(խոհագրություն)
Արցախյան շարժում…Ինչպիսի՜ հույզեր և ապրումներ հարուցեց այն հայության մեջ: Փոթորկահույզ այդ ժամանակաշրջանում հայությունը հիշեցնում էր խլթխլթացող կաթսա: Մեր հոգիները փոթորկված էին և բոցավառված ու հիշեցնում էին կերոններ: Մենք ոգևորվում էինք և խանդավառվում հայոց պետության վերականգնման այս հնարավորությամբ: Թվում էր, թե իրականանում էր պետության վերակերտման դարավոր մեր երազանքն ու իղձը: Դրանք անկրկնելի են և հույժ նշանակալի: Տեղի էր ունենում ազգային-ազատագրական պայքար և ազգային զարթոնք: Սա հայության աստեղային ժամերից մեկն էր: Բնավ էլ պատահական չէ, որ այն ծագեց մեր պետականության միջնաբերդում: Նախ՝ §Արցախ¦ անվանումը, վաղնջահայերենի տվյալներով, նշանակում է արիացիների կենտրոն: Դրա համար էլ մեր թշնամիները ակնդետ հետաքրքրություն են դրսևորում մեր երկրի և ի մասնավորի Արցախի ու Սյունիքի նկատմամբ: Բայց նրանք հաշվի չեն առնում, որ մենք ունենք տիեզերքի համապարփակ աջակցությունը, որը վճռորոշ գործոն է:
Արցախյան շարժման պատմական ծառայությունն այն է, որ այն երկնեց հայոց պետականության հաջորդական փուլը՝ երրորդ հանրապետությունը և մեր անկախությունը: Ցավոք սրտի, այդ պետությունը կառուցեցին ապազգային ու ազատամիտ, ազատական ուժերը, որոնք կտրված էին ազգային ու բարոյական արժեքներից: Բայց ամեն ինչ շտկելի է ու փոփոխելի: Հրեշավոր ՊԱԿ-ը կարողացավ ժամանակավորապես իր իշխանությունը հաստատել գործակալական ցանցերով և կասեցնել մեր իրական առաջընթացը: Եվ դա ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ ամբողջ հետխորհրդային տարածքում: Այդ իսկ պատճառով էլ մեր անկախությունը դեռևս լուրջ խնդիրներ ունի: Այս ծանր իրավիճակը 30 տարվա պատմություն ունի:
Ուշագրավ են շարժման զարգացման միտումներն ու օրինաչափությունները: Իշխող էին և այժմ էլ իշխում են հուզականությունը, տարերայնությունը և երբեմն էլ իռացիոնալությունը, որոնք շեղում էին մեզ տրամաբանական ու իրական ընթացքից: Պարզվում է, որ դրանք շեղող մարտավարական հնարքներ էին: Դրանից օգտվեցին մեր հակառակորդները և զավթեցին իշխանությունը: Խոսքը դրսի գաղտնի ծառայությունների մասին է: Հայության դեմ գործում է հզոր ուժ՝ քամական համակարգը, որում ներգրավված են Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը՝ կազմելով յուրօրինակ եռաժանի: Առանց համակարգային պայքարի հնարավոր չէ դիմագրավել ահեղ մարտահրավերներին: Խոսքը Հայոց ազգային համակարգի, քաղաքակրթական մեր արժեքների և մտքի տեխնոլոգիաների մասին է:
Անկյունաքարային էր իշխանության լծակներին տիրելու հիմնախնդիրը: Ազգային ուժերը շարժման սկզբում պետք է խորապես գիտակցեին պատեհ պահը և գրավեին իշխանությունը, որպեսզի մենք խուսափեինք փորձություններից ու պատուհասներից: Բաց թողնվեց պատմական անկրկնելի իրավիճակը: Խոսքը առարկայական երևույթների՝ ՀԱԲ-ի, Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթե Մելքոնյանի, Շահեն Մեղրյանի և այլ նվիրյալների մասին է: Սա ռազմավարական հիմնարար առիթ էր, որից մենք չկարողացանք օգտվել: Մինչդեռ այս հանգամանքը կարող էր լինել հայության հաջողության գագաթնակետը: Շրջանառվեց կեղծ մի դրույթ. իբր թե վճռականը Արցախի ռազմաճակատն էր: Հարցն այն է, որ վճռական հատվածը Երևանն էր և կենտրոնը: Դա շատ թանկ գին ունեցավ մեզ համար: Ինչպիսի՜ ծանր ապրումներ և խոր հիասթափություններ ունեցանք մենք ազգովի: Կարծում ենք՝ հիմա էլ ուշ չէ այդ սխալը ուղղելու համար: Կարևորն այն է, որ մենք ճիշտ կողմնորոշվենք և առաջնորդվենք ազգային ու պետական շահերով: Դրա հետևանքով գոյացավ բարդ մի թնջուկ, գորդյան մի հանգույց, որն ավելի է խճճվում: Ցավոք, ռազմավարությունը մեզանում չի ընկալվում և գնահատվում:
Ներկայումս մեր գլխին կախված է դամոկլյան սուր. վտանգված են հայոց պետականությունը, հայությունն ընդհանրապես և Հայոց քաղաքակրթությունը: Այնպես որ, մենք քաղաքակրթական լրջագույն պատերազմի մեջ ենք, որը կենաց և մահու պայքար է: Մենք պետք է ունենանք քաղաքական արհեստավարժ և խելոք թիմ, առանց որի ոչ մի արդյունքի չես կարող հասնել: Ցավալի է, որ հայ քաղաքական վերնախավը չի տիրապետում համապատասխան գործիքակազմի և քաղաքական տեխնոլոգիաների, որն առաջացնում է բավականին խոր անդունդ: Մեր թիմն իրադրական և տարերային մարտավարություն ունի, որը չես անվանի ճկուն և խորաթափանց: Այս առումով վիճակը խիստ մտահոգիչ է և անհանգստացնող: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի՜ դառն հույզեր, խո՜ր հուսաբեկություններ և անելանելիության տանջող զգացումներ: Մեր ժողովուրդը արժանի չէր նման տմարդի վերաբերմունքի: Մի պահ մեզանում տիրում էր իսկական ֆրուստրացիա:
Տարօրինակ է, բայց փաստ, որ քաղաքական մեր թիմն անգամ չգիտի, այսպես կոչված, Ադրբեջանի ստեղծման բուն դրդապատճառներն ու շարժառիթները, ռազմական այդ կազմավորման գործառույթն ու նպատակները, որն անչափ կարևոր խնդիր է: Այս կազմավորումը ահաբեկչական միտում և բովանդակություն ունի: Այն կյանքի են կոչել սիոնիստական ուժերը 1918 թվականին որոշակի և հստակ ծրագրով՝ վերացնել արիական պետությունները՝ Իրանը, Հայաստանը և այլն: Երբեմն մեր պայքարը հիշեցնում է Դոն Կիխոտի կռիվը հողմաղացների դեմ: Սա պետք է միշտ հիշել, և տարածաշրջանային քաղաքականությունը կառուցել ըստ այդմ: Ըստ Բևեռայնության տիեզերական օրենքի՝ ամեն ինչ օժտված է բևեռներով և հակոտնյաներով: Այդպիսին են, այսպես կոչված, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար: Այդ դեպքում մենք կունենանք հաջողություններ և չենք խարխափի չիմացության կեռմաններում: Այս առումով ուշագրավ է §Ադրբեջան¦ անվան գիտական նորովի ու ճշգրիտ բացատրությունը: Համապատասխան ուղեղային կենտրոնն այն գիտակցաբար քաղել է Ատրպատական նահանգի անունից, որպեսզի այն հետագայում դավադրաբար միացնի, այսպես կոչված, Ադրբեջանի հետ: Իսկ Ատրպատականը հայկական նահանգ է եղել ի վաղուց անտի, հազարամյակներ շարունակ, որն ստուգաբանվում է որպես հայկական Տիր աստծուն պատկանող տարածք: Այն էլ ասենք, որ մենք բնավ էլ չենք տառապում հակաիրանական մոլուցքով, այլ հարգում ենք մեր ազգակից ժողովրդի իրավունքներն ու պատմությունը:
Տեղին ենք համարում շեշտել մեկ էական հանգամանք, որպեսզի ճիշտ ընկալվի հայոց պատմության ընթացքը, որը հատուկ միտումով մեր թշնամիները խաթարել են և շարունակում են աղավաղել: Հայերը երկրագնդի վրա առաջին պետության՝ Արատտայի(այն է՝ Տիրոջ տված երկիր, մ.թ,ա.IV հազարամյակ) ստեղծողներն են: Այնուհետև, անկախ Հայոց ազգային համակարգի խորտակման փաստից, մենք միշտ էլ ունեցել ենք պետականություն՝ ճանաչված կամ չճանաչված: Խնդիրը վերաբերում է Զեյթունի, Համշենի, Սասունի, Արցախի, Սյունիքի, Ջավախքի և այլ միջազգայնորեն չճանաչված պետությունների մասին: Բարեբախտաբար, որոշ ակադեմիական պատմաբաններ ևս հանգում են այս պատկերացումներին: Հետաքրքրական է, որ Զեյթունի պետությունը նույնիսկ կարողացել է պարտության մատնել Օսմանյան հզոր կայսրությանը: Գիտական և քաղաքական մեր միտքը պետք է վերանայի իր հայեցակարգերը և իրական դաս քաղի պատմությունից: Այս հայեցակարգը պետք է լինի մեր ապագա քաղաքականության մշակման անսասան հիմքն ու առանցքը:
