top of page
Writer's pictureAnna Zakharyan

Շնորհավոր Ամանոր

Տարեմուտը առիթ է ամփոփելու անցյալը և գալիքի նոր նպատակներ դնելու մի յուրատեսակ շեմ է։ Իրապես այսօր մենք ապրում ենք տագնապալից օրեր, կանգնած ենք անվտանգային միջավայր ունենալու մարտահրավերների առաջ։ Արցախում մեր եղբայրները և քույրերն ամբողջական շրջափակման մեջ են գրեթե մեկ ամիս և մեր ՊԱՐՏՔՆ է պատրաստ լինել անելու անհնարինը՝ հայ մնալու, հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար։ Մեր Հայրենիքը ապահով, մեր սահմանները պաշտպանված, պետական-հասարակական մեր անդաստանը խաղաղության մեջ պահպանելու և համայն մեր ժողովրդի կյանքը շենացնելու պատասխանատվությունը ԲՈԼՈՐԻՆՍ է՝ անկախ կուսակցությունից, պաշտոնից ու դիրքից, հավատալիքներից ու համոզմունքներից: Բարձրյալ Աստծո հետ, տերունապատվեր եղբայրսիրությամբ, միմյանց աջակից ու զորակից, հաշտության ու խաղաղության ոգով պետք է միասնական ջանքերով պայքարենք արտաքին և ներքին թշնամիների դեմ ու պետք է հաղթենք, որքան էլ որ գինը բարձր է։

Մաղթում եմ, որ գալիք 2023 թվականին Հայաստան և Արցախ հայկական երկու պետություններում այլևս խլեցվեն թնդանոթների ձայները մանկան ճիչերով, և թող գալիք տարին հիվանդներին պարգևի առողջություն, տկարներին՝ տոկունթյուն, հուսահատներին՝ հուսառատություն, և բոլոր բոլորին՝ միայն ու միայն դրական նորություններ և լիցքեր։ --

Հարգանքով՝ Սամվել Ասատրյան, մանկ․ գիտ․ թեկնածու, դոցենտ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ

Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ

1 view0 comments

Recent Posts

See All

Интуиция & Интеллект

Так уж распорядилась эволюция, но Интуиция в большей степени присуща женщинам, а Интеллект – мужчинам, хотя оба эти качества, безусловно,...

Comments


bottom of page