Ֆյոդոր Լուկիանովի հետ կազմակերպված «Կոմպրոմիս նախատեսված չէ» հարցազրույցը բավականին հետաքրքիր ու բովանդակալից է։ Հեղինակը հիմնականում ներկայացնում է Ատլանտյան ու Մայրցամաքային քաղաքակրթությունների բախման էությունը, առանձնացնելով Ռուսաստան- Եվրոպա, Ռուսաստան-անգլոսաքսոնական երկրների փոխհարաբերությունները։ Կարծում եմ, որ Լուկիանովը չպետք է սահմանափակվի զուտ ուկրաինական ճգնաժամով։ Անհրաժեշտ է բացել փակագծերն ու ներկայացնել Մեծ Բրիտանիայի, այնուհետ՝ ԱՄՆ-ի դրդմամբ, ռուսների դեմ կազմակերպած նենգ ծրագրերի ողջ աշխարհագրությունն ու պատմությունը՝ Նապոլիոնի արշավանք, Առաջի և Երկրորդ Աշխարհամարտեր, Ճապոնիայի և Օսմանյան Թուրքիայի հետ մղվող բազում ճակատամարտեր և այլն։ Նույն շարքից է նաև Մեծ Բրիտանիայի կողմից 1915 թ. կազմակերպված հայերի ցեղասպանությունը, Մեծ Թուրան ծրագրով, Լեզգիների, Թալիշների, Ավարների, Ուդիների և բնիկ մյուս ժողովուրդների հաշվին, Ադրբեջան անվամբ արհեստական պետություն ստեղծելը և այլն։ Մեծ Թուրանի ծրագրը արդիական է նաև այսօր։ Փորձ է արվում Մեղրիի միջանցքով մտնել Միջին ասիական երկրներ, ապակայունացնել վիճակը Ռուսաստանում, Չինաստանում, Իրանում և ողջ արաբական աշխարհում։ Արդյոք ժամանակը չէ Գյուլիստանի կամ Սևրի պայմանագրերով լուծել հայկական հարցը և մեկնդմիշտ թաղել այդ ծրագիրը։ Ռուսաստանը տարբեր փուլերում փորձել է մտնել եվրորոպական և անգլոսաքսոնական քաղաքակրթական դաշտ, անգամ՝ ներդաշնակվել։ Բայց բոլոր փորձերը ձախողվել են։ Արդյունքում ռուսների հետ հավասար մշտապես տուժել են նաև հայերը։ Կարծում եմ, որ Ռուսաստանը արևմտյան զարգացման ուղուց պետք է հրաժարվեր դարեր առաջ և ոչ թե 1999 թվականի Հարավսլավական, այնուհետ՝ Վրաստանի պատերազմներից, կամ 2014 թ. ուկրաինական հեղաշրջումից հետո։ Այս ամենը պետք է գոնե այսօր բարձրաձայնել և ծագումնաբանորեն մոտ ծողովուրդների հետ միասին ստեղծել արժեհամակարգային միսնական համակարգ և զարգանալ քաղաքակրթական ուրույն ճանապարհով։ Առայժմ այսքանը…
Վալերի Վարդանյան
Comments