(գործնական նկատառումներ)
Տեխնոլոգիաները կյանքի շարժիչ ուժն են և կարգավորող ներգործուն ու ազդեցիկ կառուցակարգը(մեխանիզմը): Այդ գործիքները գործնական ուժ ունեն և նպաստում են կենսական հիմնահարցերի ճշմարիտ լուծումներին: 1.Ցանկությունը բոլոր նվաճումների շրջադարձային կետն է: Առանց մտադրության և բուռն փափագի ոչինչ հնարավոր չէ անել: Ցանկալի և պատկերացնելի ամեն բան իրագործելի է:
2.Հավատը արդյունավետ գործունեության գրավականն է: Պետք է միշտ հավատալ գործի դրական ելքին: Հաջողության համար հավատ է անհրաժեշտ: Հավատը կարելի է հարուցել և ամրապնդել՝ գամելով ենթագիտակցության մեջ հարկավոր մտքերը:
Ինքնաներշնչումը ենթագիտակցության վրա ազդելու միջոց է: Առանց ներքին ոգևորության աշխարհում ոչ մի բան չի շարժվում:
Հատուկ գիտելիքներն ու հմտությունները բարենպաստ հիմք են դրական աշխատանքի համար: Արհեստավարժությունը և մասնագիտական իմացությունները հաջող գործունեության պարտադիր պայման են:
Երևակայությունը մտքի արհեստանոցն է և կյանքի շարժիչ ուժը: Առանց մտքի և երազանքի թռիչքի հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել: Ցանկացած գործիք պահանջում է հմուտ ձեռքեր:
Կազմակերպված ծրագրերը սատարում են ցանկության գործողության փոխակերպմանը: Ծրագիրը կազմակերպվածության և կենտրոնացված վարքի ցուցիչն է: Երջանկությունը ոչ թե տիրելու նպատակ ունի, այլ՝ գրավելու:
Հետաձգման սովորության հաղթահարումը օգնում է գործնական քայլեր կատարելուն: Վճռականությունն ու հաստատակամությունը խթան են կարևոր գործերի: Եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, ապա Մուհամեդն է գնում սարի մոտ:
«Ուղեղների խմբի» գործունեությունը տալիս է սպասված արդյունքը: Ջանքերի և տարբեր ոլորտների մեկտեղումը և համագործակցությունը կարող է սպասելի պտուղներ տալ:
Սիրո էներգիան պետք է փոխարկել ստեղծագործական գործունեության: Հույզերն ու զգացմունքները հզոր էներգիա ունեն, որը պետք է փոխակերպել որոշակի գործերի: Ամեն կարգի կենսական ուժերի աղբյուրները անանց հարստությունների աղբյուր են: Հզորության հիմքում դրված է անձի հզորությունը:
Ենթագիտակցությունը կապող օղակ է Համաշխարհային բանականության և մարդու գիտակցության միջև: Այն էական գործոն է Տիեզերք-մարդ համակարգերի ներդաշնակության համար: Յուրաքանչյուր տհաճության(փորձանքի) մեջ փնտրեք բարիք: Մարդու մասշտաբը(թափը, ընդգրկումը) հավասար է նրա մտքի մասշտաբին:
Ուղեղը մտքի տարածման և ընդունման կայանն է: Մտքի էներգիան արարչական ուժ ունի և ունակ է շատ դրական քայլերի: Բանականությունը չի ճանաչում ոչ մի արգելք, բացի այն բանից, ինչը մենք կընդունենք: Գիտելիքները ճանապարհ կհարթեն դեպի հարստություն, եթե դուք գիտեք միայն, որ ճանապարհը ընտրել:
Վեցերորդ զգայարանը դուռ է դեպի իմաստնության տաճար: Պետք է գործի դնել մեր բոլոր հնարավորությունները, հասնելու համար ցանկալի արդյունքի: Հարստություն շատերն են ուզում, քչերն են կրքոտ ցանկանում այն և խելամտորեն շարժվում նրան ընդառաջ: Հաջողության կատարը բազմամարդ չէ:
Պետք է հաղթահարել բոլոր տեսակի վախերը, որոնք ցանկացած գործնական աշխատանքի արգելակներ են: Անվստահությունը, կասկածը և անվճռականությունը բացասական դեր են կատարում: Խիզախությունը քաղաքներ է գրավում: Հաջողությունը արդարացման կարիք չունի: Անհաջողությանը չկա ոչ մի արդարացում:
Ռուբեն Նահատակյան
26.05.2020թ.
Comments