Համոզված եմ՝ հայությունն ի վիճակի է հասնել հաջողությունների, քանի որ պատկերացնում է իր խնդիրներն ու անելիքները: Լավատեսական այս դրույթն ունի գործնական արժեք. տեղեկութային պատերազմում մենք պետք է առաջնորդվենք միայն դրական պատկերացումներով և էներգետիկայով: Հայկական կողմը շատ հեռու է տեղեկութային պատերազմի, քարոզչության ընկալումներից: Կասկածամտությունը և թերահավատությունը կործանարար են պետության զարգացման համար, քանի որ վերացնում են կառուցողական և արարչական մթնոլորտը: Մեր մտքադարանը(էգրեգորը) լի է բացասական հույզերով ու մտքերով, որոնք վտանգավոր են մեր ապագայի համար: Հարկավոր է մաքրել այն, և ապրել լուսավոր ու դրական լիցքերով:
Ըստ այդմ հատուկ նշանակություն են ստանում հոգևոր տեխնոլոգիաները և դրանց արդյունավետ գործադրումը քաղաքական գործընթացներում: Հանրահայտ է, որ մարդկությունը, նաև մենք սերտորեն կապված ենք տիեզերքի հետ և մեկ ամբողջություն ենք կազմում: Դեռ ավելին. հայերին համարում են երդվյալ աստվածասերներ և տիեզերասերներ: Արձանագրենք, որ երկրային երևույթները հղացվում են վերևում և ապա ուղարկվում Երկիր: Այս տարրական իրողությունը շատերը չեն հասկանում ու ընկալում, որը վտանգավոր անգրագիտություն է և խաթարում է արարչական օրինաչափությունները:
Հայեցակարգային մեր սխալներից մեկն էլ այն է, որ հայկական կողմը Հայկական հարցը այլափոխեց Արցախի հարցով՝ նեղացնելով մեր գործունեության դաշտը: Իսկ այս խնդիրն էլ ռուսական գաղութատիրական իշխանությունը ձևախեղեց՝ Արցախի միացումը ՀՀ-ին դարձնելով անկախացման կեղծ ու պատիր գաղափար: Ահա թե ինչ է նշանակում կախյալ վիճակ: Արցախյան պատերազմը լուծեց միայն մարտավարական խնդիր, այլ ոչ թե ռազմավարական և իրավական հարց: Ազատագրվեց հայկական մի նահանգ, բայց այն կարճ ժամանակով իրավաբանորեն ճանաչվեց ՀՀ-ի անքակտելի մի մասը: Ապա դավադիր օտար դիրքորոշումն այն կտրեց Հայաստանից, որպեսզի հեշտությամբ հաշվեհարդար տեսնի: Իսկ տրամաբանական ելքը դեպի Կասպից ծով ելք ապահովելն էր և դեպի ջրավազան ուղի բացելը: Սակայն օտար շահեր սպասարկող իշխանությունները դա չարեցին: Դա հետագայում հանգեցրեց հազարավոր մեր զինվորների ու սպաների զոհվելուն: Մենք կորցրինք թանկագին ժամանակը և մարդկային հսկայական պաշարներ: Այսինքն՝ հայերս տանուլ տվեցինք քաղաքական և դիվանագիտական ճակատը:
Մեր սխալներից մեկն էլ այն է, որ ՀՀ իշխանությունները որդեգրեցին օտար՝ ազատական, ազատ շուկայական զարգացման ուղեգիծ՝ իսպառ անտեսելով ազգային գաղափարներն ու իրողությունները: Ճիշտ մոտեցումը դրանց զուգակցումն է: Այդ դեպքում մենք ունենում ենք խուսանավելու ավելի լավ հնարավորություններ, քանի որ հաշվի ենք առնում արդի մոտեցումներն ու պետական ավանդույթները: ՀՀ պետական ինստիտուտները այդպես էլ չկայացան: Խնդիրների շարքում անչափ արժեքավոր է հոգևոր բաղադրիչը, որն ազատական ուժերը որոշակի միտումով անտեսել են: Քամական համակարգը դա արել է իր հանցավոր քայլերը իրականացնելու մութ ու պղտոր նպատակով: Այս եղանակով ծագեցին օլիգարխիկ հանցավոր խավն ու կողոպտման համակարգը: Այն դրսևորվեց նաև ՀՀ-ում, որը հիմնովին ձևախեղեց պետական համակարգը:
