top of page
  • Writer's pictureAnna Zakharyan

Նրանց համար, ովքեր տեղյակ չեն։

Մասոնական օթյակների հիմնադիր Մագիստր՝ ամենաազդեցիկ հայն իր ժամանակաշրջանում։

1872-ին Մոսկվայում, երբևէ Շահ Աբասի բռնի հրամանով Արևելյան Հայաստանից Պարսկաստանի Իսֆահանի նահանգ գաղթած Լիանոսյանների ընտանիքում, ծնվեց Ստեփանը, որին ընդամենը երեսուն տարեկանում կկոչեն «Ռուսական Ռոքֆելեր» և Ռուսական Կայսրության խոշորագույն նավթային մագնատ։

Ստեփանի հայրը՝ Գևորգ Լիանոսյանը, կարողացել էր անձամբ Իրանի շահից խավիարի արտադրության ու իրացման մենաշնորհ ստանալ։ Նրանց սերունդը առևտրականների ազդեցիկ տոհմից էր։

1907-ին, եղբայրներին թողնելով խավիարի բիզնեսը՝ Ստեփանը մեկնեց բաքու և բառացի գրավեց քաղաքը։

Նավթային ընկերության հիմնումից հետո, նրա հաջողության ու կապիտալի առաջ նահանջեցին նույնիսկ հանրահայտ Նոբելներն ու Ռոթշիլդները, որոնք մինչ այդ զբաղեցնում էին բաքվի նավթարդյունաբերության առաջնային դիրքերը։

Մեծ ներդրումների հաշվին Լիանոսյանի ընկերությունը կարճ ժամանակում դարձավ նավթ արտադրող խոշորագույն ընկերությունը բաքվում։

Նավթահորերից բացի ընկերությանը պատկանում էին նաև ընկերություններ բաքվում՝ Սպիտակ քաղաքում, կերոսինի ու նավթի գործարաններ, կերոսինի ու մազութի պահպանման տարաներ, նավթամուղ Կասպից ծովի ափին, նավթատար նավահանգիստ, Բաթումիում՝ ռեզերվուարներ ու պահուստ։

Այդ ժամանակահատվածում Լիանոսյանը ընտրվում է բաքվի քաղաքային խորհրդի ու բաքվի բորսայի խորհրդի անդամ։

1912 թ-ի հուլիսի 28-ին Լոնդոնում հիմնադրվեց Ռուսական գլխավոր նավթային միությունը, կամ՝ «Օյլ» - ը։ Շատ շուտով «Օյլը» կդառնա աշխարհում մեծությամբ երրորդ ընկերությունը։

Եվրոպական մի շարք երկրներում Լիանոսյանը նույնպես բացեց կազմակերպություններ, որոնք ծառայում էին որպես իրենց արտադրված նավթի ներկրող այդ երկրներ։ Այսպես, Մեծ Բրիտանիայում բացվեց «British Lianosoff Wite Oil Company» ընկերությունը, Ֆրանսիայում՝ «La Lianosoff Français», իսկ Գերմանիայում՝ «Deutsche Lianozoff Mineralöl Import Act.Ges», որի հիմնադիր կապիտալը կազմեց մեկ միլիոն գերմանական մարկ։ Նպատակին հասնելու համար Լիանոսյանը ներգրավեց եվրոպական խոշոր խաղացողների՝ «Օ.Ա.Ռոզենբերգ և ընկ.» (Փարիզ), «Լ.Դրեյֆուս և ընկ.» (Փարիզ), Բ.Մարգուլիեսի (Բրյուսել) բանկերը։

1917 թ-ի հեղափոխության արդյունքում, բաքվի արդյունաբերողները կորցրեցին իրենց ողջ ունեցվածքը։ Ֆինլանդիա արտագաղթելուց հետո, 1919 թ-ի մայիսի 24-ին, Լիանոսյանը վերադառնում է ու մասնակցում Ռևելում տեղի ունեցած Քաղաքացիական խորհրդակցության նիստին, որը կազմակերպվել էր Սպիտակ շարժման ղեկավարների կողմից։ Խորհուրդը որոշում է կայացնում ստեղծել Հյուսիս-Արևմտյան Հանրապետություն, իսկ կառավարության ղեկավար կնշանակեն Ստեփան Լիանոսյանին, որն իր առաջին որոշմամբ, օգոստոսի 11-ին, կճանաչի Էստոնիայի անկախությունը, սեպտեմբերի 3-ին՝ Լատվիայի, սեպտեմբերի 23-ին՝ Ֆինլանդիայի։

