Աշխարհաքաղաքական քաոսի արդյունքում, «անխոնջ» բրիտանացիները, օգտվելով մեր քաղաքական կարճատեսությունից, ինչ որ տեղ նաև՝ սնապարծությունից, նորից են հայկական հարցը շրջանառության մեջ դրել։ Իրենց հատուկ սառնասրտությամբ, դարեր ի վեր, ավերել ու պառակտել են մեր երկիրը, աշխարհով մեկ թալանել ժողովրդին, հայ իշխաններին ու մեծահարուստներին։ Հիմա էլ փորձում են կյանքի կոչել Պանթուրքական կիսատ թողած ծրագիրը, մասնակից դարձնելով նաև, հարյուր տարի առաջ Մեծ Բրիտանիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի կողմից ստեղծած, «Ադրբեջան» անվանմամբ արհեստական պետությանը։ Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ «Ադրբեջան» վարչաքաղաքական հասկացողություն և ներկայիս «ադրբեջանցի» էթնանունը չի եղել մինչև քսաներորդ դարասկիզբը։ Այն ամրագրվել և կիրառության մեջ է դրվել միայն 1936 թվականին՝ «Ստալինյան Սահմանադրությամբ»։
Փաստորեն պատմական իրենց բնակավայրերում ապրող՝ թաթերին, թալիշներին, լեզգիներին, ցախուրներին, հայերին, ուդիներին (ուտիներ) ուկրաինացիներին, վրացիներին, հրեաներին, բոլշևիկյան իշխանության քաղաքական որոշմամբ, 1936 թվականին վերանվանեցին ադրբեջանցիներ, հաշվի չառնելով, որ բնիկ քրիստոնյաներից բացի, այնտեղ ապրում էին նաև իրանական ծագման ժողովուրդներ, ովքեր խոսում էին Պարսկաստանի հյուսիսում ապրող ատրպատականցիների լեզվով։ Կային նաև Հարավային Կովկասի արևելյան շրջանները պատմականորեն բնակեցրած թաթախոս (այսինքն՝ իրանախոս) հայերի և այլ ենթախմբեր։ Գիտնականներ Բորիս Միլլերն ու Իգրար Ալիևը փաստում են, որ հայ-թաթերը էթնիկ հայեր են, որոնք թաթերենը ընդունել են որպես իրենց մայրենի լեզու<1>։ Դա բացատրվում է մի կողմից հայ-թաթերի ինքնանույնականացմամբ, ովքեր Միլլերի ուսումնասիրության ընթացքում հայտարարել են, որ իրենք իրենց հայ են համարում, մյուս կողմից էլ՝ նրանց բարբառը ունի լեզվական որոշ առանձնահատկություններ<2>։ Խոշոր էթնիկ խմբերից են լեզգիները, թալիշներն ու քրդերը։ Լեզգիներն շարունակում են ապրել.
- «Ադրբեջանի» հյուսիս-արևելքում և ունեն մի քանի տարբեր էթնոմշակութային հանրույթներ։ Նրանք ադրբեջանցիներից տարբերվում են իրենց ազգային, էթնոմշակութային, կրոնական և այլ հատկանիշներով։ Լեզուն պատկանում է կովկասյան լեզուների դաղստանյան ճյուղին։ Նրանց ազգային շարժման առաջնորդների հավաստմամբ՝ լեզգիների թիվը «Ադրբեջանում» գերազանցում է 1-1,5 միլիոնը,
- թալիշները իրանական ծագում ունեն և ապրում են Իրանին սահմանամերձ հարավարևելյան շրջանում։ Թալիշների ազգային առաջնորդների հավաստմամբ՝ «Ադրբեջանում» ապրում են 1,5-2 միլիոն թալիշներ։ Նրանց մեծամասնությունը, Բաքվի խտրական քաղաքականության արդյունքում կորցրել են ազգային իրենց ինքնագիտակցությունը, կամ էլ զգուշանում են բացահայտորեն ընդունել, որ թալիշ են։ 1993թ. ամռանը, «Ադրբեջանում» քաղաքական իրադրության ապակայունացման պատճառով, ազգային շարժման առաջնորդները հռչակեցին Թալիշ-Մուղնիական Հանրապետություն, որը գոյատևեց ընդամենը երկու ամիս<2>։
Ստացվում է, որ մեկ օրում բոլոր այդ ժողովուրդներին կտրեցին իրենց ազգային արմատներից և դարձրին «ադրբեջանցիներ»։ Իրականում նրանք ստորև տպագրված քարտեզում ներկայացված տարածքներում են ապրել ի սկզբանե։ Այդ տարածքներում էլ, կարծես թե, մտադիր են հռչակել Ավարական, Ցակուր-Լեզգիական, Բաքու Համադաշնության և Թալիշ-Մուղնիական պետություններ։ Քարտեզից երևում է, որ պատրաստ են նաև նրանց ազգային դրոշները։
Ստացվում է, որ Մեծ Բրիտանիայի կողմից մշակված այս սցենարի ճիրաններում են հայտնվել ոչ միայն «Ադրբեջան» վարչաքաղաքական տարածքում ապրող տասնյակ ժողովուրդները, այլ նաև՝ Հայաստանը, Վրաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչ որ տեղ նաև՝ Հնդկաստանը, Չինաստանը, Ռուսաստանն ու Արաբական աշխարհի մի մասը։ Դոկտոր, պրոֆեսոր Էռնեստ Ռուբենի Գրիգորյանի «erazank.info» կայքում 31. 10. 2022 թ. տպագրված «Ե՞րբ է գալու արդար աշխարհակարգը» հոդվածում ներկայացված մտքերը, որոնք, կարծես թե, Մեծ Բրտանիայի մասին են գրված։ Արդար աշխարհակարգի մասին խոսելով, հեղինակը ներկայացնում է մութ ուժերի ավերածությունները աշխարհում, որոնք շուտով կսկսեն դողալ թեթև ստվերից ու շշուկից անգամ։ Հեղինակը գտնում է նաև, որ արդար դատավճիռը, կարծես թե, սարերի հետևում չէ։