Այժմ մեր տարածաշրջանում բարդ ու խառնակ իրավիճակ է: Այստեղ բախվում են աշխարհաքաղաքական լրջագույն շահեր ու ծրագրեր: Հայկական կողմը պետք է կարողանա ճշգրիտ ու ճկուն կերպով կողմնորոշվել գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի հակամարտությունների բարդագույն հանգույցներում: Ի դեպ, մի քանի տարի առաջ փորձագիտական շրջանակներն զգուշացնում էին այդ մասին: Հայկական կողմը ականջալուր չեղավ այդ հորդորներին: ՀՀ իշխանություններից պահանջվում է լինել շրջահայաց, խորամիտ և նախաձեռնող, որպեսզի ի վիճակի լինեն լուծել խրթին հարցերը: Տեղին է հիշել ամերիկացի քաղաքագետ Զ.Բժեզինսկու հայեցակարգային այն դիտարկումները քաղաքականության և գործընթացների մասին, որ դրանք հիշեցնում են դասական շախմատը՝ իր անսահման հնարավորություններով և բազում տարբերակներով: Ամենագլխավորը՝ անհրաժեշտ է ունենալ ռազմավարական համակողմանի ծրագիր, առանց որի երկիրը կկործանվի: Այդ ծրագրով մանրամասն պետք է վերլուծվի կացությունը, և մշակվեն մեր քայլերը հարևանների ու գերտերությունների նկատմամբ, և շրջանցենք թակարդները: Պետք է գործի դրվի քաղաքակրթական մեր ողջ ներուժը, որը կարող է սարեր շարժել:
Կա Գարեգին Նժդեհի ապշեցուցիչ դասն ու օրինակը, որոնք շատ ծանրակշիռ են, այժմեական և հույժ կենսական: Բայց սա զարմանալիորեն անտեսվում է և անուշադրության մատնվում, քանի որ հայ կառավարիչները այդ արժեքների կրողը չեն: Մինչդեռ մեծ զորավարն ու իմաստասերը հրաշալի գիտեր Հայոց քաղաքակրթությունը և հոգևոր տեխնոլոգիաները կիառում էր ազգային-ազատագրական իր պայքարում: Նա տաղանդավոր զինվորական էր, նպատակասլաց ազգային գործիչ և խորունկ բարեպաշտ: Այս վերջինը բոլշևիկ գործիչները ոչ մի կերպ չէին հասկանում, թե նա ինչ կանոններով է կարողանում հաղթել իրենց՝ մարդկության երդվյալ թշնամիներին ու տականքներին: Իսկ Նժդեհը հաղթում էր երեք հզոր պետության՝ քեմալական Թուրքիային, մուսավաթական Ադրբեջանին և բոլշևիկյան Ռուսաստանին: Նրա կորուստները ֆանտաստիկ քիչ էին՝ 28 հոգի: Այնպես որ, նա պաշտպանում էր մարդկային քաղաքակրթությունը՝ լուծելով նաև հայոց պետականության ներկայի և ապագայի խնդիրները: Սյունիքում կռած փառահեղ հաղթանակները կանխորոշեցին մեր պետականության հետագա ճակատագիրը, քանի որ սերտորեն առնչվում էին տիեզերական փաստերի ու իրողությունների հետ: Նժդեհը կարողացավ հաջողությամբ կիրառել հոգևոր տեխնոլոգիաները, հոգեմաքրման(կատարսիսի) եղանակը և հասնել իր նպատակների իրականացմանը: Նրա փորձը հիմա գործադրելի է և խիստ արդյունավետ: Մենք թույլ ենք տալիս, որ թշնամին կամ տականքը պղծի Նժդեհի արձանը իր սիրած Խուստուփ լեռան վրա: Ահավոր է, չէ՞: Ինձ պատում են դառն խոհեր և ծանր զգացումներ: Մի՞թե մենք այդքան անզոր ենք ու անճարակ:
Պատերազմը մեր դեմ անընդհատ է և տևական, քանի որ բացակայում է ռազմավարական վահանը: Հետևաբար, մենք պետք է միշտ պատրաստ լինենք ամեն մի անակնկալի: Մեր թշնամիները, այսպես կոչված, Ադրբեջանի միջոցով նպատակադրված են ոչնչացնել մեր անկախությունն ու ինքնիշխանությունը: Դիմադարձումը և հակահարվածը պարտադիր են: Պետք է ինքնակազմակերպվել և դառնալ մի բռունցք: Մենք իրավունք չունենք թույլ ու խեղճ լինել, դա արհամարհանք է հարուցում մեր նկատմամբ: Վտանգները չեզոքացնելու համար պետք է վերացնես չարության որջը՝ ծառայություն մատուցելով մարդկությանը: Հայությունն ի վիճակի է դա անել և անելու է: Մենք պետք է փութանակի մոտեցմամբ գտնենք նոր և հուսալի դաշնակիցներ, հակառակ դեպքում չենք կարող հասնել լուրջ հաջողության: Խոսքը Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Իրանի և բարեկամ այլ պետությունների մասին է: Այսինքն՝ մեր ջանքերն ու գործողությունները պետք է լինեն համակարգված և ներդաշնակված:
ՀՀ իշխանությունները իրավական, քաղաքական սխալ հիմքերով են առաջնորդվում: Խոսքը սահմանազատման և սահմանանշման հիմքերի մասին է, որոնք վերաբերում են ԽՍՀՄ վարչատարածքային սահմաններին. դրանք միջազգային և միջպետական չեն կարող լինել: Սրանից օգտվում է, այսպես կոչված, Ադրբեջանը՝ նորանոր տարածքներ պոկելով Հայաստանից: Սա արդեն աղետալի վիճակ է և սպառնում է մեր ինքնիշխանությանն ու անկախությանը: Հարկավոր է սթափվել և առաջնորդվել իրական քաղաքականության սկզբունքներով: Քաղաքական թիմը պատասխանատվություն է կրում իր գործունեության և անելիքների համար: Իրավաքաղաքական միակ լուրջ հիմքը 1920թ. հունվարի 19-ին Ազգերի լիգայի(ՄԱԿ-ի նախորդի) որոշումն է Հայաստանի անկախությունը իրավաբանորեն ճանաչելու մասին: Այս փաստաթուղթը միջազգային իրավունքի լիիրավ վավերագիր է, որով ՀՀ-ի կազմի մեջ են մտնում նաև Արցախը, Ուտիքը, Նախիջևանը, Կարսը, Սուրմալուն և այլն: Ի դեպ այն ստորագրել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան: Նմանատիպ փաստաթուղթը իսկական հաղթաթուղթ է մեր ձեռքին: Զարմանալ կարելի է, թե հայկական կողմը ինչպես չի կարողանում օգտվել այս գործիքից և արմատապես փոխել իր ծանր վիճակը: Իսկ սա կարող է հանրային ծանրագույն սթրեսի հանգեցնել և ջախջախել մեզ հոգեբանորեն:
Պետք է ասպարեզ գան նոր ազգային կարող ուժեր, որոնք հասու լինեն լուծել կուտակված բոլոր հարցերը: Սա պատմական անհրաժեշտություն է և փրկության իրական հնարավորությունը: Դա կլինի վիրահատական կարևոր դրական քայլ: Մենք նկատի ունենք հայ ազնվականությանը, քանի որ նա է կերտել հզոր ու անխորտակ պետություն և հարուստ քաղաքակրթություն: Դրա համար էլ մեր թշնամիները ոչնչացրել կամ դուրս են մղել այս դասին և հատուկ տեխնոլոգիայով պլեբեյացրել հանրությունը: Կարծում եմ՝ այս տարբերակը գործող է, բայց դժվար իրագործելի. խոչ ու խութերը բազմաթիվ են: Մենք ունենք պատմական հսկայական փորձ և ավանդույթներ, որոնք հարկ է կիրառել մեր օրերում:
Մարդկության և հայության դեմ քամական ուժերը լարում են բազում որոգայթներ և նյութում սադրանքներ: Այդպիսի դաժան մի խարդավանք էր 2020թ. 44-օրյա պատերազմը: Հրեշավոր առևտուր էր տեղի ունենում, այսպես կոչված, Ադրբեջանի հետ Մեղրու միջանցքի տրամադրման շուրջ: Սա պետք է լիներ Հայաստանի հաշվին: Դրա դիմաց ահաբեկչական այդ կազմավորումը կմտներ ՀԱՊԿ-ի կազմի մեջ: Այսպիսի ստոր եղանակով ռուսական իշխանությունները, պաշտպանության պատրվակի տակ, զավթեցին Արցախի մի մասը: Իրականացվեց Լավրովի պլանը: Սա աշխարհի վերաբաժանման, տարածքներ զավթելու ու նյութական կողոպուտի և նոր աշխարհակարգի ստեղծման մի գործընթաց է, որը մերժում է աստվածային ըմբռնումները և բարոյական վսեմ արժեքները:
Հերոսների ֆենոմենը պետք է ճշգրիտ մեկնել: Դա նժդեհյան ուխտյալության գաղափարի շշմեցուցիչ մարմնացումն էր, քանի որ նրանք ներկայացնում են Հայի տեսակը կամ ցեղը: Խոսքը Հայկ Նահապետի, Արամ Աշխարհակալի, Մամիկոնյանների, Դավիթ Բեկի, Գարեգին Նժդեհի և այլ երևելի այրերի պայքարի իմաստասիրության մասին է: Ի դեպ, այս հերոսների նահատակությունը միտված է Մեծ Հայաստանի ստեղծմանը: Հավելենք, որ Արցախյան այս երրորդ պատերազմում հաղթել են հայ զինվորը և սպան: Այնպես որ, պարզապես այն դադարեցվել է, որպեսզի հարվածը տեղափոխվի Ուկրաինա: Սա է պատմական տրամաբանությունը.
