top of page
Writer's pictureAnna Zakharyan

Երրոդ ուղու հիմնադրույթներ

1.Մարդկության դեմ կանգնած են հզոր ապակառուցողական և պղտոր ուժեր, որոնց դեմ չենք կարող գործել ոչ բացահայտ հակադրության, ոչ էլ նրանց ոչնչացման եղանակներով: Պետք է ընտրել մի երրորդ ուղի, որը խորամանկության, գայթակղության և հրապուրանքի մեթոդաբանությունն է: Դա այն սարդոստայնն է, ուր կարող են հայտնվել տարբեր մակարդակի անհատներ:

2.Տիեզերքի և աշխարհի ամբողջականությունը մեր հավատամքն է և հավատո հանգանակը, քանի որ մենք Տիեզերքի անտրոհելի մի մասնիկն ենք և անբաժան հատվածը: Սա աստվածային արարչագործության տրամաբանությունն է: Այս ըմբռնումը մեր ապագա հաջողության երաշխիքն է և գործունեության արդյունավետության հիմքը:

3. Բանաձևի արժեք ունի այն, որ Հայի տեսակը արարչական և հաղթական լիցքերի կրող է, և նրա համար չկան անլուծելի խնդիրներ: Այդ առումով կա պատմական և փաստագրական հսկայական փորձ, որը պետք է խորությամբ ուսումնասիրվի: Քաղաքակրթական պաշարը(ռեսուրսը) ճկուն խաղի լավ տարբերակ է:

4.Ներդաշնակության օրենքը տիեզերական օրինաչափություն է և ունի ներգործության մեծ դաշտ: Պետք է գործել ներդաշնակ և պատասխանատվությամբ՝ լինելով նպատակասլաց և գործնական: Այդ պարագայում մենք հայտնվում ենք արարչական համատեքստում և դրական ելքերի դաշտում:

5. Մտքի ձևավորված բանակի ջոկատները ունակ են լուծել քաղաքակրթական պատերազմի բարդ հարցերը: Ընդհանրապես մտքի տեխնոլոգիաները և ինտելեկտուալ ճակատը վճռորոշ գործոններ են կեցության բարելավման և առաջընթացի հարցում, քանի որ միտքը ամենազոր է և տիրում է աշխարհը:

6.Այժմ հանրությունը ձևախեղված է, մեզանում արմատացած են չարությունը, դաժանությունը, եսամոլությունը և այլ արատներ, որոնք խաթարում են հանրային առողջությունը և լուրջ խոչընդոտ են մեր ճանապարհին: Այդ իսկ պատճառով հասարակության մեջ պետք է արմատավորել ներցեղային բարոյականությունը և համազգային սերը: Այս արժեքները սերտ կապ ունեն տիեզերական արժեհամակարգի հետ:

7.Մենք պետք է գործենք հարձակողական նախաձեռնողականությամբ և համառ կամքով՝ պաշտպանելով սրբազան հայրենիքը, ստեղծարար ազգը և Հայոց քաղաքակրթությունը: Նաև մարդկությունը և Երկիր մոլորակը: Հակառակ պարագայում կորուստները ծանր և անդառնալի են լինելու: Շարժումն ամեն ինչ է, իսկ կրավորականությունը՝ ամլություն: Նոր ուղու որդեգրումը երջանկության և հոգեկան անդորրի ակունք է:

8.Ասեղնաբուժությունը նոր խաղի հրաշալի և յուրօրինակ գործիքակազմ է: Բժշկությունը տվել է այդ մեթոդների արգասավետության իրական օրինակները: Սա հանրային բուժարարության լավ հնարավորություն է տալիս: Իսկ անհատն ու հանրությունը օրգանական միասնություն են:

9.Ոսկե հատույթի օրենքը հրաշագործ ազդեցություն ունի, որի միջոցով կարելի է հասնել արմատական դրական փոփոխությունների և կյանքի որակի բարձրացման: Նախկինում դրա կիրառումը Հայկական լեռնաշխարհում, Եգիպտոսում և այլուր տվել է ապշեցուցիչ արդյունքներ:

10.Մենք պետք է առաջնորդվենք հոգեբանական տեխնոլոգիաներով՝ լավատեսության, անպայման հաղթելու, կազմակերպվածության և այլ հատկանիշների հաշվառմամբ, առանց որոնց հնարավոր չէ ոչ մի բանի հասնել: Պատմական իրողությունները ապացուցում են այս ամենը:

Ռուբեն Նահատակյան

պատմաբան, վերլուծաբան

28.06.2020թ.

0 views0 comments

Recent Posts

See All

Переговоры в Евлахе

В Евлахе завершились переговоры азербайджанской и армянской делегаций по Карабаху. Они продолжались три часа и проходили в закрытом...

А.Михайлов. РОССИЯ И КАРАБАХ

Поводом для нападения на Нагорный Карабах Азербайджан избрал два подрыва на минах с гибелью людей. Алиев не стал дожидаться расследования...

Kommentare


bottom of page