top of page
Writer's pictureAnna Zakharyan

«Միքայել Տարիելի Լորիս-Մելիքով» գրքի առնչությամբ

 «Միքայել Տարիելի Լորիս-Մելիքով» գիրքը գրելու և հրատարակելու համար հարգանքի են արժանի  գրող Վալերիա Օլյունինան, «Պերո» հրատարակչության ղեկավար Լևոն Օսիպյանն ու հայրենանվեր նախաձեռնությամբ հանդես եկած հովանավորները։  

Նրանց միասնական ջանքերի շնորհիվ էլ հնարավոր դարձավ ներկայացնել ռուսական պետությանն ու պետականությանն անձնազոհաբար ծառայած, նրա կայացման գործում բացառիկ ներդրում ունեցած, բայց մինչ օրս ամբողջությամբ չգնահատված, հայազգի ռազմաքաղաքական մեծանուն գործիչներից մեկին՝ Լորիս-Մելիքովին։

Ուզում եմ առանձնացնել նաև փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էռնեստ Գրիգորյանի մեծ ներդրումը, ով իր գրախոսությամբ հնարավորինս ամբողջական է ներկայացրել գրքի դերն ու նշանակությունը, անրադարձել է ինչպես թագավորական Ռուսաստանի, այնպես էլ Խորհրդայի Միության կործանման իրական պատճառներին, կատարած սխալներին և զուգահեռներ անցկացրել  աշխարհաքաղաքական մերօրյա  զարգացումների հետ։ Համաձայն եմ գրախոսության հեղինակի հետ, երբ ասում է, -...որքան ճշգրիտ բնութագրենք անցյալը, այնքան ավելի պարզ կհայտնվի ներկան։
Զարմանալի չէ, որ, մինչ օրս, ըստ արժանվույն չեն գնահատվել ոչ միայն Լորիս-Մելիքովը, այլև՝ Ռուսաստանի հզորացման բոլոր փուլերում անուրանալի ներդրում ունեցած ռազմաքաղաքական, գիտական ու մշակութային հայ գործիչները։ Ըստ էության չի վերլուծվել նաև արևմուտքից Ռուսաստանի կախվածության, պարտադրված պատերազմներում ներքաշվելու, միլիոնավոր զոհեր ու խեղված ճակատագրեր ունենալու իրական պատճառներն ու հիմքերը։ Այս գործընթացի զոհն է նաև  Հայաստանն ու հայ ժողովրդը, որը մինչ այսօր, նույնպես, փակ թեմա է։  
Խորանալու դեպքում կտեսնենք, որ անգլոսաքսոների կողմից կեղեքվել ու պատերազմների մեջ են ներքաշվել նաև աշխարհի շատ ու շատ երկրներ, ինչն այլ գրքի թեմա է... Այս գրքով  մեկ անգամ ևս համոզվում ես, որ արևմտյան երկրների գործելաոճում, մինչ օրս, ոչինչ էլ չի փոխվել։
 Լորիս-Մելիքովի մասին Վալերիա Օլյունինայի հեղինակած գիրքը արդիական է և կարծում եմ, որ անհրաժեշտ է  թարգմանել հայերեն։  

Վալերի Հովհաննեսի Վարդանյան

4 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page