Դավադրական տեսությունները, որպես կանոն, ճշմարտահավատ են և կարծես թե հայերիս էլ են համոզել, որ միաբան չենք, որ չենք սիրում պետականություն։ Տարածում են նաև, որ հուսալի չենք, ստախոս ու դավաճան ենք, «քցող» ու բացասական այլ գծերով օժտված։ Զարմանալին այն է, որ օտարների տարածած այդ ասեկոսները հաճախ ինքներս ենք որպես վերջին ատյանի ճշմարտություն ընդունում։ Անգամ հարց էլ չենք տալիս, թե ինչպե՞ս եղավ, որ քաղաքակրթական հնագույն բնօրրան Հայկական լեռնաշխարհում դարեր ի վեր ապրող ու աշխարհում քաղաքակրթություն տարածած ազգը բացասական նման գծերով է օժտված։
Դավադրական մեկ այլ տեսությամբ էլ հայկական Եղեռնի պատվիրատուն Մեծ Բրիտանիան է, պլանավորողը՝ Գերմանիան, իսկ կատարողը, երիտթուրքական իշխանությունը՝ միջազգային սիոնիստների ու քրդերի հետ միասին։
Վերջերս կարդացի Ստանիսլավ Տարասովի հետ Մոդեստ Կոլերովի վարած հարցազրույցը, որտեղ ցարական Ռուսաստանի արխիվը ուսումնասիրող Տարասովը խոստովանում է, որ ծանոթացել է ցարական ռազմական հետախուզության կողմից մշակված «Թուրան նախագծին», որի նպատակն էր ռուսական կայսրությունում ապրող 20 միլիոն թուրքերի միջոցով նվաճել Արևելքը և պանթուրքիզմը դեպի Ռուսաստան շրջել։
Պարզել է պետք, թե ում ծրագրով է ամայացվել Հայկական Լեռնաշխարհը, ինչու՞ հայերի հետ միասին հայրենիքից զրկվեցին նաև միլիոնավոր պոնթեացի հույներ, ասորիներ և տասնյակ բնիկ այլ ժողովուրդներ։ Կարծում եմ, որ Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի Դաշնության շահերից է բխում ամբողջությամբ բացել իրենց գաղտնի արխիվները և ի լուր աշխարհի ասել, թե ով է Պանթուրքական ծրագրի ու հայկական ջարդերի իրական պատվիրատուն ու հեղինակը։ Միջազգային հանրությունը ուզում է իմանա իրական պատվիրատուի անունը։ Չչգիտես ինչու՞, լռում է նաև Հայաստանի Ազգային Ակադեմիան։
Ուսումնասիրել է պետք նաև Մեծ Բրիտանիայի և Ցարական Ռուսաստանի վերջին հինգ-վեց հարյուր տարվա գործունեությունը և հասկանալ Բյուզանդական ու Օսմանյան կայսրությունների կործանման իրական պատճառները։ Նաև ինչու՞ դրանից հետո հայերի մասսայական կոտորածներ կազմակերպվեցին։
Կարծում եմ, որ սա ևս ամբողջ ճշմարտությունը չէ, քանի որ ենթադրվում է, որ ինչպես ցարական, այնպես էլ Ռուսաստանի բոլշևիկյան իշխանական էլիտաները հիմնականում գործում էին Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքների ազդեցությամբ։ «Եվրոպայի ժանդարմ» հանդես գալու ցարական Ռուսաստանի կարգավիճակը, կարծես թե, դրա ապացույցներից է, որի արդյունքում մշտապես տուժել է նաև ռուս ժողովուրդը։ Արդյոք դրա արդյունքը չէ՞, որ եվրոպացիներն ու այնտեղ ապրող սլավոնական ազգերը ռուսների դեմ նման ատելությամբ են տրամադրված։
Չպարզաբանելու դեպքում, բացառված չէ, որ նախկին և հետագա բացասական բոլոր զարգացումները, այդ թվում հայկական ջարդերի պլանավորումն ու կազմակերպումը ևս ռուսների վրա բարդվի։
Վալերի Վարդանյան
ՀՀ ԶՈԻ պահեստազորի գնդապետ
Comments