top of page
Writer's pictureAnna Zakharyan

Ե լ ք  կ ա ...

Խորհրդային Միության մասնատումից հետո իշխանությունը Ռուսաստանում, Հայաստանում, նաև՝ Արցախում անցավ միջազգային տրանսկոնտինետալ կորպորացիաներին։ Իշխանության եկած գլոբալիստ էմիսարներն ու քրեաօլիգարխները կազմալուծեցին տնտեսությունը, փակեցին երկրի գիտահետազոտական, ռազմաարդյունաբերական հզոր ինստիտուտները, գործարաններն ու արտադրամասերը։ Այնուհետ դեգրադացրին հասարակությունները, շեղեցին զարգացման բնականոն ուղուց և կատարյալ քաոսի վերածեցին երբեմնի ծաղկուն երկրները։ Երկրորդ պլան մղվեց գիտությունը, կրթությունը, մշակույթը, երկրի կենսական մյուս ճյուղերն ու ոլորտները։

Երեսուն տարվա ընթացքում նրանք կարողացան փոխել ոչ միայն մեր միջավայրը, այլև՝ կյանքը, կենցաղը, մտածելակերպն ու ընտանեկան ավանդույթները։ Փուլ առ փուլ առօրյա բառապաշարից դուրս մղվեցին հայրենիք, ընտանիք, պատիվ, ընկերություն, բարոյականություն արժեքները, և փոխարինվեցին գույք, հարստություն, ամեն գնով փող աշխատելու, ճոխ, ցոփ կյանք վարելու մոլուցք հասկացություններով։ Հասան նրան, որ սկսեցին պարտադրաբար տարածել ու գովազդել սեռափոխությունների և գենդերային այլ կարգի այլասերությունների գաղափարները՝ գործընթացի մեջ ներքաշելով նաև անչափահասներին։

Գոնե երեսուն տարի անց պարտավոր ենք ընդունել, որ թվացյալ «անկախության» պատճառով, գիտատեխնիկական ու գիտաարդյունաբերական հզոր մեր ինստիտուտներն ու կարողությունները կորցնելուց բացի, հեռանում ենք դարավոր մեր ավանդույթներից, մշակույթից, ազգագրական արժեքներից և սովորույթներից։ Վատն այն է, որ չենք կարողանում կանգնեցնել գահավիժումը ու դուրս գալ հիպնոսացված այդ վիճակից։ Հետևություններ չարեցինք անգամ քառասունչորսօրյա պատերազմից ու սեպտեմբերին ՀՀ սահմանների վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման արդյունքում համատարած ավերածություններից, տարածքների կորուստներից, չլուծեցինք մեր բազմաթիվ նահատակների վրեժը։

Նորից Մեծ Բրիտանիան աշխարհաքաղաքական բարդ առճակատումների մեջ է ներքաշում մեզ։ Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով փորձում է ավարտին հասցնել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի կիսատ թողած հայատյաց ծրագիրը։ Նորից հարց է ծագում, ի՞նչ անել և ի՞նչպես հակազդել առկա մարտահրավերներին ու պրովոկացիաներին, երբ իշխանությունը գործուն քայլեր չի ձեռնարկում, անգամ, բանակը չի վերազինում։

Համահայկական հավաք ու մարտակոչ հնչեցնելու փոխարեն, շատերը հասարակությանը կապիտուլիացիոն տրամադրություններ են պարտադրում։ Ստեղծված իրավիճակում, կարծես, Մայր Աթոռն է փորձում ակտիվանալ և իրավիճակը քննարկելու համար նախկին ՀՀ և ԱՀ Նախագահների հավաքներ կազմակերպել։ Բայց ոնց որ սայլը տեղից չի շարժվում, քանի որ ՀՀ առաջին Նախագահը գտնում է, որ ելք չկա, որ անհրաժեշտ է կապիտուլացվել, քանի որ ողջ աշխարհն է դա պահանջում։ Ինչ խոսք, նա հնչեցնում է նաև իշխանության պարտվողական տեսակետը և այդ մասին, իրեն հատուկ ոճով, բարձրաձայնում Հ1 հեռուստաալիքով։ Բայց ու՞ր է նախընտրական «Ելք կա՛» հայտնի կարգախոսը։ Ինչու՞ գործնականում ա՛յն չի կիրառվում ...

Մամուլի ասուլիս է տալիս նաև երկրորդ Նախագահը, ով, ճիշտ է, էական լուծումներ չի առաջարկում, բայց գոնե, Իրանի Իսլամական Հանրապետության հետ միասնական ճակատով հանդես գալու կոչ է անում, ինչը, անշուշտ, կարևոր ու արդիական է։

Այս և նման մի քանի այլ հայտարարություններից բացի համատարած լռում են մնացած բոլոր գործիչները... Լռում են նաև մեր բարձրաստիճան այրերը, իշխանական թևին հարող «ավանդապաշտ» օլիգարխները, հասարակական, քաղաքական կառույցների ղեկավարները, քրիստոնեական արժեքների պահապան եկեղեցականներից շատերն ու արտոնյալ այլ կարգավիճակ ունեցողները, ումից այսօր կախված է երկրի սոցիալ-կենցաղային, պաշտպանական ու անվտանգային հարցերի լուծումը։