1914 թ-ի գարնանը Ստեփան Լիանոսյանը Մանթաշյանց եղբայրների հետ կատարում է խոշոր ներդրում «Բիոխրոմ» ընկերության մեջ, որը հիմնել էր Սերգեյ Պրոկուդին-Գորսկին։ Նրանք գնում են Պորոկուդին-Գորսկու բոլոր պատենտները Ռուսաստանում ու մի քանիսը Մեծ Բրիտանիայում։

1920 թ-ին Փարիզում Պ.Ռյաբուշկինսկու, Գ.Լ. Նոբելի, Ն.Խ. Դենիսովի, Պողոս ու Աբրահամ Ղուկասյանների հետ միասին հիմնում է Ռուսական առևտրա-արդյունաբերական ու ֆինանսական միություն՝ ՏորգՊրոմը, որը զբաղվում էր ռուսաստանցի գործարարների շահերի պաշտպանությամբ Ֆրանսիայում։ 1926 թ-ին հանդիսացել է Ֆրանսիայի ներկայացուցիչը Ռուսական արտասահմանյան համաժողովում։ Միավորման նախագահության կազմում էին Ն.Դենիսովը, Լ. Մանթաշյանցը, Աբրահամ Ղուկասյանը, Ստեփան Լիանոսյանը, Գ. Նոբելը և այլք։

Ստեփան Լիանոսյանը հանդիսացել է մի շարք մասոնական օթյակների անդամ։ Նա հիմնել է «Հերմես» մասոնական օթյակը, որը գործել է 1924-1931 թթ-ին։ Հանդիսացել է հիմնադիր ու պատվավոր անդամ «Յուպիտեր» օթյակի։ Հանդիսացել է «Լոտոս» օթյակի անդամ ու պատվավոր վարպետ՝ Մագիստր։

Նա նաև եղել է Ֆրանսիայի Մեծագույն «Աստրեա #500» օթյակի անդամ, իսկ 1935 թ-ից, օթյակի ղեկավար կազմի անդամ՝ անցնելով 15-ից 18-րդ աստիճանները։ Պուտիլովի ու Կանդաուրովի ներկայացմամբ, 1922 թ-ի նոյեմբերի 11-ին բարձրացվել է երկրորդ, իսկ 1923 թ-ի մայիսի 26-ին՝ երրորդ աստիճանի։ Կյանքի վերջին օրերին նրան շնորհվել է «Ռուսական հատուկ խորհուրդ» օթյակի 33-րդ աստիճան։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ու Փարիզի օկուպացիայի արդյունքում, մասոնական խոշորագույն օթյակները կորցնում են իրենց ունեցվածքն ու ազդեցությունը։ Այդ օրերին Լիանոսյանն իր տանը՝ Պասսի թաղամասում, ժամանակ առ ժամանակ, անկախ հնարավոր վտանգից, կազմակերպում էր Աստրեա օթյակի հավաքները։ Դրա համար նրան մի քանի անգամ հարցաքննել են ֆրանսիական հատուկ ծառայությունները, սակայն Լիանոսյանի հանգստությունը ու պարզ պատասխանները շուտով ստիպել են դադարել հետևելու նրան։

Բաքվի նավթարդյունաբերության ու ռուսական «Օյլի» փաստացի հայրը՝ Ստեփան Լիանոսյանը, սեփական արյան պատկանելիությանն անհաղորդ, 1949թ-ի օգոստոսին կմահանա Փարիզում՝ անհաշվելի կարողությունները թողնելով մասոնական օթյակներին ու բոլորովին օտար մարդկանց, ինչպես՝ Գալուստ Գյուլբենկյանը, Լիանոսյանի մահից վեցը տարի հետո, կմահանա Լիսսաբոնում՝ անհաշվելի կարողությունը թողնելով Պօրտուգալիային, իսկ Հայաստանում՝ սով էր ու սովետ․․․

4 views0 comments

Comments


bottom of page