top of page
  • Writer's pictureAnna Zakharyan

ՌՈՒԲԵՆ ՆԱՀԱՏԱԿՅԱՆ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

(հայեցակարգային զննություն)

Հայի տեսակն իր պատմական զարգացման ողջ ընթացքում մշտապես եղել է քաղաքակրթական առաքյալ, քանի որ ամենուրեք տարածել է մշակութային արժեքներ և հարստացրել մարդկությանը: Հայերը կատարել են ուսուցիչների և վարժապետների անզուգական դեր: Այս հանգամանքը առաջավոր մարդիկ բարձր են գնահատել և ընկալել են մեր քաղաքակրթիչ անփոխարինելի գործառույթը: Այսպես հայկական մշակութային ժառանգություն է նաև Պելազգյան(Աբեղյանք) կամ Մինոսյան քաղաքակրթությունը, որովհետև մշակութաբանական էանիշներով (ատրիբուտներ) այն շատ ընդհանրություններ ունի մեր մշակույթի հետ: Անգամ այժմյան կրետացիները պնդում են, որ իրենք հույներ չեն, այլ կրետացիներ: Բավականին ուշագրավ փաստ է: Էլ չենք նշում մեր նախնիների Ամերիկայում թողած հսկայական հետքերի մասին:

Եվ դա բնավ էլ պատահական իրողություն չէ, քանի որ Հայկական լեռնաշխարհը եղել է մարդկային վերջին քաղաքակրթության բնօրրանն ու ծննդարանը: Առաքյալությունը հայի արյան բաղադրությունն է և վարքագծի առանցքը: Դա անմիջականորեն կապ ունի մեր քաղաքակրթական էության հետ: Հայն ստեղծված է աստվածային կամ տիեզերական կարգուսարքը պահպանելու, քաղաքակրթություն արարելու, պաշտպանելու և տարածելու համար: Հետևաբար, դա բխում է մեր ներքին բովանդակությունից: Այժմ մենք պարզապես ժամանակավորապես կորցրել ենք առաքելության այդ մտածողությունը:

Արդի և նախկին մութ ու պղտոր ուժերը հանապազ կերպով նյութում են սադրանքներ և խարդավանքներ, որոնք իրենց սուր ծայրով ուղղված են մարդկության դեմ: Եվ այս շրջանակներին թվում է, թե արդեն իրենք ամեն ինչի հասել են և անսահմանափակ ու միահեծան ձևով իշխում են Երկրի վրա: Սա խոր մոլորություն է և անտեղյակություն: Ընդհանրապես Բնության մեջ և Տիեզերքում գոյություն ունի դինամիկա և շարժում, ոչ մի բան հավերժական չի կարող լինել: Այդ ուժերի դեմ ևս կան արժեքներ կրող ավելի հզոր բևեռներ, որոնք կարող են հաջողությամբ դիմագրավել և հաղթել խավարի զավակներին:

Այսօր մենք շարունակում ենք մեր նախնիների լուսավոր ավանդույթներն ու դրական գործերը: Նորօրյա առաքյալները գիտեն իրենց անելիքը և գործերը: Նրանք պատրաստ են կատարել աստվածահաճո իրենց դերն ու գործառույթը, որպեսզի ծառայեն մարդկությանը և Աստծուն: Օրինաչափ է նաև, որ Հայկական լեռնաշխարհը եղել է լույսի պաշտամունքի կենտրոն: Ուստի և հայերը դիտվում են իբրև լույսի զինվորներ և առաջընթացի կրողներ: Ըստ տիեզերական բեմագրի(սցենարի)՝ նրանց է

վերապահված արժեքների պահպանությունը և հանրային առողջության հիմնախնդիրները: Սա շատ պատասխանատու գործ է, որից էլ կախված է հանրության ապագան:

Ամբողջ խնդիրն այն է, որ կենսական բանաձևերը և տեխնոլոգիաները ի վիճակի են լուծել ցանկացած բարդության հարց և արմատապես բարելավել կեցությունը: Առաքյալների դերն այս գործում հիմնականն է, քանի որ նրանք դա անելու են միտքն ու հոգին կրթելով: Իսկ կյանքն էլ հարատև ուսուցման և կրթության մի գործընթաց է: Այնպես որ, մենք տիեզերական ռիթմիկայի մեջ ենք: Մեզ սպասում են հրաշալի պայմաններ և զարթոնքի արարչական մի մթնոլորտ: Այս ճանապարհին կան բազում խոչընդոտներ և արգելքներ, որոնք հաղթահարելի են և վերացման ենթակա: Պայքարի լավատեսությունը և արարման անկասելի ընթացքը կարող են հրաշքներ գործել: Իսկ նմանօրինակ հրաշքներին ես հավատում եմ, քանի որ ունեմ գալիքի տեսլականը: Սա է առաքյալի հավատամքը և հավատո հանգանակը:

Ռուբեն Նահատակյան

26.05.2020թ.

0 views0 comments

Recent Posts

See All

Интуиция & Интеллект

Так уж распорядилась эволюция, но Интуиция в большей степени присуща женщинам, а Интеллект – мужчинам, хотя оба эти качества, безусловно, присутствуют и у тех, и у других, только в  разных пропорциях.

Comments


bottom of page