top of page
  • Writer's pictureAnna Zakharyan

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԳԱՄԲԻՏ

Վալերի Վարդանյան 

Վերջերս Telegram ալիքով կարդացի Վրաստանի հանրային գործերի ինստիտուտի մասին JAM news-ի հրապարակումը, որտեղ, մագիստրատուրայի հատուկ (Caucasus School of Journalism and Media Management) ծրագրով, 2001 թվականից սկսած, շփման հարթակ է հատկացվել «թշնամացած» հայ, ադրբեջանցի և Այսրկովկասի չճանաչված հանրապետությունների երիտասարդներին։ Ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ն։ Առաջին հայացքից թվում է, որ ծրագիրը մարդասիրական է և վերջնարդյունքում հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև փոխըմբռնում կհաստատվի, որից հետո նրանք կփորձեն վերլուծել հակամարտության իրական պատճառները, հնարավորինս կմեղմացնեն միմյանց նկատմամբ թշնամանքն ու կփորձեն գտնել երկու ժողովուրդների խաղաղ գոյատևման բանալին։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ի վերջո պետք է լուծել հակամարտության արդյունքում առաջացած թշնամանք, բայց ոչ թե փաստերը ակնհայտորեն աղավաղելու, այլ՝ իրական պատճառները ի հայտ բերելու միջոցով։ Վրաստանում կազմակերպվող նման հանդիպումները կարելի է ոչ արդյունավետ համարել, քանի որ ծրագրին մասնակցող ադրբեջանցի երիտասարդները աղավաղում են կոնֆլիկտի իրական պատճառները, առաջնորդվում են պետական իրենց կեղծ քարոզչությամբ, շարունակում են պնդել, որ հակամարտության մեղավորները, սկսած Սումգայիթից, հայերն են։ Ի տարբերություն ադրբեջանցիների, անհասկանալի է հայաստանցի մասնակիցների կեցվածքը։ Վերոհիշյալ կայքում Արփի Բեքարյանը ներկայացնելով դասընթացները ասում է, որ, - «Հայ և ադրբեջանցի ուսանողների համար համալսարանում կազմակերպված ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ երկխոսության երկրորդ օրը համադրել ենք ղարաբաղյան հակամարտության երկողմ վարկածները։ Սկսեցին սումգայիթյան ջարդերի ադրբեջանական այն վարկածից, որ հայերն են կազմակերպել այն»։ Երկխոսությանը մասնակցած Արփին, առանց փաստերը ստուգելու, իր ասելով, շոկի մեջ է հայտնվել և բացականչել է, - «Միթե՞ ինձ այսքան ստել են հայրենիքում»։ Հաշվի առնելով Արփիի տարիքը, ենթադրում եմ, որ նա կարող էր չիմանալ սումգայիթյան սպանդի մանրամասները։ Բայց ադրբեջանցիների բացահայտ սուտը «հալած յուղի» տեղ ընդունելուց և կայքում դրա մասին բարձրաձայնելուց առաջ Արփին կարող էր համացանցով ստուգել փաստերը, ծանոթանար սումգայիթյան վայրագությունների զոհ դարձաց հարյուրավոր հայերի և այլազգիների վկայություններին։ Փորձեր թեկուզ ծանոթանալ Խորհրդային Միության իրավապահ մարմինների կողմից կատարված քննչական նյութերին, կայացրած դատավճիռներին և այլն։ Հաջորդը Խոջալուի «ջարդերի» հետ կապված ադրբեջանական վարկածն է, որից Արփին, իր ասելով, նորից «շոկի» մեջ է ընկնում։ Սա այն դեպքում, երբ Խոջալուի ջարդերի մասին կան բազում վկայություններ։ Համացանցում շրջանառվում է նաև ադրբեջանցի լրագրողի փաստավավերագրական տեսանյութերը։ Այդ մասին հարցազրույց է տվել նաև Ադրբեջանի նախագահ Մութալիբովը, շեշտելով, որ Խոջալուի ջադերը կազմակերպել են ադրբեջանցիները։ Վրաստանում և աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվող նման ծրագրերը աշխարհաքաղաքական հեռու գնացող նպատակներ ունեն և ծառայում են իրենց նպատակին։ Համադրելով ու վերլուծելով փաստերը համոզվում ես, որ արևմուտքը նույն կերպ է աշխատել նաև Հայաստանում, Ուկրաինայում, Թայլանդում և այլուր։ Հայաստանում և Ուկրաինայում հրահրած պատերազմը, Թայլանդի շուրջ ստեղծած արհեստական առճակատումը կարծես հարյուրամյակների ընթացքում նրանց կողմից կազմակերպված դավադիր պատերազմների տրամաբանական շարունակությունն են։ Զուգահեռներ անցկացնելով տեսնում ենք, որ պատերազմները, հեղաշրջումներն ու գունավոր հեղափոխությունները նույն կերպ են կազմակերպվում ոչ միայն այսօր, այլև՝ հարյուր և ավելի տարիներ առաջ։ Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում էլ են փորձում ավարտին հասցնել 19-րդ դարի վերջերի և 20-րդ դարի սկզբների կիսատ թողած ծրագիրը, երբ Հայկական Լեռնաշխարհում Գերմանիայի և երիտթուրքերի միջոցով բրտանացիները կազմակերպեց