(ապագայի նշումներ)
Աշխարհում տեղի են ունենում ուժերի արմատական վերադասավորումներ և նոր աշխարհակարգի ձևավորում: Աշխարհը դառնում է չներող, անհանդուրժող, դաժան և կոշտ: Թույլերը պետք է անհետանան, հաղթում են ոգով և մտքով ուժեղները: Դաժանության այս ակունքները բխում են իր զոհի նկատմամբ գողական անձի թունոտ և հիվանդագին ատելությունից: Բնական օրինաչափություն է, որ գողականները պետք է մշտապես ոչնչացնեն իրենց զոհերին: Քրեական աշխարհն առաջնորդվում է ոչ թե զղջման, ներման, այլ վրեժի օրենքներով: Իսկ հանցաշխարհը շատ համախմբված է և դրանով իսկ ուժեղ: Հենց զոհի և գողի հարաբերությունների մոդելով է բացատրվում ներկայիս հայ-ադրբեջանական և թուրքական պատերազմի էությունը: Հայության գլխին կախված հարատև պատերազմի և կոտորածի դադարեցումը կարող է լինել միայն սոցիալական այդ չարիքի՝ գողական հանցավոր երևույթի վերացմամբ: Գողական աշխարհը մեզ դարձնում է ստրուկ և թիրախ: Տես․ «Խաբված ժողովուրդ» և Разыскиваются владельцы золота
Ազգային կարգախոսները պետք է փոխարինել նոր արժեքներով և ձեռք բերել ուրիշներին մեզանից կախվածության մեջ գցելու հմտություն: Ձևախեղված իրողությունները աշխարհում իշխող են եղել վերջին մոտ 200 տարվա ընթացքում: Շատերին հայտնի չէ, որ հայերս արդեն 10(անգամ շատ ավելի) հազար տարի ունենք հայեցակարգային և իմաստասիրական հիմնադրոյթներ, որոնք տարածվել են հայ քրմերի և Հերմես Եռամեծի համառ ջանքերի շնորհիվ: Ազգային անկախության նախընթաց խաթարված իրադարձությունները և դեպքերը հուշում են, որ մենք պետք է ստեղծենք քաղաքական նորովի մտածող և տիեզերասեր թիմ, որը պետք է ունենա ռազմավարագիտական և փորձագիտական ուժեղ կազմ: Քաղաքական նոր գործիչները պետք է լինեն արհեստավարժ և ազնիվ իրենց ազգի ապագայի նկատմամբ, այսինքն՝ զուգակցեն միտքն ու բարոյական նկարագիրը: Մեզ հարկավոր են նոր կառավարիչներ, ավելի ստույգ՝ առաջնորդներ:
Մեր նորաստեղծ թիմում պետք է լինի պատմական զարգացման մոդելավորման և կանխատեսման մի մարմին, որովհետև առանց ապագայի մասին հստակ հայեցակարգի հնարավոր չէ կերտել ներկան: Մտքի կարգապահությունը և գալիքի նախատեսումը մտքի ու ոգու հզորության նշաններ են: Մեր թիմի դռները բաց են ինտելեկտուալ և հայրենասեր գործիչների համար: Մենք պետք է մանրամասն կերպով մշակենք և ուրվագծենք, նաև սոցիալական հաստատությունների վերածենք վերոնշյալ պահանջները: Եվ շնորհիվ Հերմեսի Եռամեծի հայեցակարգի հայ մարդիկ ունեն հսկայական մտավոր պաշար և ներքին ուժ, որպեսզի լուծեն բարդ խնդիրները:
Ապագա պետականակերտ դասը հենց պետք է լինի ձեռնհաս և սրտացավ ազնվականությունը, որը Տիեզերքից է ստանում իմացական լիցքերը և հմտությունները: Սրա վկայությունը հայոց և համաշխարհային պատմության բազում փաստերն են: Օխլոսի շերտերը չեն կարող պետություն հիմնել, քանի որ հակապետական և հակամարդկային ուժ են: Հայրենիքը ախոռ չէ, իսկ ազգը՝ ոչխարների հոտ: Պետք է մեկընդմիշտ լուծել գողական միջավայրի՝ գողականների, թալանչիների, խաբեբաների և այլ ստահակների հիմնախնդիրը՝ նրան դուրս մղելով կյանքի տարբեր ոլորտներից:
Մենք պետք է ձգտենք այն բանին, որ կարողանանք կազմել համամոլորակային ազնվականական դաշինք, այսինքն՝ կատարենք ռազմավարական համակարգման շատ կարևոր գործառույթ: Լոբբիստական աշխատանք գրեթե չի կատարվում: Խիստ անհրաժեշտություն է միավորել աշխարհի ինտելեկտուալ և պարկեշտ բոլոր ուժերին, որպեսզի կասեցնենք ապակառուցողական և տիեզերատյաց ուժերի հանցավոր գործունեությունը: Պայքարը քաղաքակրթական է և շոշափում է ոչ միայն հայության, այլև մարդկության շահերը:
Պետք է մշակել հարևանների հետ հարաբերությունների բնականոն մոդել՝ հաշվի առնելով նրանց քաղաքակրթական տարբեր մակարդակներն ու ազգային հոգեբանության յուրահատկությունները: Մենք, որպես կանոն, մեր հարևաններին չենք ճանաչում և հաճախ հայտնվում ենք թակարդում: Հայությունը պատմականորեն դատապարտված է ապրել և ստեղծագործել այս միջավայրում: Դրացիների նկատմամբ պետք է վարել փափուկ քաղաքականություն և նրանց պահել ազդեցության մեր դաշտում: Հակառակ դեպքում նրանք դառնում են այլ ուժերի գործիքը և ուղղվում մեր դեմ:
Այժմ ծագում է նոր քաղաքակրթություն: Մենք մերժում ենք եվրոպական մակաբուծական և վաշխառուական քաղաքակրթությունը: Պատմությունը նորովի է կրկնվում: Այն ցիկլային բնույթ և զարգացում ունի: Նախորդ քաղաքակրթությունը արմատավորել է կեղծ հասկացություններ, որոնք հանգեցրել են մտքի ամլացմանը և ստերջացմանը: Այս ճահճից մեզ կփրկի նոր քաղաքակրթությունը:
Պետք է ակտիվացնել Հայ տեսակի քաղաքակրթական առաջատար դերը համաշխարհային զարգացումների մեջ: Հայերս եղել ենք մտքի աշխարհակալ, արժեքների տարածող և գնահատված ենք այլ ժողովուրդների շրջանում: Հայոց քաղաքակրթությունը արդիական է, քանի որ կենսունակ է և արդարամիտ: Մեր հիմնական խնդիրներից մեկն է քարոզել քաղաքակրթական մեր արժեքները:
Հայկական հանրությունը պետք է վերակազմավորել նոր հանրույթի տրամաբանությամբ, Հայոց ազգային համակարգի հիմնադրույթների հիմքի վրա և
վերահաստատել արարչական մթնոլորտ, որոնք մեր կեցություն իմաստն ու բովանդակությունն են: Մենք կտրականապես մերժում ենք կասկածելի օտար արժեքները:
Հայությունը ուժեղ և անպարտելի է տիեզերական ու բնական օրենքների իմացության և կիրառման տիրույթում, քանի որ այս ամենն ստեղծում է ներդաշնակության, սիրո և համերաշխության մի միջավայր: Սա է մեր հավատամքը: Իսկ հայերս երկնային լույսի կրողներն ենք և ճշմարտության ջատագովները: Հայը արարչական և հաղթող տեսակ է, որը փոխում է կյանքը, խաղի կանոնները և Տիեզերք-Երկիր համակարգերի առանցքն է: Մենք պետք է վերականգնենք Տիեզերքի հետ մեր խզված պորտալարը: Մարդկությունը սպասում է քաղաքակրթական մեր գործողություններին:
200 տարվա սոցիալական համակարգը զուտ շահագործողական է և նպատակ ունի ստորացնել ու նվաստացնել մարդուն՝ նրան ստրկացնելով: Մենք փորձում ենք ազատվել այս ծանր վիճակից: Հետպատերազմական վիճակում մենք պետք է թուլացնենք մեր նկատմամբ եղած դարաշրջանի ճնշումները: Սովորաբար գիշատիչը, թուլություն տեսնելով, սաստիկ կատաղում է և ոչնչացնում իր զոհերին; Ընդ որում, սկզբում մարդկանց թալանում են, ապա սպանում; Այժմ եկել է Հայաստանի և Ռուսաստանի հերթը; Հետաքրքիր է, որ Ռուսաստանում արգելված են 65 տարեկանների տանից դուրս գալը: Օրինակ՝ Մոսկվայում սոցիալական քարտը սառեցվում է:
Մենք կարծում ենք, որ տարեցները հանրության արժեքավոր շերտն են, և նրանց կենսափորձն ու գիտելիքները մեծ հարստություն են; Տարեց մարդիկ լուրջ հիմք են երիասարդության դաստիարակության համար: Իմաստնությունը ասում է՝ առանց ուրիշի դու ոչինչ ես: Միայն ծառայելով հանրությանը՝ դու դառնում ես մարդ: Այս հարցում մենք ունենք մեղքի մեր բաժինը, քանի որ չենք պայքարել ավազակ թալանչիների դեմ, որի հետևանքով նրանք լկտիացան ու հիմա ուզում են մեզ ոչնչացնել; Մենք պարտավոր ենք շտկել թույլ տված սխալները:
Էռնեստ Գրիգորյան
սոցիոլոգ, պրոֆեսոր
Ռուբեն Նահատակյան
վերլուծաբան, ռազմավարագետ
09.10.2020թ.
コメント