Ստացվում է, որ Մեծ Բրիտանիան մեկ կրակոցով փորձում է մի շարք թիրախներ խոցել։ Գուցե սա է պատճառը, որ բրիտանական սցենարով կազմակերպվող արյունոտ բոլոր պատերազմներում առաջնագիծ են ուղարկում ոչ թե թուրքական ծագմամբ «ադրբեջանցիներին», այլ լեզգիներին, թալիշներին, քրդերին, թաթերին, ավարներին, ուտիներին և տասնյակ այլ փոքր ազգերի ներկայացուցիչներին։ Այդպես են վարվել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարներին։ Կարծում եմ, որ նաև սա է պատճառը, որ բնիկ բոլոր ժողովուրդների իրական թվաքանակը «Ադրբեջանում» մինչ օրս գաղտնի է պահվում։
Հայաստանում 2015 թվականին և դրանից հետո կատարված տարօրինակ զարգացումներից հետո, օրերս Արցախում վարչապետ (պետքարտուղար) նշանակեց Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի մտերիմ Ռուբեն Վարդանյանը, որից հետո, հավանաբար, կփորձեն.
- Իրանի ու Ռուսաստանի ազդեցության ոլորտներից դուրս բերել Արցախն ու Հայաստանը, որից հետո կամրապնդվեն տարածաշրջանում, և կփորձեն.
- ակցանի մեջ վերցված Իրանից անջատել Ատրպատական նահանգը, իսկ Հայաստանից՝ Սյունիքի միջանցքը, որով և ավարտին կհասցնեն Պանթուրքական կիսատ թողած ծրագրի, գուցե, նախնական մասերից մեկը։
Ձեռքերս ծալած նստելու և ոչինչ չձեռնարկելու դեպքում կստանանք «ցավոտ» նոր զարգացումներ, քանի որ ամեն ինչ պատրաստ է Արցախում Եղեռն, իսկ Ատրպատականում խռովություն կամ գունավոր հեղափոխություն կազմակերպելու համար։ Գործընթացը ժամանակավորապես կանգնեցվեց Սոչիում վերջերս կայացած Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպման ժամանակ։ Այն հնարավոր դարձավ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության վճռական դիրքորոշման, միջամտության և հմուտ դիվանագիտության արդյունքում։
Չգիտես ինչու մենք, հարևան երկրներների միջամտությունից հետո էլ ենք շարունակում հլու-հնազանդ դիտորդի դերում մնալ։ Կարծում եմ, որ պետք է գտնել նման կեցվածքի բուն պատճառներն ու կոնկրետ մեղավորներին։ Միայն այս խնդիրը լուծելուց հետո է հնարավոր, տարածաշրջանի մյուս ժողովուրդների հետ ուս-ուսի տված վերջ դնել քողարկված այս գաղութատիրությանը, վերականգնել մեր մարտական շարքերն ու երբեմնի հզորությունը։
Սա մեր առաջիկա ամենակարևոր խնդիրն է, քանի որ գործ ունենք ոչ թե «Ադրբեջանի», այլ՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Իսրայելի, և դաշնակից մեկ-երկու երկրների հետ։ Միացյալ ուժերով մենք պարտավոր ենք Սյունիքից մինչև Կուր (Քուռ) գետ, այնուհետ՝ միչև Կասպից ծով ու դեպի հյուսիս ձգվող տարածքները վերադարձնել իրենց իրական տերերին։ Միայն այս կերպ է հնարավոր վերականգանել մեր ինքնիշխանությունն ու ինքնությունը, քանի որ «Ադրբեջանում» ապող ժողովուրդների ճնշող մեծամասնությունը, իրենց ազգային, էթնոմշակութային, կրոնական և այլ հատկանիշներով, տարբերվում են թուրքական ծագմամբ «ադրբեջանցիներից»։ Նույն անջրպետը կա նաև «Ադրբեջանի» ու Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատական նահանգում ապրող և Իսլամ դավանող շատ ժողովուրդների միջև։ Եթե բոլորս գործենք այս տրամաբանությամբ, ապա հաղթանակը սարերի հետևում չէ և մենք կկարողանանք.
- հիմնովին «թաղել» Պանթուրքական ծրագիրը,
- խաղաղություն ապահովել տարածաշրջանում,
- վերականգնել «Ադրբեջանում» ապրող բոլոր ժողովուրդների ինքնությունը, լեզուն ու մշակույթը։
Ուրեմն մեկ անգամ ևս հիշենք «Գյուղ կանգնի, գերան կկոտրի» հայկական հայտնի ասացվածքը...
Վալերի Հովհաննեսի Վարդանյան
ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ,
ռազմական փորձագետ
Comments