1.Բանավեճը պետք է լինի բարեկիրթ և զուսպ խոսակցություն որևէ հարցի շուրջ, հակառակ դեպքում դա վերածվում է անպտուղ և տգեղ մի ընդհարման:
2.Բանախույզը (դիսկուրս) ենթադրում է մտքերի քաղաքակիրթ և հավասարակշռված հարաբերություն, այլ ոչ թե ինքնացուցադրություն և մտքի ագրեսիա:
3.Բանավեճի ժամանակ պետք է գիտակցել, որ դու և խոսակիցդ կամ խոսակիցդներդ մի ներդաշնակ ամբողջություն եք կազմում և այն էլ համախոհների մի խումբ:
4. Ներկայումս բանամարտը մեծավ մասամբ ներկայացնում է անհարգալից և դիմացինին ամեն գնով նվաստացնելու ստոր մի արարողակարգ, որտեղ չի կարող լինել ոչ մի օգտակար և խելամիտ եզրակացություն:
5.Բանավեճի ժամանակ պետք է հաղթահարել սեփական եսի բռնապետությունը և խոսել հանգիստ, արժանապատիվ և դիմացինին արժեքավորելով:
6.Իմաստակ և դատարկամիտ բանավիճողը միշտ հակված է իրեն տեսնել որպես աշխարհի առանցք և մարդկության փրկության խարիսխ:
7.Սնապարծ և ագրեսիվ կին բանավիճողը պատրաստ է ոչնչացնել դիմացինին և խժռել խոսակցի էներգետիկ ողջ պաշարն ու կենսական ավիշը:
8.Իմաստուն և բարեզուսպ բանավիճողը տրամադրված է տալ իմացական և խոհական իր հարստությունն ու հոգու ջերմությունը, որպեսզի բարելավի կյանքի ընթացքը:
9.Պատմությունը ևս մի յուրօրինակ բանավիճող է, միայն թե ժողովուրդը կամ անհատը պետք է կարողանան ճիշտ դասեր քաղել և մտածված քայլեր անել:
10.Մարդը հավերժ բանավեճի մեջ է Բնության և Տիեզերքի հետ, միայն թե ունակ լինի յուրացնել նրանց օրենքներն ու օրինաչափությունները:
Ռուբեն Նահատակյան
09.09.2020թ.
Comments