Շատերի համար անհասկանալի է հայության հավերժության ֆենոմենն ու առեղծվածը: Մեր մեջ խոսում է քաղաքակրթական ամենազոր կոդը, որն աստվածայինի կրողն է: Սա, բնականաբար, անընկալելի է մեր թշնամիների համար, քանի որ նրանք սատանայական տարերքի կրողն են և ներհակ են աստվածային ու բարոյական ընկալումներին: Աստված մեզ հետ է, սատարում է հայությանը և նպաստում մեր երազների իրականացմանը: Սա էական հանգամանք է և մեկնաբանում է ամեն ինչ: Բայց խնդիրն այն է, որ հայությունը պետք է վերականգնի մարդկության առաջնորդի վաղեմի այժմ բացառիկ նշանակություն ունեցող իր գործառույթը: Մեր կարծիքով՝ հիմա մեր վարկանիշն աստիճանաբար բարձրանում է, և մենք կարող ենք դառնալ տարածաշրջանային գործոն:
Հայեցակարգային կարևոր խնդիր է Հայոց քաղաքակրթության պահպանության հիմնահարցը: Բարդությունն այն է, որ բնաշխարհիկ մեր տարածքները զավթել են մեր հարևանները՝ թուրքերը, ադրբեջանցիները, քրդերը, վրացիները և այլք, որոնք ծրագրային ձևով ոչնչացնում կամ յուրացնում են մշակութային հարուստ մեր ժառանգությունը: Չմոռանանք, որ այս հանրույթները մակաբուծային հատվածներ են և յուրացնելը նրանց բուն էությունն է: Խոսքը բացառիկ արժեք ունեցող հազարավոր կոթողների մասին է, որոնց գոյությունն այժմ վտանգված է: Թվարկենք մի քանիսը՝ Պորտասար, Անի, Բանակի տաճար,Դադիվանք, Ծիծեռնավանք, Տիգրանակերտ, Վարձիա և այլն: Դրացիների վարքագծի առումով ուշագրավ է Իրանի մոտեցումը: Այստեղ մոտ 42 հայկական հուշարձան նորոգվել է պետական միջոցներով և խստորեն պահպանվում են: Հայկական կողմն էլ իր հերթին պահպանել և նորոգել է Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթը, Արցախի պարսկական մզկիթները, որոնք ազիկները(ադրբեջանցիները) համառորեն փորձում են յուրացնել: Հարցը պետք է լուծել արմատապես և հիմնովին: Մենք պետք է լինենք նաև սթափ և զգաստամիտ: Օրինակ՝ Իրանը, աշխարհաքաղաքական շահերից ելնելով, երբեմն կարող է գործակցել նաև Ռուսաստանի հետ՝ ի վնաս հայկական կողմի: Պետք է ուժեղացնել երկիրը, հայությունը և վերանայել իրավապայմանագրային խաթարված դաշտը՝ վերականգնելով արդարությունն ու իրավազորությունը: Պետք է վերականգնել Հայոց ազգային համակարգը և վերջնականապես պահպանել մեր հարստությունները: Մենք պատմական հեղաբեկումների նախաշեմին ենք:
Արցախյան շարժումը դեռևս չի ուսումնասիրված բարոյահոգեբանական հայեցակետով, որը գիտական լուրջ հետաքրքրություն ունի: Դա հայ մարդու հուժկու պոռթկումն էր՝ ուղղված չար ու դաժանաբարո ուժերի դեմ: Կար ինքնահաստատման և ինքնակազմակերպման անզուսպ մի ցանկություն: Բայց, ափսոս, դա տեղի չունեցավ, այլ հետաձգվեց մեկ այլ հարմար պահի: Օգտվելով հայ քաղաքական մտքի սնանկության ու անտեղյակության հանգամանքից՝ մեր թշնամիները կարողացան ներթափանցել կառավարման համակարգ և հաստատել իրենց իշխանությունը: Սա մեծ ձախողում էր: Սակայն անկախության հռչակման ժամանակ մեր ժողովուրդը, մանավանդ վերնախավը տակավին պատրաստ չէին այդ երևույթի ընկալմանը, որը բացասական հիմք էր իրական ինքնիշխանության համար: Մինչդեռ սոցիալական հսկայական էներգիան կարող էր արարչական լուրջ փոփոխություններ կատարել: Մենք համոզված ենք, որ դա մոտակա տարիներս կարող է դրսևորվել և նպաստել ազգային նվիրական մեր իղձերի իրականացմանը: Կարծում ենք, որ մոտ ապագայում կլինի ազգային հզոր մի զարթոնք, որն ամեն ինչ իր տեղը կդնի: Ի դեպ, դա պատմական հույժ արդիական նշանակություն ունի:
