնները խոչընդոտում են համաշխարհային ներդաշնակեցմանը, ապա այս հարցը, իրոք, բավականին լուրջ է։ Այն միասնական քննարկումների, մտորումների և կառուցողական լուծումներ գտնելուն է վերաբերվում, որի ռեֆորմների բանալին նույնպես համաշխարհային հանրությունը ներդաշնակեցնելու ունակ  նախաձեռնողների գործունեության տիրույթում է։
       Վալերի Վարդանյան

17 views0 comments

Recent Posts

See All

Переговоры в Евлахе

В Евлахе завершились переговоры азербайджанской и армянской делегаций по Карабаху. Они продолжались три часа и проходили в закрытом...

А.Михайлов. РОССИЯ И КАРАБАХ

Поводом для нападения на Нагорный Карабах Азербайджан избрал два подрыва на минах с гибелью людей. Алиев не стал дожидаться расследования...

Comentários


bottom of page