top of page
  • Writer's pictureAnna Zakharyan

ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

հայեցակարգ և իրականություն

Մեզանում Արցախի հիմնախնդիրը և դրա հետ կապված հարցերը շատ են խճճված ու պարզունակացված: Փորձենք լինել առավելագույնս հետևողական և բծախնդիր, որպեսզի խուսափենք անհարկի տեղապտույտից և անընդհատ կրկնվող սխալներից: Անհրաժեշտ է, այսպես կոչված, Ադրբեջանից խլել նախաձեռնությունը և անցնել դիվանագիտական հարձակման ու գործնական քայլերի:

1.Ցանկացած հարցի հիմքը հայեցակարգային և ռազմավարական մոտեցումներն են: Արցախի հարցը երբեք էլ ինքնակա ձևով չի կարելի դիտարկել, քանի որ դա դառնում է հատվածային և դրվագային մի երևույթ, որն անթույլատրելի է: Հարցն այն է, որ ամբողջականությունը և մասերի ու ամբողջի սիներգիկ միասնականությունը հայեցակարգային ըմբռնում է: «Արցախ» տեղանունը նշանակում է արիների կենտրոն, որը ցույց է տալիս այս նահանգի կապը քաղաքակրթական հիմքի հետ: Իսկ «Շուշի» անունն ունի հոգևոր կենտրոն իմաստը(շեմ ուշի): Հենց այս փաստարկներով էլ բացատրվում է աշխարհաքաղաքական ուժերի և խաղացողների, ինչպես նաև մեր թշնամիների սևեռուն ուշադրությունը այս երկրամասի նկատմամբ:

2.Մենք պետք է նպատակամետ կերպով հստակեցնենք, այսպես կոչված, Ադրբեջանի ծագումնաբանությունը, նպատակները և էությունը, որպեսզի ճշտենք մեր անելիքներն ու գործունեության հիմնական ուղենիշները: Ազգային ինքնորոշման և անվտանգության հիմնադրույթները գործադրելի չեն, քանի որ Արցախն արդեն ինքնորոշված է, և անվտանգության հիմնախնդիրը ընկալելի է միայն ամբողջականության համատեքստում: Պառակտումը և տրոհումը մեզ համար կործանարար նշանակություն ունեն:

3.Այսպես կոչված, Ադրբեջանը տարօրինակ կերպով ոչ մի կապ չունի ադրբեջանցիների հետ: Այն պարզապես ռազմավարական գործիքակազմ է արիական պետությունների և հատկապես Իրանի դեմ մղվող պատերազմում: Դա քամական խորագնա մի նախագիծ է, որը կյանքի կոչվեց 1918թ.: Այսպես կոչված, Ադրբեջանը դասական իմաստով պետություն չէ և չունի պետականության էանիշներ(ատրիբուտներ), այլ ռազմական մի կազմավորում է: Այդ մասին, այս երկրի նախագահ Ի.Ալիևը շատ հստակ հայտարարում է, որ ինքը պետք է վերագրավի ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունը(իր հորջորջած՝ Արևմտյան Ադրբեջանը): Այդ հայեցակետով էլ Երևանը(իրենց բնորոշմամբ՝ Էրիվանը)իրենց հարազատ քաղաքն է: Իսկ նման կազմավորման հետ անհեթեթ և անիմաստ են քաղաքական բանակցությունները, քանի որ գործում է ռազմական դիվանագիտությունը: Մանավանդ որ, հարատև և ծրագրված ձևով ռմբահարվում են հայկական դիրքերը և անգամ քաղաքացիական բնակչությունը՝ մշտապես խախտելով խաղաղության պահպանման գործելակարգը: Մեզ պարտադրված է մաշող պատերազմի մարտավարությունը:

4.Այսպես կոչված, Ադրբեջանը ահաբեկչական միություն է, քանի որ առաջնորդվում է այլատյացության և հայատացության իմաստասիրությամբ և այլ ազգերին ոչնչացնելու քաղաքականությամբ: Խոսքը հայերի, լեզգիների, թալիշների, թաթերի, հրեաների, ռուսների և այլ ազգերի ներկայացուցիչների մասին է: Ի վերջո, դա փոքր կայսրություն է: Այսինքն՝ սա բոլորովին չի տարբերվում «Մուսուլմանական պետություն» կոչվող ահաբեկչական կազմավորումից, որը մարդկության թշնամին է: Իսկ հայատյացությունը սկսվում է դեռևս ցարական տիրապետության ժամանակներից ու հասնում մինչև մեր օրերը( Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և այլ վայրերի ջարդեր): Ցեղասպանական և ահաբեկչական գործելակերպը ոչ մի առնչություն չունի մարդասիրական և այլասիրական սկզբունքների հետ, որոնցով առաջնորդվում է առաջավոր մարդկությունը: Այսպես կոչված, Ադրբեջանը ստեղծվել է հայկական Փայտակարան, Արցախ, Ուտիք և այլ նահանգների, ինչպես նաև թալիշական, լեզգիական և այլ ժողովուրդների պատմական տարածքների վրա ու ապօրինի կազմավորում է:

5.Բնական հարց է ծագում. իսկ ու՞ր է հայկական քաղաքական թիմը. գոյություն ունի, բայց այն գործում է առանց ռազմավարական ընդհանուր ծրագրի, համահայկական սկզբունքների և քաղաքական իրական չափանիշների: Արտաքին գերատեսչական մեր մարմինը չունի ընդհանուր հայեցակարգ, որով հնարավոր լիներ անել խելամիտ, կշռադատված և հավասարակշռված քայլեր: Մենք չենք գործում ռազմական դիվանագիտության սկզբունքներով և նախաձեռնողական քաղաքականությամբ, երբ հակառակորդը որդեգրել է հենց այդ ռազմավարությունը և չի էլ թաքցնում դա: Անհրաժեշտ է շատ արագ վերակառուցվել և հրաժարվել պարզունակ ու դիլետանտական մոտեցումներից, հակառակ պարագայում մենք կկորցնենք ոչ միայն Արցախը, այլև ամբողջական Հայաստանը:

6.Ինչ վերաբերում է Բաքվին(հին հայկական՝ Բագավանին), ապա այս քաղաքը Հայաստանի անքակտելի մասն է կազմել և վաղնջական ժամանակներում եղել է հայկական քրմական դասի կենտրոններից մեկը: Ավելին, նորագույն շրջանի Բաքուն կառուցել են արցախցիները, որոնց ջանքերով է ստեղծվել ամեն ինչ՝ տնտեսություն, գործարարություն, մշակույթ, ճարտարապետություն, կրթություն և այլն: Ուշագրավ է, որ Բաքվում հայերը առաջինն են շահագործել տեղի նավթը, XX դարասկզբին ունեցել են հայկական անվանումներով նավեր, հիմնել մշակութային բազմաթիվ հաստատություններ՝ թատրոն, կրթօջախներ, տպարաններ և այլն: Նրանք շարունակել են իրենց նախնիների պետական և ստեղծագործական ավանդույթները: Ի դեպ, Բաքվի նավթահանքերի և քաղաքացիական շինությունների մեծ մասը պատկանել է հայերին, որոնց շառավիղներն ունեն դրանց սեփականատիրական իրավական փաստաթղթերը: Դեռևս դրանք ոչ ոք չի վիճարկել: Սա արդեն միջազգային իրավական մարմինների խնդիրն է, եթե հայկական կողմը դիմի: Մի հետաքրքրական փաստ. հայերի ազդեցությունն այնքան վիթխարի էր, որ 1907թ. Բաքվում ապրող ադրբեջանցի մի ազնվական պաշտոնապես դիմել է հայկական հոգևոր իշխանություններին՝ դավանափոխ լինելու և առաքելական հավատքն ընդունելու խնդրանքով:

7.Ցավոք, մեր ուշադրությունից դուրս է մնացել իրավապայմանագրային դաշտը, որը հայկական ազգային շահերի առումով ամբողջովին խաթարված է և ապօրինի: Խոսքը Մոսկվայի, Կարսի և այլ պայմանագրերի վերանայման, ինչպես նաև Սևրի հաշտության պայմանագրի ու Վ.Վիլսոնի իրավարար վճռի կիրառման մասին է: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ընդհանրապես չի զբաղվում այս հիմնախնդիրներով: Մենք մոռացել ենք Արևմտյան Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի մասին, կարծես թե դրանք չեն եղել Հայաստանի կազմում: Չպետք է մոռանալ, որ Արցախը միաձույլ մի մարմին է և օժտված է ոգեղեն մեծ ուժով: Ժողովրդական դիվանագիտությունը դեռևս չիրացված անելիքներ ունի:

8.Մեր դիվանագիտությունը չի կարողանում անուղղակի ռազմավարության սկզբունքներով, այսպես կոչված, Ադրբեջանի դեմ հանել միասնական ճակատ, որը շատ արագ կարող է լուծել չարորակ ուռուցք դարձած «պետության» հարցը: Խոսքը մեր ուխտադրուժ հարևանի ապօրինի պետությունը էթնիկ ականների միջոցով պայթեցնելու մասին է: Լուրջ արգելք է նաև երկու հայկական պետությունների որդեգրած կառավարման տարբեր մոդելների առկայությունը, որը նրբորեն պարտադրել է արտաքին ուժը: Խախտված է համազգային ներդաշնակության սկզբունքը:

9.Մտքի տեխնոլոգիաների առումով հայկական կողմը ոչինչ չի անում, մինչդեռ ռազմական և մտքի ճակատներից վերջինս շատ կարևոր գործոն է: Մեզանում այս խնդրի ընկալումն իսպառ բացակայում է: Մանավանդ որ, մեր դեմ գործում է ուղեղային հզոր մի կենտրոն, որն իր ծրագրերը կառուցում է մեր միամտության, անտեղյակության և մակերեսային պատկերացումների վրա: Չկա իշխանություններ և փորձագետներ կապը, որն անխուսափելիորեն հանգեցնելու է բացասական ելքերի: Մենք այժմ գտնվում ենք քաղաքակրթական, հոգեբանական, ժողովրդագրական և այլ պատերազմների դաշտում, որը ենթադրում է լրջագույն մոտեցում և սթափ դիրքորոշում: Հարկավոր են նորագույն մեթոդներ, համալիր ծրագրեր և համադրական գործողություններ: Այժմ որոշ տվյալներով՝ աշխարհում կա 1 միլիոն արցախցիներ և նրանց ժառանգորդները: Նրանց կազմակերպումը էականորեն կարող է փոխել վիճակը: Կա նաև մեկ այլ գործոն.ՌԴ-ում արցախցիների հետ համագործակցում են որոշ ադրբեջանցի գործարարներ, որոնք ճիշտ քայլերի դեպքում մեզ համար կարող են լինել կարևոր գործոն:

10.Այս ամենի հետ էական են նաև հոգեբանական տեխնոլոգիաները, այն է՝ լավատեսական մոտեցումները Արցախի հիմնախնդրի լուծման հարցում: Սա խնդիրների համալիրի կարևոր բաղադրիչներից մեկն է: Քաղաքական մեր թիմը գործում է անվստահ և անվճռական, որը թևավորում է հակառակորդին ու նրան տալիս որոշակի շանսեր: Դրական ելքի և անպայման հաղթելու տրամադրությունը կառուցողական է և հիմնարար: Հայկական կողմը պետք է դադարեցնի բանակցությունները և անմիջապես պատժի հարևանների սանձարձակությունները և լկտիությունները: Դա պետք է անել մեծ տերությունների համաձայնությունը ձեռք բերելուց հետո, քանի որ գործ ունենք միջազգային հանրային կարծիքի հետ: Սարքովի այդ պետության նշածս հիմնադրույթները կարող են հիմք դառնալ մեր արդյունավետ գործողությունների համար: Մենք մեծ տեղ ենք տալիս, այսպես կոչված, Ադրբեջանին, որն անհիմն է և անիմաստ:

Ռուբեն Նահատակյան

քաղաքագետ, վերլուծաբան

31.05.2020թ.

0 views0 comments

Recent Posts

See All

Անգլիայի կողմից հայերի ունեցվածքի յուրացման նյութեր

Ֆրիտ­յոֆ Նան­սե­նի «Խաբ­ված ժո­ղո­վուրդ» գրքում առ­կա է Մեծ Բրի­տա­նիա­յի պահ­պա­նո­ղա­կան­նե­րի և լի­բե­րալ­նե­րի պա­րա­գլուխ­ներ Սթեն­լի Բոլ­դո­ւի­նի և Հեր­բերտ Ասկ­վի­տի կող­մից իշ­խող լեյ­բո­րիս­տ

Comments


bottom of page