top of page
Writer's pictureAnna Zakharyan

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԻՋԱՏԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում DTRA կենսալաբորատորիաների հիման վրա ամերիկացիները սկսել են մեզ համար չափազանց վտանգավոր փորձարկում՝ թեստավորում են միջատաբանական զենքի, այսինքն՝ վարակիչ հիվանդությունների տարածման համար միջատների օգտագործման արդյունավետությունը։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական ԶԼՄ-ներից։Տեղեկացվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալությունը (DTRA) ակտիվորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ «Կենսաբանական սպառնալիքի նվազման ծրագրի» (BTRP) գծով։ «Հայկական կողմին առաջարկվել է աջակցություն Հայաստանում լաբորատորիաների ունիվերսալ համակարգի զարգացման ռազմավարական պլանի մշակման գործում։ Հիվանդությունների համաճարակաբանական վերահսկման էլեկտրոնային ինտեգրված միասնական համակարգի ներդրում Հայաստանի նախարարություններում և գերատեսչություններում։ Առողջապահության ոլորտի վեց լաբորատորիաների վերակառուցում և արդիականացում՝ միջազգային պահանջներին համապատասխան։ Կենսաինժեներների ուսուցում և կենսանվտանգության սարքավորումների սերտիֆիկացման գործընթացի ներդրում։ Լաբորատոր նյութերի, ռեագենտների, ծախսվող նյութերի, ինչպես նաև դաշտային պայմաններում աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումների տրամադրում»,- ասվում է հաղորդման մեջ։

Այս ուղղությամբ ամերիկյան կողմը ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի հիման վրա կազմակերպել է նաև հայ համաճարակաբանների և բժիշկների ապահովման դասընթացներ և թրեյնինգներ։ Հայաստանցի ավելի քան 250 մասնագետ ստացել է ուսուցում լաբորատոր որակի կառավարման, կենսանվտանգության, լաբորատոր սարքավորումներով աշխատելու, հատկապես վտանգավոր հիվանդություններ փոխանցողների վերահսկման գծով։ 150 համաճարակաբան սովորել է ներդնել էլեկտրոնային համաճարակաբանական վերահսկման համակարգ։ 8 մասնագետ սովորել է ներդնել գեոտեղեկատվական համակարգեր։ Ավելին, (BTRP) շրջանակում նախատեսվում է ուսուցանել և խորհուրդներ տալ անձնակազմին, պատրաստել կադրեր ամերիկյան ստանդարտներին համապատասխան, մշակել և ներդնել հիմնական ղեկավար սկզբունքները, որոնցում ներկայացված են ազգային և ամերիկյան կողմերից հիվանդությունների համաճարակաբանական վերահսկման տվյալների փոխանակման չափորոշիչները։

Սակայն փորձագետները կարծում են, որ Հայաստանում DTRA կենսալաբորատորիաների հիման վրա կատարվում է միջատաբանական զենքի՝ վարակիչ հիվանդությունների տարածման համար միջատների օգտագործման արդյունավետության թեստավորում։ Կան փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ ամբողջ թափով կատարվում են փորձեր ֆլեբոտոմինային կամ ավազի ճանճերի, ինչպես նաև մոծակների հետ, որոնք մարդուն վարակում են խայթելիս, մասնավորապես՝ լեյշմանիոզով, չիկունգունյա վիրուսով, էնցեֆալիտով, դենգե և Ռիֆթ-Վալիի տենդով։ Պենտագոնը նախկինում էլ էր հետազոտություններ անցկացնում վարակների տարածման համար միջատներին օգտագործելու ուղղությամբ։

Ինչպես տեսնում ենք, ամերիկացի գործընկերները հայ մասնագետների մասնագիտական որակավորման բարձրացման գործին լուրջ, պինդ ու հիմնավոր են կպել։ Ընդ որում՝ բացահայտ հայտարարվում է ոչ թե միջազգային, այլ հենց ամերիկյան ստանդարտների ու որակի նշանների գերակայության մասին՝ կադրեր պատրաստելիս։ Ընդ որում՝ հետազոտություները կատարվում են ավելի շուտ հարձակողական, այլ ոչ թե պաշտպանական հունով։ Դրա օրինակն է որպես վարակիչ հիվանդությունների տարածման գործիք միջատների հետազոտումը։

Ինչպես ավելի վաղ գրել էր EADaily-ն, Հայաստանը կարող է հետաքրքիր լինել DTRA-ին ոչ միայն նրանով, որ սահմանակից է Իրանին և հարևան Ռուսաստանին։ Վրաստանի հետ սահմանը ամերիկացի մասնագետներին թույլ է տալիս հետևել նաև փորձարկումների հետևանքներին, որոնք իրականացվում են հարևան երկրում, Լուգարի կենտրոնում։

Ինչպես տեսնում ենք, Փաշինյան Նիկոլի լակոտակրատիան և գրանտակերների հանրույթը, լծվելով ամերիկացիների կառքին, Հայաստանը վերածում են ապրելու համար վտանգավոր վայրի։ Դրա համար էլ սաբոտաժի են ենթարկում Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները ամերիկյան լաբորատորիաներ ռուսաստանցի մասնագետների մուտքի թույլատրման մասին, արգելակվում է համապատասխան պայմանագրի ստորագրումը։ Տեսնենք, թե որքան երկար լակոտակրատները կփորձեն Ռուսաստանի, Իրանի ղեկավարության և հայ հանրության նորմալ հատվածի նյարդերի ամրությունը։

Մայիսի 25, 2020

0 views0 comments

Recent Posts

See All

Կոմպրոմիսի չենթարկվող հակադիր աշխարհ

Ֆյոդոր Լուկիանովի հետ կազմակերպված «Կոմպրոմիս նախատեսված չէ» հարցազրույցը բավականին հետաքրքիր ու բովանդակալից է։ Հեղինակը հիմնականում...

Азиатская война - когда ожидать?

В настоящее время всё наше с вами внимание приковано к той битве, что ведёт Россия с Западом, и это вполне естественно. Специальная...

Comments


bottom of page