top of page

Վալերի Վարդանյան. Հերմեսյան երեք Աստվածները

  • Jul 17, 2023
  • 1 min read
      «ДАВНИЙ ПРОЕКТ ГАРМОНИЗАЦИИ ОБЩЕСТВА» հոդվածը ճակատային է, բայց բավական օբյեկտիվ ու սրտացավ է, քանի Միայն Աստծուն է հայտնի, թե Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո հետո, ինչ դժոխքների միջով անցավ Հայաստանն ու հայ ժողովուրդը՝ հատկապես պավլիկյանների ու թոնրակեցիների ժամանակներից ի վեր։ Չգիտես ինչու մեր հոգևորական վերնախավը շեղվեց հայության իրական վերելքի ուղղուց, չնպաստեց մեր պետականության ամրապնդմանը։ Պապ թագավորից ի վեր, նրանք մշտապես փորձել են իրենց ձեռքը վերցնել քաղաքական իշխանությունը և միանձնյա ղեկավարել երկիրը, ինչի արդյունքում էլ մինչ օրս  անցնում ենք դժոխքի բոլոր քավարաններով։ 
               Մասսայական բնաջնջման զուգահեռ կորցրել ենք թե մեր պետականությունը, թե ի վերուստ մեզ  տրված էներգետիկ, կենսական հողատարածքները։ Այսօր էլ շարունակում ենք դեգերել և չենք փորձում վերադառնալ մեր ակունքներին, ինչպես հոդվածագիրն է նշում՝ Հերմես Եռամեծի ուսմունքին, ով հին Հայաստանում հայտնի էր, որպես գիտության ու դպրության Տիր Աստված։ Համամիտ եմ հոդվածագրի այն պնդմանը, որ,- «Հերմեսը աստվածացնում է մարդուն, նրա մտքերն ուղղում դեպի գիտելիքի ճանապարհ՝ ասելով, որ այդպես նա կարող է մոտենալ Աստծուն։ Նրա աստվածը կրոնականացված չէ: Սա է Բացարձակը, Իդեալը, Կատարելությունը, որին պետք է ընդմիշտ ձգտել: Իսկ մարդու ճակատագիրն ու նրա պարտականությունը երկրի վրա աստված դառնալն է»։
   Այդպես էլ կա, քանի որ Հերմեսը, ըստ աստիճանակարգության, մատնանշում է երեք կարգի Աստվածների՝ 1. Տիեզերք, 2. Աշխարհ, 3. Մարդ։  Մարդը միշտ էլ ձգտել է ներդաշնակվել Աշխարհի, այնուհետ՝ ամենաբարձր Աստծու՝ Տիեզերքի հետ։ 
Ինչ վերաբերվում է Եհովա, Քրիստոս, Ալլհա և այլ Աստվածներին, ապա նրանք ավելի ուշ, հետհերմեսյան դարաշրջններում են առաջացել։ Հիմնավորումների ու բացատրությունների մի մասը հստակ մատնանշված են սույն հոդվածում։
  
Վալերի Վարդանյան

ree

 
 
 

Recent Posts

See All
«ЧУДОДЕЙСТВЕННЫЙ ТОН» 432 ГЦ

«Чудодейственный тон» 432 Гц — повысьте свои вибрации с помощью этой исцеляющей частоты (послушайте) | Чудо-тон 432 Гц — повышение позитивных вибраций | Исцеляющая частота 432 Гц | Повышение позитивно

 
 
 

Comments


© 2035 by Kathy Schulders. Powered and secured by Wix

bottom of page