(վարկած)
Այլևս կասկած չի հարուցում, որ Հայկական լեռնաշխարհը մարդկային քաղաքակրթության բնօրրանն է և ծննդարանը: Դրա մասին տեղի են ունենում գիտաժողովներ, կլոր սեղաններ, հրատարակվում մենագրություններ, նկարահանվում շարժանկարներ և այլն: Ուստի և խիստ օրինաչափ է, որ շատ երևույթներ և իրողություններ ստեղծվեին սրբազան մեր աշխարհում, որը §սուրբ օրինաց երկիրն է¦, այսինքն՝ աստվածային օրենքների և ճշմարտության տարածք: Այստեղ են ծնվել միտքն ու գաղափարը, պետականությունը և տարածվել աշխարհով մեկ: Հայկական լեռնաշխարհը եղել է և այժմ էլ է արժեքների տարասփռման օջախ: Իսկ հայերը եղել են դրանց տարածողներն ու մտքի աշխարհակալները: Այսպես կոչված, Ադրբեջանում մի քանի տարի առաջ հայտնաբերել են շախմատ կամ ինտելեկտուալ ինչ-որ խաղ հիշեցնող նմուշ, որը, ըստ մասնագետների հետազոտության,երկու հազար տարեկան է: Պարզից էլ պարզ է, որ խոսքը հայկական ճատրակի մասին է: Չէ՞ որ այդ տարածքները վաղագույն ժամանակներից եղել են հայերի բնօրրանը և ապրելավայրը: Քաղքենիների կամ տգետների հսկա բանակը, իհարկե, կտրուկ կժխտի այս մեկնությունը, քանի որ աշխարհի առանցքը, ըստ իրենց տեսակետի, քոչվորն է ու նրա իմաստասիրությունը, իսկ աշխարհը նրանց համար ծուռ հայելիների թագավորություն է:
Նշենք հետաքրքրական մի իրողության մասին: Այնպես ստացվեց, որ հայերս ունեցանք նաև ճատրակի մեր §արքան¦՝ Տիգրան Պետրոսյանը: Նա աշխարհի կրկնակի չեմպիոն էր և վառ անհատականություն: Անգամ խոսում են նրա փառահեղ դարաշրջանի մասին: Մարդիկ նորածիններին տալիս էին Տիգրան անունը, սովորում էին շախմատ խաղալ, ունեին շախմատի պաշտամունք և այլն: Ապշեցուցիչ են Տիգրան Պետրոսյանի ռազավարական հզոր մտածողությունը, դիրքային նուրբ զգացողությունը, պաշտպանական ճկուն մարտավարությունը և այլ արժանիքները, որոնցով էլ նա վաստակել է §երկաթե Տիգրան¦ պատվանունը: Ավելին. նա 60-ական թվականներին դարձավ նաև ազգային զարթոնքի խորհրդանիշ ու խթան: Այժմ Պետրոսյանի շախմատային ժառանգության լավագույն հատվածը մտել է շախմատի ոսկե ֆոնդ և դարձել ուսումնասիրության առարկա:
Ճատրակը ընտրյալ, ազնվականական խաղ է, իմաստուն, խորամիտ և պատշաճում է մեր թագավորական նիստուկացին ու կենցաղավարությանը: Այն կապ ունի տիեզերական և քրմական խորունկ գիտելիքների ու իմացության հետ: Խնդիրն այն է, որ հայության կոդային թիվը ութն է, իսկ զույգ ութ թիվը դառնում է հավերժության նշանը՝ սվաստիկան, որը Ա. Հիտլերի ժամանակ քամականանները՝ համակարգի տեսքով հանդես եկող Բելի նորօրյա շառավիղները, փորձեցին հիմնովին պղծել: Ոչ պատահականորեն, այսինքն՝ օրինաչափ կերպով ճատրակը այդ հիմնարար մտքի իրական մարմնավորումն է:
Պետք է վերաիմաստավորել, վերաճանաչել մեզ և բարձրացնել մեր ինքնագնահատականը: Մեզանում անտեղյակությունը և անգիտությունը այն աստիճան է, որ այս ճշմարտությունը օտարված է, մենք խորթացած ենք մեր արժեքներից: Դրանցից մեկն էլ ինտելեկտուալ խաղերի(շախմատ, նարդի) հանգամանքն է: Հավելենք նաև, որ ճատրակը հին ձեռագրերում հայտնի է նաև §ճատրկուց¦ ձևով: Հայերի մեջ այս անունը հիշատակվում է IX դարից: Անգամ չի պահպանվել խաղի իսկական անունը՝ այն կոչելով §շախմատ¦: Մինչդեռ մեր ուխտադրուժ և ճարպիկ հարևանները՝ վրացիները, մեզնից թռցրել են բառը և ամենուրեք կիրառում են:
Խնդիրն այն է,որ մենք գրեթե լիովին խզել ենք մեր կապերը Հայոց քաղաքակրթության հարուստ ժառանգության ու ավանդույթների հետ և մուրում ենք օտար կասկածելի արժեքներ, որը նվաստական ու ստորացուցիչ դեր է: Դա պատմական վայրիվերումների, բռնությունների և անխուսափելի վայրէջքների հետևանք է: Կարծում ենք՝ սա վերականգնելի և լրացնելի խնդիր է:
§Ճատրակ¦ բառը հրապարակի վրա եղած բառարանները բխեցնում են սանսկրիտից, պահլավերենից, բայց ոչ երբեք հայերենից: Այն նշանակում է քառակուսի տախտակ, որն ամբողջովին համապատասխանում է խաղի իմաստին: Ուշագրավ է, որ շախմատն անսահման և անսպառ հնարավորություններ ունի: Դա հիշեցնում է անհամար գաղափարների և մտքերի հսկայական մի օվկիանոս: Մարդկային մտքի այս զարմանահրաշ գյուտը ռազմավարական բնույթի խաղ է: Զարմանալի մի իրողությամբ շախմատը մտցվել է ՀՀ դպրոցական ծրագրի մեջ և դասավանդվում է: Թերևս, մեր մեջ գործում է պատմական հիշողությունը:
Իսկ վաղնջական ժամանակներում ռազմավարություններն ու վարդապետությունները հիմնականում սերել են Հայաստանից: §Շախմատ¦ բառը ծագում է պարսկերենից և նշանակում է §մահ արքային¦: Ավանդաբար և չգիտես որ սովորույթի ուժով խաղի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, սակայն որոշակիություն և հստակություն չկա: Մինչդեռ պատկերը բոլորովին այլ է: Տեղին է նշել, որ մեր ազգակից և բարեկամ հնդիկները, որոնք մեծ քաղաքակրթության ստեղծողներ են, Հայկական լեռնաշխարհից են գնացել իրենց հայրենիքը: Այդ մասին կան բազմաթիվ վկայություններ և փաստեր:
Գիտական վարվելակարգի ու վարքաձևի հարցերը հիմնարար արժեք ունեն: Ըստ արժանվույն նշենք,որ հայագետ Գոհար Պալյանն է առաջինը նշել, որ ճատրակի հայրենիքը Հայաստանն է: Մենք դա բարձր ենք գնահատում, քանի որ այն հայեցակարգային լուրջ հիմքեր ունեցող վարկած է կամ տեսակետ: Ըստ Պալյանի՝ այստեղից են սկիզբ առել մեծ գաղթերը իրենց նախահայրենիքից՝ Հայաստանից: Նշենք թեկուզ այներին, բրիտներին, գալլերին, բավարացիներին, պելազգներին և այլն: Պատմական վավերագրերում հիշվում է, օրինակ, Մեծ Հայքի որոշակի, առարկայական վայր՝ Վանի նահանգի Հայոց ձորի գավառի Հնդստան հնագույն բնակավայրը: Այստեղ պետք է արձանագրել, որ հնագույն Հնդկաստանի պատմությունը հենց հին Հայաստանի պատմությունն է: Իսկ §Հնդստանի¦ §հունդ¦ կամ §ծիլ¦ բառը նշանակում է սերմ: Խոսքը կյանքի արարչագործության մասին է: Ուշագրավ է, այնպես չէ՞:
Ուշադրության արժանի է այն, որ մեր հպարտությունը՝ Սուրբ Էջմիածինը՝ իր եկեղեցիներով, պարիսպներով, բուրգերով և այլ շինություններով հիշեցնում է ճատրակ խաղը: Սա ևս կապ ունի քաղաքակրթական մեր կոդի և հայության հիմնական առաքելության հետ: Տեղին է նշել, որ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում այստեղ եղել է հին հայկական պաշտամունքային գլխավոր կենտրոնը:
Նշենք նաև մի հանգամանք. բացի կենտրոն լինելուց մեր երկիրը նաև քաղաքակրթական շահեկան և համընդհանուր խաչմերուկ է մինչև այժմ և նպաստում է շատ երևույթների և իրողությունների շրջանառությանն ու տարափոխմանը: Այդ մասին ճշգրտորեն արձանագրում է մեծ տեսաբան և ազգային գործիչ Հայկ Ասատրյանը՝ շեշտելով մեր գործոնի կարևորության և նշանակության հանգամանքը:
Անդրադառնանք նաև §նարդի¦ բառին: §Նարդի¦ բառը սրբազան հայերենում ունի հոմանիշային շարք. §տապալի¦, §տապղի¦, §տապեղ¦, §թավլի¦ և այլն: Եվրոպայում այն կոչել են §սեղանի խաղ¦, §աղյուսակ¦, §թագավորական աղյուսակ¦ և այլն: Պատմական Սումեր(Շումեր) պետության տարածքում, Միջագետքի մայրաքաղաք Ուր քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել են նարդու վեց հազար տարվա տախտակներ: Արդեն համոզիչ ձևով, բազում կռվաններով կարելի է ապացուցված համարել սումերականի և հայկականի օրգանական, նույնական լինելը: Հինգ հազար տարվա նարդու նմուշ է գտնվել Փոքր Ասիայում: Չմոռանանք, որ այս երկրամասը §զարմանալի կերպով¦ հարևանում է աստվածաշնչյան Հայաստանին. այստեղ է տեղավորված …Փոքր Հայքը:
Չգիտես թե ինչու նարդու հայտնաբերողի անունն ու հայրենիքը հայտնի չեն: Գուցե հարմար չէ՞ տալ Հայկական լեռնաշխարհի անվանումը: Հնարավոր տարբերակ է: Բայց փաստերը համառ են և անզիջում: Հնագիտական եզակի գտածոները և հոգևոր խորհրդանիշները լավագույնս փաստում են նաև այս իմաստուն խաղի հայկական լինելու պարագայի մասին: Նշենք նաև, որ Հայկական լեռնաշխարհը ունեցել է բնական և քաղաքակրթական հսկայական տարածք: Հետևաբար, կասկածների տեղ չի մնում: Կասկած չի հարուցում այն, որ ճշմարտությունը միակն է լինում: Հավատանք մեր հնարավորություններին: Հետագայում, անշուշտ, կարող են լինել այս վարկածը հաստատող նոր ապացույցներ և փաստարկներ: Համոզված ենք, որ սույն վարկածն ընկալելի և ընդունելի է շատերի համար:
Ռուբեն Նահատակյան
03.11.2022թ.
コメント