1.Ես ջերմորեն ողջունում եմ տարեց մարդկանց: Դուք հասարակության սերուցքն եք և կարող եք դառնալ յուրօրինակ ուսուցիչներ ու դաստիարակներ, քանի որ այսօր վտանգված են կրթությունն ու դաստիարակությունը:
2. Սիրելի տարեցներ, ձեր փորձառությունն ու հմտություններն ունեն հանրային որոշակի արժեք և չեն կորցրել իրենց նշանակությունը: Ներկա հանգամանքներում դուք դառնում եք հանրային պահանջի կրող և արդիական գործընթացների մասնակից:
3. Խորհրդատուի դերն ու իմաստը ժամանակակից հասարակության մեջ կարող են ունենալ դրական ներգործություն: Առանց խելամիտ ծրագրերի հանրությունը չի կարող բնականոն ապրել և զարգանալ:
4.Դուք մեզանում խորհրդանշում եք սերունդների կապն ու ինտելեկտուալ աշխարհը, որոնք հիմնարար են և արժեքավոր հանրության համար: Ամբողջականության գիտակցումն ու իրականացումը ձեր գործառույթն է:
5.Դուք կենսունակ եք և գործուն, քանի որ ունեք կյանքի ավիշն ու առաջընթացի զգացումը: Դեռ ասելիք և անելիք կա: Տարիները խելք և շնորհ են ավելացնում: Դուք կազմելու եք ապագայում ստեղծվելիք Իմաստունների խորհրդի մի մասը:
Ռուբեն Նահատակյան
20.09.2020թ.
Comments