top of page

Հայ զինվորականության պատվո վարքականոն

  • Writer: Anna Zakharyan
    Anna Zakharyan
  • Jan 31, 2021
  • 1 min read

Պատմական ուշագրավ այս վավերագիրը մեզ է հասել 5-րդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» երկի միջոցով: Մեր համոզմամբ՝ այն արդիական նշանակություն ունի և պետք է կիրառել Հայոց բանակի նորացման և ուժեղացման գործընթացում:

Նշված դրույթները հետևյալն են՝

1.Հավատարմություն և անձնուրաց ծառայություն անկախ Հայաստան աշխարհին, երկրին ու թագավորությանը:

2.Ասպետական պատվի և համարումի(«քաջի անվան») անբիծ պահպանում, հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով;

3.Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի պետական համակարգի ամենակարևոր նվիրագործված հաստատությանը՝ Հայաստանի թագավորին(Արշակունի «բնիկ տերերին»):

4. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի ժողովրդին, բոլոր բնակիչներին անխտիր՝ անկախ նրանց սոցիալական ծագումից և դիրքից:

5.Քրիստոնեական հավատի և ազգային եկեղեցու նկատմամբ բարեպաշտ վերաբերմունք և դրանց անձնուրաց պաշտպանություն:

6.Նվիրվածություն ընտանիքին;

7. Նվիրվածություն տոհմակիցներին:

8. Հավատարմություն զինակիցներին:

Սա 4-5-րդ դարերի հայ զինվորականության արհեստավարժ արժեհամակարգն է, որը կազմված էր Արշակունյաց Հայաստանում կենսագործվող և քարոզվող պետական գաղափարախոսության էական տարրերից: Գաղափարական և բարոյահոգեբանական այս արժեքները միտում ունեին դաստիարակելու հատկապես սպայակույտի շարքերը համալրող պատանիներին հայոց բանակի հիմնադրույթների և ավանդական նիստուկացի համաձայն: Նյութը քաղված է Ա.Այվազյանի «Հայ զինվորականության պատվո վարքականոնը(4-5-րդ դարեր») գրքից:

Ռուբեն Նահատակյան

30.01.2021թ.

Recent Posts

See All
Նրանց համար, ովքեր տեղյակ չեն։

Մասոնական օթյակների հիմնադիր Մագիստր՝ ամենաազդեցիկ հայն իր ժամանակաշրջանում։ 1872-ին Մոսկվայում, երբևէ Շահ Աբասի բռնի հրամանով Արևելյան...

 
 
 

Comments


© 2035 by Kathy Schulders. Powered and secured by Wix

bottom of page