top of page
Writer's pictureAnna Zakharyan

Խոկարան.Հորդորներ կանանց համար

1.Սիրելի կանայք, եղեք խոնարհ և հնազանդ, որպեսզի լինեք հզոր և ուժեղ:

2.Երբեք դուրս մի եկեք ձեր ամուսինների դեմ, դա տիեզերական ծիսակարգի կոպիտ խախտում է:

3.Եղեք խորամանկ և փափուկ գործելակերպի կրող, դրանով դուք կարող եք պահպանել ձեր փխրուն երջանկությունը:

4.Ընդունեք այն աքսիոմը, որ տղամարդը Աստծո փոխանորդն է Երկրի վրա և ունի առաջնային հանձնագիր(մանդատ):

5.Աշխատեք ընկալել տղամարդու կերպարը և ներդաշնակվեք նրա հետ, որը կլինի սիրո ամբողջականությունը:

6.Առաջնորդվեք սիրով, ջերմությամբ և հոգատարությամբ՝ մերժելով սադրանքը, խարդավանքը և բամբասանքը:

Հորդորներ երեխաների համար

1. Սիրելի երեխաներ, հիշենք, որ պետք է անվերապահորեն սիրել և հարգել Աստծուն, ծնողներին և հայրենիքը:

2. Երբեք չըմբոստանաք ձեր ծնողների դեմ, որը բացում է թշնամանքի և ատելության դուռը:

3.Իմացեք, որ ընտանիքում տիրող սիրո և համերաշխության մթնոլորտը կախված է նաև ձեզանից:

4.Ինքնադրսևորվեք և ձևավորվեք որպես արժեքներ ունեցող և առաջընթաց հարգողներ:

5.Կյանքում որոնեք միայն բարեկամներ և մի ավելացրել ձեր թշնամիների բանակը:

6.Մշտապես սիրեք գիտելիքը և գիտությունը՝ անընդհատ կատարելագործելով ձեր իմացությունները:

Ռուբեն Նահատակյան, 27.07.2020թ.

Հորդորներ հայերի համար

1. Սիրելի հայեր, անվերապահորեն բարձր գնահատեք հայրենիքը, մայրենի լեզուն և մշակույթը, քանի որ դրանք մեր հենասյուներն են:

2. Եղեք հանդուրժող և այլասեր, բայց երբեք մի ընկեք թշնամիների լարած թակարդների մեջ:

3.Ապրեք հոգևոր, ոգեկան և նյութական արժեքների ներդաշնակության մեջ. դա է կյանքի ճշմարիտ ուղին և բանաձևը:

4.Երբեք չտարվեք քննադատամոլությամբ, թշնամանքով և այլատյացությամբ, որոնք թունավորում են հոգին և միտքը:

5.Եղեք նախաձեռնող և համարձակ՝ հիմնվելով ազգային և համաշխարհային բարձր արժեքների վրա:

31.07.2020թ

1 view0 comments

Recent Posts

See All

Интуиция & Интеллект

Так уж распорядилась эволюция, но Интуиция в большей степени присуща женщинам, а Интеллект – мужчинам, хотя оба эти качества, безусловно,...

Comments


bottom of page