հայերի ցեղասպանությունը։ «Մեծ Թուրան» ծրագրով սառնասրտորեն սրի քաշեցին միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, ալավիների ու այլ ազգերի ու ժողովուրդների։ Այնուհետ օգտվելով Ռուսաստանում տեղի ունեցած 1917թ. հեղափոխությունից, Մեծ Բրիտանիան բոլշևիկների և երիտթուրքերի կառավարության միջոցով ստեղծեց «Ադրբեջան» անվանմամբ արհեստական պետություն, որը ոչ մի կապ չուներ Իրանի Ատրպատական գավառի հետ։ «Ադրբեջան» անվանմամբ նոր պետությունը հիմնեցին Կուր (Քուռ) գետից մինչև Կասպից ծով ու դեպի հյուսիս ձգվող տարածքներում ապրող լեզգիների, թալիշների, ավարների, ուդիների և բնիկ այլ ժողովուրդների պատմական հողերի վրա։ Հիմա բոլոր այդ ազգերը, չգիտես ինչու համարվում են ադրբեջանցիներ և չի էլ հիշատակվում նրանց ազգային իրական պատկանելությունն ու նկրտումները։ Վրաստանյան հարթակի աշխատանքների մասնակցած Արփի Բեքարյանը, ադրբեջանցի Հեյդար Իսաևն ու նրանց հասակակիցները պետք է ծանոթանան իրենց ազգային արմատներին, իմանան, որ հայերը լեզգիների, թալիշների, ավարների, ուդիների և բնիկ այլ ժողովուրդների հետ հազարամյակներ շարունակ ապրել են դրկից հարևանների պես, ապրել են խաղաղ, առանց որևէ թշնամանքի ու ատելության։ Ամեն ինչ փոխվեց, երբ տարածաշրջան մտան բրիտանացիներն ու նրանց կողմից իշխանության բերված երիտթուրքերն ու «ազերի» բոլշևիկները։ Այսօր կարելի է արձանագրել, որ մինչ օրս իրականացվել է «Մեծ Թուրան» ծրագրի առաջին փուլը, որով բրիտանացիները, բոլշևիկներն ու երիտթուրքերըԿուր գետից այն կողմ ապրող ժողովուրդներին դարձրին «ադրբեջանցիներ» և չթողեցին, որ վերջիններս ստեղծեն իրենց ազգային պետությունները։ Հիմա էլ փորձում են վերացնել Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև եղած ցամաքային սահմանը։ Միավորել Թուրքիայի, Միջին և Կենտրոնական Ասիաների, Չինաստանի ու Ռուսաստանի թուրքալեզու ժողովուրդներին, ապակայունացնել իրավիճակը Իրանում, Ռուսաստանում և Չինաստանում։ Այնուհետ, հավանաբար, կմասնատեն այդ երկրները։ Կարծես թե նույնը, Ուկրաինայի միջոցով, արվում է նաև Ռուսաստանի եվրոպական հատվածում։ Եթե շարունակենք թվարկումների շղթան, ապա կտեսնենք, որ նույն արևմտյան էլիտաների հրահրմամբ է կազմակերպվել Առաջին և Երկրորդ Աշխարհամարտերը, օկուպացվել Չինաստանը, Հնդկաստանը, Վիետնամն ու այլ երկրներ։ Այս գործելավոճը, ինչքան էլ տարօրինակ հնչի, շարունակվում է նաև մեր օրերում՝ Սերբիա, Սիրիա, Աֆղանստան, Լիվիա, Ուկրաինա, Թայվան և միջին ասիական ու արաբական այլ երկրներ։ Իսկ հայության ոչնչացելու ու Հայաստանը մասնատելու ծրագիրը մինչ օրս, կարծես թե, բրիտանական ծրագրի օրակարգում է, քանի որ նրանց կողմից մշակաված «Մեծ Թուրանի» ծրագիրը կիսատ է մնացել։ Հաճախ հնարավոր չէ հասկանալ, թե ինչու են իրենց բացառիկ քաղաքակրթություն համարող աշխարհի այդ հզորները գունավոր հեղափոխություններ կազմակերպում, աշխարհի տարբեր ծայրերում առավելագույն գագաթնակետին հասցնում քաոսը, քաղաքական ու ժողովրդագրական առումով վերակազմավորում հասարակությունները: Ինչու՞ են փորձում մարդկությանը շեղել ոգեղեն զարգացման բնականոն ճանապարհից, փլուզել պետություններ, վերաձևել սահմաններ, փոխել բնակչության էթնիկ կազմը, մասնատել էթնոսներն ու սփռել աշխարհով մեկ։ Կարծես թե նրանց ախորժակը գնալով էլ ավելի է բացվում։ Հիմա էլ ամենուր գովերգում, տարածում և հասարակություններին են պարտադրում սեռափոխությունների և գենդերային այլ կարգի այլասերությունների իրենց փաթեթը՝ գործընթացի մեջ ներքաշելով նաև անչափահասներին։ Լավ է, որ հզոր երկրներից մեկը՝ Ռուսաստանը, առաջինն ընդվզեց համաշխարհային այդ տեռորին և, թեկուզ դանդաղ, բայց սկսում է ազատվել նաև իր պետական համակարգում դավաճանական գործունեություն ծավալող քաղաքացիական և ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներից։ Ժամանակն է, որ քաղաքակիրթ մարդկությունը, նաև՝ հայությունը նման գործընթաց սկսեն նաև իրենց երկրներում և Ռուսաստանի հետ ուս-ուսի տված լուծեն ոչ միայն ուկրաինական ճգնաժամը, այլև՝ կանխեն արևմուտքի ծավալապաշտական արշավը։

Վալերի Հովհաննեսի Վարդանյան

պահեստազորի գնդապետ

2 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page