Անիշխանության ու անորոշության ներկա վիճակում անգամ, երբ, կարծես թե, չկա իրական առաջնորդ, հայ ժողովուրդի (ներառյալ սփյուռքի) ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, չեն վստահում ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ և ո՛չ էլ երրորդ ՀՀ Նախագահներին։ Չե՛ն վստահում նաև գործող իշխանությանը։ Աղոտ հույս կար, որ հարցը կբարձրացվի Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցում օրերս կազմակերպված հայագիտական կոնֆերանսում, հատկապես, որ Հայաստանից համաժողովին մասնակցում էին տասնյակից ավել գիտնականներ։ Մեր «հայագետներն էլ», ցավոք, փորձ չարեցին շեղվել օրակարգից ու քննարկել Հայաստանում ստեղծված ծայրաստիճան ծանր վիճակը։ Անգամ այն դեպքում, երբ խոսքը ոչ միայն հայրենիքի, այլ նաև իրենց ուսումասիրության առարկա՝ հայագիտության բննօրանի մասին է։

Կապիտուլացիա ստորագրելու կողմնակիցներին ու չեզոք դիրքորոշում ունեցողներին հիշեցնենք, որ Առաջին Համաշխարհային պատերազմում պարտված, ջախջախված սուլթանական Թուրքիայի Մեջլիսը, այնուհետ՝ Կառավարությունը հզոր կամք դրսևորեցին և չստորագրեցին Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հայաստանի և 13 այլ երկրների կողմից պարտադրվող 1920թ. Սևրի կապիտուլյացիոն պայմանագիրը։ Պայամանգրով ու Վուդրո Վիլսոնի 1920թ. հայտնի որոշումամբ մեզ էր վերադարձվում Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ Սև ծովյան նավահանգիստը, որը ընդհանուր առմամբ մոտ 90 հազար կմ² է։ Հայաստանի Հանրապետության տարածքի հետ միասին, որի մեջ նաև Արցախն է, այն շուրջ 160 հազար կմ² է։

Առաջին Հանրապետության կառավարությունը անզոր գտնվեց և չկարողացավ տեր կանգնել Օրինական հայկական տիտղոս ունեցող պատմական հողերին, անգամ այն դեպքում, երբ երիտթուրքերը նոր էին սրի քաշել միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, ալավիների ու տարբեր այլ ազգերի ու դավանանքի ժողովուրդների։ Երևի նրանք էլ մերօրյա իշխանավորների ու քաղաքական գործիչների նման էին մտածում։

Այնուհետ՝ 1920-ի ամռան վերջին ու աշնանը, Բոլշևիկյան Ռուսաստանն ու երիտթուրքերի իշխանությունը համատեղ ագրեսիա կատարեցին Հայաստանի դեմ, կնքեցին «Մոսկվայի» ու «Կարսի» ոչ օրինական պայմանագրերը, որոնք մինչ օրս օրինական ուժ չունեն, քանի որ նորաստեղծ բոլշևիկյան Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան այդ պահին միջազգայնորեն ճանաչված երկրներ չէին և պայմանագրերում բացակայում է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի ստորագրությունը։ Հայ-թուրքական պարտադրված սահմանները չի ճանաչում նաև 1923 թ. Լոզանի պայմանագիրը։

Ինչ վերաբերվում է Սևրի հաշտության պայմանագիրն, ապա Սևրի պայմանագիրն ու նրանից ածանցվող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը (նոյեմբերի 22, 1920թ.) Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու կարևոր փաստաթղթերից է, քանի որ ստորագրած տասնութ երկների շարքում կա նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի ստորագրությունը։

Ուզում եմ առաջարկով դիմել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, քանի որ կարծում եմ, որ Նա, իր երկրում ապրող ժողովուրդների ներուժի, ավանդույթների ու սովորույթների վրա հենվելով, իրական Անկախության դրոշ է բարձրացրել և փորձում է արդար Աշխարհակարգ ստեղծել։ Եթե դա այդպես է, ապա զեկուցեմ, որ բոլշևիկների «թեթև» ձեռքով ոչ միայն Ռուսաստանից են բուն ռուսական գավառներ օտարվել, այլև՝ Հայաստանից, որի մասին հոդվածում հիշատակված է։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է վերականգնել արդարությունը, շտկել բոլշևիկների 1917-1920 թվականների հանցավոր անօրինականություններն ու Հայաստանին վերադարձնել անօրինական պայմանագրերով Թուրքիային բռնակցված «Օրինական հայկական տիտղոս ունեցող» ՀՀ պատմական տարածքները։

Նմանատիպ առաջարկով դիմում եմ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Ջո Բայդենին, քանի որ կարծում եմ ժամանակն է կյանքի կոչել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը և վերջնականորեն լուծել ոչ միայն Հայաստանի Հանրապետության ու հայության օրինական պահանջը, այլև վերականգնել հույների, ասորիների, ալավիների ու տարբեր այլ ազգերի ու դավանանքի ժողովուրդների պատմական իրավունքները։

Վալերի Հովհաննեսի Վարդանյան

ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ

Հայ-Թուրքական սահմանագիծը ըստ Սևրի պայմանագրի (10. VIII. 1920թ. )

Ե լ ք  կ ա ...http://изображение kars

2 views0 comments

Recent Posts

See All

<strong>Строительство будущего</strong>

В течение многих лет в Ереване функционирует Независимый Аналитический клуб, объединяющий единомышленников, работающих в разных отраслях...

Comments


bottom of page