Մենք այժմ ապրում ենք առարկայական ու լրջագույն սպառնալիքների և մարտահրավերների պայմաններում: Սա աներկբա և կասկած չհարուցող փաստ է: Երկրի վրա իշխող ապակառուցողական և մութ ուժերը մտադիր են «լուծել» մարդկության հիմնախնդիրները յուրովի և դաժանաբար: Խոսքն այն մասին է, որ նախատեսվում է ոչնչացնել հսկայական թվով մարդկանց, աղքատացնել, խարխլել տնտեսական հիմքերը, բարոյապես խեղել մարդուն և այլն՝ հասնելով իրենց համար բարենպաստ և ընդունելի մի վիճակի: Կորոնավիրուսի այս կացությունը դրա արտահայտություններից մեկն է:
Սակայն բնության մեջ եթե կա ճնշում, ապա ըստ գործող բնական օրենքների, կա նաև հակազդեցության և դիմադարձության գործոնը: Միայն թե պետք է հաշվի առնել մի նրբություն: Մենք պետք է կարողանանք գործել համակարգային ձևով և ուժեղ տեխնոլոգիաներով: Նախկին պարզունակ և միամիտ գործելակերպը քննություն չի բռնում և կարող է հանգեցնել ձախողումների: Բարեբախտաբար ներկայումս գոյություն ունեն նմանօրինակ ինտելեկտուալ և ազնիվ ուժեր, որոնք ի զորու են դիմակայել և հասնել հաղթանակի: Մեկնարկը շուտով կտրվի: Այլ ելք պարզապես չկա:
Իրականությունն ամբողջապես խաթարված է և աղարտված, բոլորը արժեքները խեղաթյուրված են: Այսպիսի հանգամանքներում մարդը դժվարանում է շնչել, նրան ազատ և մաքուր տարածք է պետք: Սկսվում է նոր դարաշրջան: Մի զարմանալի օրինաչափությամբ բոլոր մարդիկ սկսեցին նմանվել իրար, կարծես թե դարձան միևնույն արյան կրող: Փաստորեն ստեղծվում է ամբողջականության մի վիճակ, երբ մարդկանց շահերն ու ձգտումները միավորվում և միասնականանում են: Սա արդեն փրկության և բարեկեցության մի որոշակի կացություն է, որը միշտ էլ ցանկալի է: Դա դառնում է սևեռուն մի նպատակ ու հանգրվան:
Կարծում եմ, որ մենք գործ ունենք Ինդիանա նոր քաղաքակրթության հետ, երբ խարխլվում են հին քաղաքակրթության հիմքերը և դրա ընդերքում ձևավորվում նոր հայեցակարգ ու վարդապետություն: Հիմա շատ են ծնվում արտասովոր և զարմանահրաշ ունակությունների տեր երեխաներ, որոնք ապշեցնում են իրենց նկարագրով և ինտելեկուալ մակարդակով: Հայաստանում ևս հայտնվում են այդպիսի երեխաներ և վառ անհատականություններ, որոնք կոչվում են ինդիգոներ: Սա բավականին ուշագրավ մի գործընթաց է, քանի որ մարդկությունն ականատեսն է լինում նոր իրողությունների և երևույթների: Այս եղանակով էլ տիեզերական ուժերն աստվածային կամքով ձեռնամուխ են լինում երկրային գործերի կարգավորմանը:
Անհրաժեշտություն է դարձել կազմակերպել ուսուցիչների և խնամարկուների(կուրատորներ) մի խումբ, որոնք պետք է սովորեցնեն նոր հասկացություններ և կենսական հմտություններ մարդկանց, որպեսզի նրանք պատրաստ լինեն նոր իրավիճակներին ու իրողություններին: Այս պարագան հույժ կարևոր է, քանի որ հոգեբանորեն և գործնականորեն պատրաստում է նոր մարդկանց: Իսկ ուսուցումը միշտ էլ էական գործոն է եղել հասարակությունների մեջ: Սա կեցության բարելավման պարտադիր պայման է և կյանքի նորացման բաղադրիչ:
Մենք պետք է բարձրացնենք պետական պաշտոնյաների կարգավիճակը, քանի որ ժողովրդի մեջ նրանց նկատմամբ կան միայն բացասական պատկերացումներ: Սա ունի սոցիալ-հոգեբանական իր բացատրությունն ու պատճառը: Խնդիրն այն է, որ անցյալ դարերում Հայաստանում եղել են օտար պետական կառուցվածքներ, որոնք դաժանորեն շահագործել են մեզ և անգամ ֆիզիկապես ոչնչացրել: Մենք պետք է մշակենք և մարդկանց մեջ սերմանենք այն միտքը, որ պետությունը սրբազան տաճար է և մեր անվտանգության երաշխիքը: Պետությունը ոչ այլ ինչ է, քան մեր տունը: Պատահական չէ, որ վաղագույն ժամանակներում Հայաստանը կոչվում էր Հայոց տուն:
Իսկ առկա սինգուլյացիոն գործընթացները, այսինքն՝ ժամանակատարածական մի կետում նույնականացումը տալիս են դրա իրականացման իրական հնարավորությունը: Մանավանդ որ, մենք հեռավոր ու վաղնջական ժամանակներում ունեցել ենք արարչական պետության մոդելը(արարչապետություն) և ապրել ենք աստվածային ու տիեզերական օրենքներով: Ժամանակի գալարաձև զարգացման շղթան այժմ արագացնում է դեպքերի ու իրադարձությունների ընթացքը՝ դրան տալով պտտաձև(տուրբուլենտ) շարժման կերպարանք: Այդ ալիքները կարող են անհետացնել պետություններ և ժողովուրդներ, ինչպես որ եղել է նաև նախկինում, ինչպես օրինակ՝ մայաների, ասորեստանցիների և այլ ժողովուրդների դեպքում: Մարդկությունը պետք է զգուշանա այս գործընթացներից և երևույթներից՝ մշակելով ճիշտ ռազմավարություն և մարտավարություն:
Մենք պետք է վերաիմաստավորենք մեր արժեքները և վերականգնենք կյանքի վայելքների ճշմարիտ իմաստասիրությունը: Խոսքը հոգևոր ու մշակութային արժեքների մասին է: Եվ դա անպայման անելու ենք: Ոչ մի բացասական հողմ ու քամի մեզ չի կարող խանգարել, այլ ակամա նպաստելու է մեր անխուսափելի հաղթանակին: Հիմա արարելու և խաղաղ ուղիով կերտելու ժամանակն է: Շատ վտանգավոր են պատերազմների հոգեբանությունը և մղումները: Խաղաղության աղավնին իր թևերն է փռում մարդկության վրա: Համընդհանուր սերն ու բարությունը կարող են հրաշքներ գործել: Բայց դեռևս բարությունն ու բարձր արժեքները պաշտպանության կարիք ունեն:
Նվիրյալների խումբն արդեն հաջողությամբ աշխատանքի է անցել և կերտում է նոր կյանք ու նոր մարդուն: Փոփոխությունների իմաստասիրությունը կյանքի է կոչվում, և մեզ սպասում են մեծ խիզախումներ ու գործեր: Մենք անցյալում ենք թողնում իրենց դարն ապրած արժեքներն ու կասկածելի իրողությունները՝ անցնելով դեպի լույսի և առաքինության թագավորություն: Խիզախների ու խանդավառների խումբն ամեն օր մոտեցնում է նվիրական այդ պահը, որն այնքան էլ հեռու չէ:
Ռուբեն Նահատակյան
17.05.2020թ.
Comentários