2020թ հուլիսյան դեպքերը բնավ էլ պատահական չեն, այլ ունեն մեծ խորհուրդ: Ես դա նմանեցնում եմ Շուշիի գրավման հոգեբանական երևույթի հետ: Իսկ Շուշին հոգեբանական հեղաբեկում առաջացրեց հայի մտքում և հոգում: Աշխարհում ոչ մի բան հենց այնպես տեղի չի ունենում, այլ ունի հստակ նպատակադրում և միտում: Փորձենք դիտարկել իրադարձություններն այս առումով և այս տեսանկյունից: Համոզված եմ՝ նոր իրավիճակ է ստեղծվել, որը արմատապես կփոխի ամեն ինչ:
Միանգամից արձանագրենք, որ հայկական կողմը շատ է ուշացել, բայց կացությունը դեռևս աղետալի չէ: Օտար քաղաքական համակարգը և կարծրատիպերը քանդում են ազգային մտածողությունը և հաշմում մեր ներաշխարհը: Մենք պատրաստվում ենք վճռական քայլերի և գործողությունների: Այժմ դարաշրջան է փոխվում, և հայերս պետք է արագ վերակառուցվենք ու դառնանք գործնական: Խոսքի շմոլքը մեզ կլանել է և հեռացրել իրականությունից: Սկսվում է ազատագրական հզոր մի շարժում, որը վերածվելու է մեծ հայրենիքի կերտմանը: Այդ ազդակները կան, օդում են:
Հայկական կողմը պետք է լինի ագրեսիվ և նախաձեռնողական, որպեսզի հասնի իր նպատակների իրականացմանը: Հայ-ադրբեջանական բախումը պետք չէ երկարաձգել և անիմաստ զոհեր տալ: Դեռևս 1994-ին մենք վրիպեցինք, երբ չպարտադրեցինք թշնամու անվերապահ անձնատուր լինելը և ռազմավարական նպատակը չկատարեցինք, այն է՝ հասնել Կասպից ծով՝ լուծելով մարտավարական խնդիր և ազատագրելով Արցախի լոկ մի մասը: Սա պատմական դաս է, որը պետք է հաշվի առնել և գնալ առաջ: Իսկ ո՞վ պետք է հոգա Ուտիքի, Փայտակարանի, Նախիջևանի և այլ տարածքների ապօրինի գրավման մասին: Դա հաստատ ուրիշը չի անի: Հիմնախնդիրը կազմված է երկու բաղադրիչից՝ իրավական, դիվանագիտական և ռազմական:
Հայը հաղթող և ազատարար տեսակ է, որի առաջ ոչ մի ուժ չի կարող դիմակայել: Տավուշի դեպքերի ժամանակ մենք գիտակցեցինք մեր անխորտակ ուժը և հաղթեցինք: Սակայն հաղթանակը քաղաքական և դիվանագիտական ամրագրում այս պահին չունի, որն աններելի է: Մենք կորցնում ենք պատմական թանկագին պահը, որը կարող է այլևս չկրկնվել: Մենք այս հատվածում ձեռք բերեցինք ռազմավարական առավելություն և շեշտակի բարձրացրինք ինքնիշխանության մակարդակը: Սա շահեկան վիճակ է: Մեզ համար կա գերակա և վերջնական նպատակ՝ գրավել Բաքուն և լուծել ադրբեջանական անհեթեթ թնջուկը: Մենք դա ի վիճակի ենք անել և կանենք անպայման: Սա է հուլիսյան դեպքերի հիմնական նշանակությունն ու խորհուրդը: Մնացած ծեքծեքումները և կեղծ դիվանագիտական սկզբունքները մեզ համար չեն: Պետք է խուսափել լարված
թակարդներից և կեղծ գաղափարների ականներից: Անհարկի խաղաղասիրությունը և պաշտպանական մարտավարությունը նման մի ծուղակներից են: Դրանք կարող են պայթել՝ հօդս ցնդեցնելով հայոց պետականությունը:
Այսպես կոչված, Ադրբեջանը հակահայկական և հակաիրանական նախագիծ է, որն սպառնում է վերածվել համաշխարհային բախման ու անկայունության մի օջախի: Սա մենք պետք է հասկացնենք աշխարհին և ձևավորենք հանրային բարենպաստ կարծիք: Առանց լոբբիստական քայլերի և քաղաքական սակարկման ոչ ի բանի չես հասնի: Գոյություն ունի Բաքուն գրավելու տրամաբանական քայլերի հաջորդականություն և պատճառահետևանքային գործողությունների հստակ համատեքստ: Այս կազմավորումը ահաբեկչական բնույթ ունի և մեծ վտանգ է մարդկության համար: Դա պարզորոշ երևաց Մեծամորի ատոմակայանը ռմբահարելու, Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Ադրբեջան դիտարկելու, Երևանը իրենց քաղաք համարելու վերաբերյալ Ադրբեջանի բարբաջանքների մեջ: Այս կարգով վարկաբեկվում է պետական ինստիտուտը: Մենք դա սկսում ենք ստիճանաբար ընկալել և հասկանալ:
Նախկինում հանրային էներգիան կառավարվում էր և ծախսվում ներքաղաքական անիմաստ կրքերի բավարարման վրա: Խաթարվում էր ամբողջականությունը և խորանում պառակտումը: Արցախի հիմնախնդիրը դրա դրսևորումն է: Նմանօրինակ տրամաբանությամբ կորցրինք Արևմտյան Հայաստանը և Կիլիկյան Հայաստանը՝ ի վիճակի չլինելով պաշտպանել Ադանան, Կարինն ու Կարսը: Դա այլևս չի կրկնվելու: Մենք առաջնորդվելու ենք կորուստները բացառելու և միայն հաղթանակներ կերտելու հրամայականով: Սա նշյալ դեպքերի հաջորդ իմաստն է: Հետաքրքիր տրամադրություններ են հայտնվում Ադրբեջանում բնակվող լեզգիների, թալիշների, թաթերի, ցախուրների և այլ ազգերի շրջանում, նրանք չեն կամենում կռվել հայերի դեմ, այլ նպատակ ունեն լուծել իրենց ազատագրման խնդիրը: Սա կտրուկ բարդացնում է ադրբեջանական իշխանությունների վիճակը:
Մի հանգամանք ևս. մենք պետք է հրաժարվենք արևմտյան(եվրոպական, ամերիկյան և այլն) կասկածելի և շատ վտանգավոր արժեքներից և ամբողջապես ապավինելու ենք Հայոց ազգային համակարգին, որը արարչական է և մարդասիրական: Իսկ այլ հասկացություններից կարելի է վերցնել խիստ ընտրողաբար և մեզ հարիր ընկալումներ: Քաղաքակրթական հակամարտության ժամանակ կարող ես հաղթել միայն քո արժեհամակարգով և քո զենքերով: Հայն առաջընթացի կրողն է և պաշտպանը, հետևաբար մեր ծրագիրը մարդասիրական է և այլասիրական է՝ չունենալով այլընտրանք: Մենք պետք է մարդկանց փրկենք ադրբեջանական ժանտախտից և
կորոնավիրուսից: Հիշենք, որ Ադրբեջանի նման «պետությունը» չի կարող լինել ռազմական կազմավորում և չունենալ համապատասխան էանիշներ(ատրիբուտներ):
Մեր և, այսպես կոչված, ադրբեջանցիների արժեքները տրամագծորեն հակառակ են և ներհակ: Սա արդեն լուրջ խոսակցություն է: Ազիկները(ոչ ազերիները) վայրենաբարո, մարդատյաց, տիեզերատյաց մի հանրույթ են, իսկ հայերը՝ տիեզերասեր, մարդասեր, բարի, ազնիվ և արարչական ազգ: Սա միշտ էլ հասցնելու է անխուսափելի հակադարձման և ընդհարման: Հաղթելու են, հարկավ, Աստծո ընտրյալները, այսինքն՝ մենք: Ես այս հարցում տարակուսանք և կասկած բնավ չունեմ: Մեր համախմբումը և ներդաշնակությունը երևան եկավ Մոսկվայի հայ առևտրականների հետ կապված միջադեպում, երբ մերոնց օգնեցին հայ գործարարները՝ ձևավորելով համազգային մի դաշինք: Ազգանպաստ լոբբիստական հսկայական գործ է անում նաև հռչակավոր Քիմ Քարդաշյանը, որը ուժեղ և արժանապատիվ ոգի ներարկեց հայերի մեջ՝ ստեղծելով ներդաշնակության կուռ առանցք:
Սա արդեն ազգային հուժկու մի զարթոնք է: Մենք ուշագրավ իրադարձությունների նախաշեմին ենք: Դեպքերը կզարգանան սրընթաց և անբեկանելի: Երևան են գալիս են մաքրող հողմեր և սթափեցնող խթաններ, որոնք կպայմանավորեն ծերուկ մեր մոլորակի նորոգումը և հոգևոր վերելքը: Մենք պետք է լինենք այդ իրադարձությունների մասնակիցն ու գործուն աջակիցը: Համամոլորակային մտածողությունը կազմակերպող լուրջ գործոն է:
Ռուբեն Նահատակյան
պատմաբան, վերլուծաբան
19.07.2020թ
Commentaires