Այսպես կոչված, Ադրբեջանը տարիներ շարունակ պարզապես խանգարում է Հայաստանին, որպեսզի կասեցնի մեր երկրի զարգացման ու հզորացման բնական ընթացքը; Դա դրսևորվում է հաճախակի հարձակումների, սադրանքների, խափանարարությունների և տեղեկութային գրոհների տեսքով: Մեր հակառակորդը հաջողությամբ կարողանում է լոբբիստական և կաշառասուն(կոռուպցիոն) քայլեր անել և հասնել ժամանակավոր հաջողությունների: Նա հիմնականում գործում է ուժի դիրքերի մեթոդաբանությամբ և ապահովում արդյունավետություն: Բայց ուշագրավ մի օրինաչափությամբ Արևմուտքը(ԱՄՆ և Եվրոպա) հակված է, իր շահերից ելնելով, օգնել, սատարել ՀՀ-ին և հայությանը: Շատ գործուն է Ֆրանսիան: Կան նաև շահագրգիռ այլ երկրներ ևս՝ Հնդկաստան, Իրան և այլն: Կարծում եմ՝ սա տիեզերական ազդակման հետևանք է և երկնային զորավիգության դրսևորում: Մեր կարծիքով՝ Հայկական հարցը վերջապես կստանա իր արդարացի լուծումը բոլոր առումներով: Խոսքը Արևելյան Հայաստանի, Արևմտյան Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի ազատագրման և պատմական արդարության վերականգնման մասին է: Եվ դա կարվի ապօրինի պայմանագրերի չեղարկման, Սևրի պայմանագրի և Վ.Վիլսոնի իրավարար վճռի կատարման եղանակով:
Հարավային Կովկասն ու Հայաստանը(այն քաղաքակրթական և քաղաքական ինքնուրույն միավոր է) կդառնան խաղաղության, կայունության և համագործակցության տարածաշրջան: Հայերս խաղաղասեր և արարչագործ ազգ ենք, որը բխում է բնական և տիեզերական օրենքներից: Սա քաղաքական և բարոյական առումով ճիշտ մոտեցում է: Այս ձգտումը մեր հարևանների և մարդկության ցանկությունն է, որը մերձակա ապագայի տեսլական է: Բնականաբար, քոչվորների ախորժակը պետք է կարողանալ զսպել և նրանց սովորեցնել քաղաքակիրթ կենսաձևի՝ չնայած նրանք չեն փոխվում: Խաղաղությունը և համագործակցությունը դրական կապիտալ են ու լիցքաթափում են կացությունը: Միայն թե քամական համակարգը սկզբունքորեն համամիտ չէ այս մոտեցմանը և շարունակելու է սադրանքներն ու խարդավանքները: Այդ դեպքում մենք պետք է ունենանք հակադարձելու մեր հայեցակարգը: Տվյալ պարագայում ամեն ինչ պետք է հաշվարկված և ճշգրտված լինի, որպեսզի անախորժ իրավիճակները բացառվեն: Կարևորը ռազմավարական ծրագրված քայլերն են, որպեսզի արդյունքները ապահովված լինեն և հայկական կողմը կատարի հստակ գործողություններ: Եվ ընդհանրապես, պետական գործունեության մեջ պետք է լինի լրջմտություն, հավասարակշռվածություն և սթափություն:
Հիշատակության արժանի մի հանգամանք ևս: Ըստ Աշխարհի միասնականության տիեզերական օրենքի՝ շատ սերտ են դարձել Հայրենիքի և Սփյուռքի կապերն ու աղերսները: Եթե նախկինում այս դաշտում գործում էր սոսկ ֆինանսական, սպառողական մոտեցումը, ապա հիմա այդ առնչությունները բազմազան են և բազմակողմանի: Սփյուռքահայերը, որոնք հիմնականում արևմտահայերն են, Հայրենիքում իրականացնում են ոչ միայն ֆինանսական, այլև հոգևոր, մշակութային, գործարար ներդրումներ ու ծրագրեր: Նրանք բերում են նոր մշակույթ, թարմ գաղափարներ, բարոյական առողջ լիցքներ և տոհմիկ մտածողություն՝ ամբողջացնելով ազգային մեր նկարագիրը: Ընդհանրապես ՀՀ-ում նկատվում է գաղափարների, մտահղացումների և ծրագրերի բուռն դրսևորում, կյանքը մեր աչքի առաջ փոխվում է արմատապես: Այսօր Հայաստանը և հայությունը հետաքրքրում է շատ շատերին ամբողջ աշխարհում: Սփյուռքը լոբբիստական և ինտելեկտուալ հսկայական ներուժ ունի, որը լիովին բացահայտված չէ: Աշխատանքների համակարգումը կլինի լիարժեք, եթե Երևանում ստեղծենք Իմաստունների խորհուրդը: Վերջինս իրական և արդյունավետ գործիք է մտքերի իրականացման համար:
Այս ամենի մեջ շատ էական է իրականության հստակ գիտակցումն ու իրական քաղաքականությունը: Քամական համակարգը գործում է շատ առարկայական եղանակներով, ուժային մոտեցումներվ և նենգության տրամաբանությամբ: Ժողովրդավարական թևը առաջնորդվում է գաղափարական, միջազգային իրավունքի և առաջադիմական սկզբունքներով, որոնք դժվար են դիմակայում բռնի, դաժան ու անմարդկային մոտեցումներին: Սա արդեն լուրջ խնդիր է: Այդուհանդերձ, Արևմուտքը աշխուժանում է և փորձում թելադրել խաղի իր կանոնները, որը կարծում եմ կհաջողվի, և այն օրինաչափ կերպով թափանցում է մեր տարածաշրջան: Դա է զարգացման տրամաբանությունը և տիեզերական կողմնորոշումը: Հայությունը չի կարող անմասն մնալ աշխարհաքաղաքական և քաղաքակրթական այս փոփոխությունների նկատմամբ: Հետևաբար, մենք ունենք լավ հնարավորություն՝ փոխելու մեր իրավիճակը և կտրուկ բարելավելու այն: Հետաքրքրական և ուշագրավ մի կացություն է ստեղծվել:
Մարդկությունը միշտ պետք է լինի գոյաբանական վտանգների և արհավիրքների մեջ, քանի դեռ գործում են ուղեղային թշնամական կենտրոնները՝ իրենց հանցավոր գործելակերպով: Դրա մասին են վկայում համավարակը, ռուս-ուկրաինական պատերազմը և այլ բազում պատուհասներ: Առաջադեմ ուժերը պետք է կարողանան դրանք չեզոքացնել, ոչնչացնել, որպեսզի հնարավոր լինի հանգիստ ու անվրդով ապրել: Դրա համար անհրաժեշտ են միասնական ճակատ և մտքի հզոր տեխնոլոգիաներ: Իհարկե շատ խրթին գործ է. անհրաժեշտ է հետազոտական և փորձագիտական լրջագույն աշխատանքներ, կիրառման նրբին եղանակներ, խորամանկելու արվեստ և այլն: Սա բարդ իրավիճակից դուրս գալու միակ ուղին է և եղանակը: Մեր ամբողջ ջանքերը, ներուժը և ներզոր կարողությունները պետք է կենտրոնացնենք այս խնդիրների վրա և գործենք համակարգային մեթոդաբանությամբ: Այս մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի մտածում: Կարծում ենք, որ այս ծրագիրը իրականացնելու համար պետք է ձևավորել համամարդկային մտացի և ազնիվ ընտրանի: Իսկ մտահոգությունները շատ են ու բազմազան. Բարքերի ու նիստուկացի մաքրման խնդիր, կլիմայական արմատական փոփոխություններ, տիեզերքի հետազոտման ու բնակեցման (ոչ նվաճման) հարցեր և այլն: Կյանքն առաջ է ընթանում, իսկ մենք դոփում ենք տեղում և չենք զգում զարգացման իմաստասիրությունը: Սա դրամատիկ և խնդրահարույց մի կացություն է, որը բնականոն երևույթ չէ: Բայց մեզ պետք է առաջնորդեն լավատեսությունը և դրական մղումները:
Այժմ արմատական փոփոխություններ և հեղաբեկումներ են կատարվում մարդկային հասարակության արժեքային համակարգում. նյութական արժեքների փոխարեն մոտակա ապագայում գերակայություն կստանան հոգևոր արժեքները, որը կփոխի խաղի կանոնները: Մարդկությունը կնորոգվի և կընթանա առաջընթացի ուղիով: Դա կլինի բացասական հույզերի ու մտքերի հաղթահարման եղանակով, որը կհաստատի նոր մթնոլորտ: Մեր համոզմամբ՝ դա փրկության ճանապարհ է: Մեզ համար սկսվում է նոր շրջափուլ, և զարգացման հնարավորությունները կարող են արդարացնել մեր հույսերը: Իսկ առանց հույսի և դրական կողմնորոշումների պարզապես կյանքը կանգ կառնի: Բարությունը, արդարությունը և ազնվությունը կառուցողական են, դրան հակառակ՝ չարությունը, եսամոլությունը և նենգությունը խաթարում ու քանդում են ամեն ինչ: Մենք պետք է կարողանանք հաշվի առնել կյանքի բանաձևերը, բնության ու տիեզերքի օրինաչափությունները:
Միով բանիվ, Արցախյան շարժումը հազարամյակների հարուստ մեր ազգային-ազատագրական պայքարի ուշագրավ էջերից մեկն է, որը կարոտ է խորքային և համալիր քննության: Այն պետք է դառնա արդի զարգացումների համար իմաստուն դասերի և բանաձևերի մի շտեմարան, որը կհարստացնի մեր փորձն ու անցնելիք ճանապարհը: Այս շարժումը բառացիորեն ցնցեց ամբողջ աշխարհը; Դա քաղաքակրթական լուրջ կամուրջ է, որը պետք է ագուցի ժամանակների բարդ հանգույցները: Նմանօրինակ հուժկու պոռթկումները խթանում են հետագա դրական զարգացումներն ու առաջընթացը: Հանրային այս երևույթը մեր կեցության իմաստավորման և գնահատանքի մի հանգրվան է: Միայն թե չմոռանանք մի պարագա. Արցախյան հիմնախնդիրը Հայկական հարցի մի բաղադրիչն է: Իսկ վերջինս պետք է լուծվի իր ամբողջ ծավալով և ընդգրկմամբ: Այնպես որ, այս շարժումը մեզ համար լուրջ հայտ է և քաղաքակրթական ծանրակշիռ այցետոմս:
Ռուբեն Նահատակյան
հայագետ, պատմաբան
8.11.2022թ.
Comments